Ինստիտուտ
Դասընթացի ուսումնասիրության օրագիր


Դասընթացի ուսումնասիրության օրագիր

Օրագիր և պլանշետային համակարգիչ

Պահեք դասընթացի ուսումնասիրության օրագիր, որում կանոնավոր գրի առեք այն ամենը, ինչ սովորել եք, ինչպես եք կիրառել այն, և ինչպես է այն մեծացրել ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս: Սա թույլ կտա ձեզ անդրադառնալ այն բազում օրհնություններին, որոնք դուք ստացել եք Աստծուց և հասկանալ դրանք: Օրագիրը կարող է լինել նաև ոգեշնչման և ուժի աղբյուր: Դասընթացի ավարտին դուք կհաղորդեք ձեր ուսուցչին, որ կանոնավոր պահել եք դասընթացի ուսումնասիրության օրագիր, և ինչպես է ձեր փորձառությունը զորացրել ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը (1928–2015) ուսուցանել է.

Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Ապահով տեղում գրեք այն կարևոր բաները, որոնք դուք սովորել եք Հոգուց: Դուք կպարզեք, որ երբ գրի եք առնում արժեքավոր տպավորությունները, դրանք ավելի հաճախ են առաջանում: Բացի այդ, այն գիտելիքը, որ դուք ձեռք եք բերում, մատչելի կլինի ձեր ողջ կյանքի ընթացքում» (Richard G. Scott, “To Acquire Knowledge and the Strength to Use It Wisely,” Ensign, June 2002, 32)։

Նախագահ Հենրի Բ. Այրինգը՝ Առաջին Նախագահությունից, նույնպես խոսել է հոգևոր տպավորությունները գրի առնելու մասին.

Նախագահ Հենրի Բ. Այրինգ

«Ես կատարում էի Եկեղեցու հանձնարարությունը, որի պատճառով ուշ տուն վերադարձա:

… Հենց հասա դռան մոտ, ես իմ մտքում լսեցի … «Ես այս փորձառությունները չեմ տալիս քեզ համար: Գրի առ դրանք»:

…Եվ երբ ես գրի էի առնում, ընթացքում հասկացա իմ մտքում հնչած խոսքերը: Ես պետք է գրառումներ անեի իմ երեխաների համար, որ նրանք մի օր հետագայում կարդային, թե ինչպես եմ տեսել Աստծո ձեռքը՝ մեր ընտանիքին օրհնելիս:

Տարիներ շարունակ, ամեն օր, ես գրում էի օրը մի քանի տող: Նախքան գրելը, ես խորհում էի այս հարցի մասին. «Արդյո՞ք տեսել եմ, թե ինչպես է Աստծո ձեռքը օգնության հասնում մեզ, կամ մեր երեխաներին, կամ մեր ընտանիքին այսօր: Երբ ես գրառում էի կատարում, սկսեց ինչ-որ բան տեղի ունենալ:

Ավելի քան երբևէ, իմ սրտում սկսեց աճել երախտագիտությունը: Վկայությունս աճեց: Ավելի քան երբևէ ես համոզվում էի, որ մեր Երկնային Հայրը լսում է և պատասխանում աղոթքներին: Ես ավելի մեծ երախտագիտություն զգացի, քանի որ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ ես մեղմացա ու զտվեցի: Եվ ես սկսեցի ավելի վստահ զգալ, որ Սուրբ Հոգին կարող է շատ բաներ բերելմեր հիշողության մեջ, նույնիսկ այն բաները, որոնք մենք չէինք նկատել կամ ուշադրություն դարձրել, երբ դրանք տեղի էին ունեցել: (Հենրի Բ. Այրինգ, «Օ Հիշի՜ր, հիշի՜ր», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2007, 66–67):

Ավելի շատ տեղեկությունների համար տես նաև 1 Նեփի 1.1–3, 6.3–6, Ալմա 37.8–9, 3 Նեփի 23.6–13, Մովսես 6.5, 45-46: