Հիսուսի արձանը
Հեղինակն ապրում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում:
Այս պատմությունը տեղի է ունեցել Բրազիլիայում։
Մայրիկ, կարո՞ղ ենք այսօր գնալ այցելուների կենտրոն՝ Հիսուսի արձանի մոտ:
Ես էլ եմ ուզում գնալ։
Եկեք սպասենք՝ անձրևը կտրվի։
Ժամեր անց …
Ոչինչ, որ մի քիչ էլ թրջվենք անձրևից։ Մեզ դա չի անհանգստացնում:
ԼԱՎ։ Կվերցնենք մեր թիկնոցները։
Ես ուզում եմ հագնել իմ կիրակնօրյա հագուստը։
Դա շա՜տ լավ միտք է:
Եկեք արագացնենք:
Համարյա հասնում ենք:
Bem vinda! (Բարի գալուստ)
Կարո՞ղ ենք տեսնել Հիսուսի արձանը:
Իհարկե։ Եկեք իմ հետևից։
Մայրիկ, տե՛ս:
Հիսուսը մեր Փրկիչն է։ Պատկերացրեք, թե ինչ կլինի, երբ մի օր տեսնենք Նրան:
Անհամբեր սպասում եմ: