Սուրբ գրությունների պատմություններ
Սրբերը նոր տուն են կառուցում
Եկեղեցու վերականգնումից հետո ավելի շատ մարդիկ իմացան ավետարանի մասին։ Նրանք որոշեցին մկրտվել։ Նրանց կոչեցին «սրբեր»։
Ոմանք փոխեցին իրենց ապրելավայրը, որպեսզի կարողանան ավելի մոտ ապրել Եկեղեցու անդամներին։ Սրբերը օգնում և գոտեպնդում էին միմյանց։
Ոմանց դուր չէր գալիս Եկեղեցին։ Այդ մարդիկ փորձում էին վնասել սրբերին։ Նրանք ստիպում էին սրբերին լքել իրենց տները:
Սրբերը հավատում էին, որ Աստված կօգներ իրենց: Թեև շատ դժվար էր, սակայն նրանք տեղափոխվեցին նոր վայր։ Միասին աշխատելով՝ նրանք կառուցեցին նոր քաղաք։
Ես հավատքով կարող եմ դիմակայել դժվարություններին։ Ես կարող եմ նաև օգնել ուրիշներին, որպեսզի հաղթահարեն դժվարությունները։