2021
Ես կրկին կտեսնեմ իմ եղբորը
Մայիս/հունիս 2021թ․


Ձեր գրած հոդվածները

Ես կրկին կտեսնեմ իմ եղբորը

Նկար
girl hugging Primary teacher

Անցած շաբաթ իմ փոքր եղբոր՝ Գաբրիելի ծննդյան տարեդարձն էր։ Նա կդառնար յոթ տարեկան, սակայն երկու տարի առաջ մահացավ գլխուղեղային կաթվածից։ Երեխաների միության դասարանում մենք երգեցինք «Գեթսեմանի» երգը։ Բառերը պարզ և իմաստալի էին: Եվ սենյակը լցվեց Հոգով։

Երգից հետո քույր Վեբսթերը բերեց իր վկայությունը Հիսուս Քրիստոսի Քավության վերաբերյալ։ Սենյակը նույնիսկ ավելի շատ լցվեց Հոգով։ Այնուհետև նա խոսեց այն մասին, թե ինչպես էր իր եղբայրը մահացել մի քանի տարի առաջ։ Ես հիշեցի Գաբրիելին և արցունքներս հազիվ էի զսպում։ Ես հիշեցի, թե ինչպես էի գրկել Գաբիին վերջին անգամ։ Ես տխուր էի, բայց նաև խաղաղություն էի զգում։

Քույր Վեբսթերը խոսեց այն մասին, որ ինքը շատ ուրախ էր, երբ իմացավ, որ կրկին կտեսնի իր եղբորը։ Նա ասաց, որ մենք բոլորս կտեսնենք մեր մտերիմներին, ովքեր մահացել են։

Երեխաների միության դասից հետո ես փաթաթվեցի քույր Վեբսթերին։ Մենք միասին արտասվեցինք մի քանի րոպե։ Հոգին այնքան ուժեղ էր: Քույր Վեբսթերն ինձ ասաց, որ ես կրկին կտեսնեմ իմ փոքր եղբորը։ Նա ասաց, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը ոչ միայն մեղավոր մարդկանց համար էր, այլև նրանց, ովքեր ինչ-որ կերպ վիրավորված են։ Նա հարցրեց ինձ, թե Գաբիին հիշելիս հատկապես որ պահն եմ կարոտում, և ես պատասխանեցի, որ շատ եմ կարոտում նրա ծիծաղը։

Ես ասացի քույր Վեբսթերին, որ տխուր էի, որովհետև անցյալ շաբաթ Գաբրիելի ծնունդն էր, և ես իրոք կարիք ունեի իմանալու, որ կրկին կտեսնեմ եղբորս։ Նա ինձ ասաց, որ արցունքները, որոնք թափվում են մեր աչքերից ուրախության արցունքներ են։ Ես զգում էի Հոգին և գիտեի, որ այն, ինչ նա ասում էր, ճիշտ էր։ Ես վստահ եմ, որ կրկին կտեսնեմ Գաբրիելին, և դա ինձ շատ է երջանկացնում։ Ես սիրում եմ նրան: Ես գիտեմ, որ քանի որ Հիսուս Քրիստոսը սիրում է ինձ, Նա տվել է Իր կյանքը, որպեսզի ես կրկին տեսնեմ Գաբրիելին։

Տպել