Օգնող ձեռքերը ամբողջ աշխարհում
Ծանոթացեք ֆիլիպինացի Շիլոյի հետ
Ծանոթացեք Երեխաների միության երեխաների հետ, ովքեր օգնում են ուրիշներին Հիսուսի օրինակով:
Շիլոյի մասին
Տարիքը՝ 7 տարեկան
Ապրում է Ֆիլիպիններում
Լեզուներ՝ ֆիլիպիներեն, անգլերեն
Ընտանիքը՝ մայր, հայր և երեք ավագ եղբայր ու քույր
Նպատակներ և երազանքներ. 1) Միշտ ծառայել մարդկանց,2) պարել,3) դառնալ հաջողակ ղեկավար։
Շիլոյի օգնող ձեռքերը
Շիլոն սիրում է օգնել մարդկանց՝ ուր էլ որ գնա: Դպրոցում նա շատ սիրալիր է իր դասընկերների հետ: Նշանակություն չունի, թե որքան տարբեր են նրանք: Նա գիտի, որ յուրաքանչյուրն Աստծո զավակն է: Շիլոն ունի մի հիվանդություն, որը կոչվում է Դաունի համախտանիշ, իսկ նրա ամենամոտ ընկերը՝ Կարլը, չի կարողանում քայլել: Շիլոն միշտ օգնում է Կարլին տեղաշարժվել սայլակով:
Շիլոն միշտ պատրաստ է խաղալ բոլորի հետ, նույնիսկ այն երեխաների, ում դեռ չի ճանաչում: Նա սիրում է նոր ընկերներ ձեռք բերել։ Մի անգամ, երբ նրանք ընտանիքով գնացել էին Մանիլայի տաճար (Ֆիլիպիններ), նա սպասասրահում նկատեց մի աղջկա, ով մենակ էր ու խաղընկեր չուներ։ Շիլոն մոտեցավ նրան և սկսեց խաղալ նրա հետ։ Նա նույնիսկ իր պլանշետը առաջարկեց նրան։
Շիլոյի նախասիրությունները
Վայրը՝ Խաղահրապարակ
Պատմություն Հիսուսի մասին, երբ Նա օրհնեց փոքր երեխաներին
Երեխաների միության երգ․ «Պահիր պատվիրանները» (Երեխաների երգարան, 68)։
Ուտելիքը՝ Ֆրանսիական տապակած կարտոֆիլ, ձուկ, ձու և բրինձ
Գույնը՝ Կապույտ
Դպրոցական առարկան՝ Մաթեմատիկա