Օգնել Հիսուսի օրինակով
Հիսուսի ընկերասիրությունը
Մի օր մի խումբ երեխաներ եկան տեսնելու Հիսուս Քրիստոսին: Նրա հետևորդները նրանց ասացին, որ հեռանան։ Բայց Հիսուսն ասաց․ «Թույլ տուէք այդ երեխաներին … ինձ մօտ գալ» (Մարկոս 10․14)։ Նա չէր ուզում, որ նրանք հեռանային։ Նա ցանկանում էր ժամանակ անցկացնել նրանց հետ, քանի որ սիրում էր նրանց:
Փրկիչը գրկեց երեխաներին։ Նա օրհնեց նրանց։ Նա օգնեց նրանց իրենց կարևոր զգալ։
Դասամիջոցին ես ինձ մենակ էի զգում, ուստի ինչ-որ մեկին խնդրեցի խաղալ ինձ հետ: Մենք սկսեցինք կավիճով խաղալ, հետո ավելի շատ մարդիկ եկան, և դա շատ զվարճալի էր: Եթե ձեզ մենակ եք զգում, կարող եք ինչ-որ մեկին խնդրել, որ խաղա ձեզ հետ:
Կանյին Պ., 8 տարեկան, Կոլորադո (ԱՄՆ)