2021
Ֆուտբոլն ու Հանգստության օրը
Մայիս/հունիս 2021թ․


Ֆուտբոլն ու Հանգստության օրը

Այս պատմությունը տեղի է ունեցել Հոնդուրասում։

«Շաբաթ օրը հատուկ օր է: Պատրաստվում ենք Կիրակի օրվան» (Երեխաների երգարան, 105)։

Սամուելի շաբաթ օրը խանգարեց նրա կիրակի օրվան։

Նկար
father and son watching sports together

Սամուելը սիրում էր հայրիկի հետ հեռուստացույց դիտել, հատկապես շաբաթ օրերին։ Հայրիկը շատ էր աշխատում շաբաթվա ընթացքում։ Շաբաթ օրերին մայրիկը պատրաստում էր pastelitos de piña (խմորեղեն արքայախնձորի միջուկով) և բոլորը միասին հեռուստացույց էին դիտում:

Մի շաբաթ օր՝ երեկոյան, նրանք որոշեցին դիտել partido de fútbol (ֆուտբոլի խաղ)։ Բայց խաղը ուշ սկսվեց, և այն երկար էր տևելու: Երբ ավարտվեց առաջին խաղակեսը, հաշիվը 0-0 էր։ Սամուելը ցանկանում էր շարունակել դիտել: Բայց նա անընդհատ հորանջում էր:

«Քնելու ժամանակն է, Սամուելիտո»,- քնքշորեն ասաց մայրիկը։ «Դու պետք է քնես, որ վաղը եկեղեցում արթուն մնաս»:

«Բայց մայրի՛կ»,- համառում էր Սամուելը: «Այս երկուսը Հոնդուրասի լավագույն թիմերն են»։

Հայրիկը նայեց ժամացույցին։ «Լավ: Կարող ես շարունակել դիտել: Բայց վաղը պետք է ժամանակին արթնանաս»։

Երկրորդ խաղակեսում խաղն ավելի աշխույժ դարձավ: Սամուելի աչքերն արդեն լայն բաց էին: Նա և հայրիկը մեծ բավականությամբ դիտում էին խաղը: Սկզբում անկյունային նշանակվեց։ Հետո դարպասապահը վարպետորեն փրկեց իրավիճակը։ Թիմերից մեկը հաշիվը բացեց, այնուհետև մյուս թիմը հավասարեցրեց հաշիվը։ Սամուելի համար խաղն ավարտվեց անսպասելի արդյունքով։ Այն ավարտվեց 1-1 հաշվով։

Հաջորդ առավոտ Սամուելն այնքան հոգնած էր, որ չէր ուզում վեր կենալ անկողնուց: Բայց նա գիտեր, որ եկեղեցի գնալը կարևոր է:

Հաղորդության ժողովի ժամանակ Սամուելը սկսեց քնել: Նա չէր կարողանում գլուխը ուղիղ պահել։ Մայրիկը կամաց հրեց նրան, որպեսզի օգներ արթուն մնալ: Բայց նա այնքան հոգնած էր, որ ուշադրություն չէր դարձնում խոսողներին: «Ինձ թվում է՝ քո շաբաթ օրը խանգարում է քո կիրակի օրվան»,- ասաց հայրիկը:

Երեխաների միության դասին Սամուելի ուսուցիչը խոսեց Հանգստության օրը սուրբ պահելու մասին: Նա հարցրեց, թե ի՞նչ կարող են անել երեխաները՝ կիրակի օրը հատուկ դարձնելու համար: Սամուելը մի պահ մտածեց։ Հետո նա ասաց. «Շաբաթ օրը ժամանակին գնալ քնելու»:

Երբ նրանք եկեղեցուց հետո տուն հասան, Սամուելը խոսեց մայրիկի ու հայրիկի հետ։ Նա ասաց․ «Անցած գիշեր ես հաճույքով դիտեցի խաղը։ Բայց ես պետք է ավելի շուտ քնեի: Իմ կարծիքով, մենք պետք է շաբաթ օրվա մի մասն օգտագործենք կիրակի օրվան նախապատրաստվելու համար»:

«Համաձայն եմ»,- ասաց հայրիկը:

Մայրիկը գլխով արեց․ «Ես էլ»:

Հաջորդ շաբաթ օրը հեռուստատեսությամբ կրկին խաղ կար:

«Ի՞նչ ենք անելու այս երեկո»,- հարցրեց հայրիկը: «Խաղը կրկին ուշ է ավարտվելու»:

«Խաղի փոխարեն մենք կարող ենք ֆիլմ դիտել»,- ասաց մայրիկը:

«Կամ՝ կարող ենք գնալ զբոսնելու»,- ասաց Սամուելը:

«Ի՞նչ կասես զբոսնելու մասին»,- հայրիկը հարցրեց մայրիկին։

«Համաձայն եմ»,- պատասխանեց մայրիկը: «Հաճելի է ընտանիքով ժամանակ անցկացնել միասին»:

«Եվ երբ մենք տուն գանք,- ասաց Սամուելը,- բոլորս կարող ենք լավ քնել: Ապա մենք պատրաստ կլինենք կիրակի օրվան»։

Նկար
May 2021 Friend

Տպել