2021
Հավատքը սարեր կտեղաշարժի
Մայիս/հունիս 2021թ․


Համաժողովի ուղերձ մարգարեից

Հավատը սարեր կտեղաշարժի

Վերցված է «Քրիստոսը հարություն է առել․ Նրա հանդեպ հավատքը սարեր կտեղաշարժի», Լիահոնա, մայիս 2021 թ․։

Նկար
May 2021 Friend

Կյանքում ամեն լավ բան և ամեն օրհնություն սկսվում է հավատքից: Աստվածաշնչում Հիսուսը խոստացավ, որ եթե մենք «մանանեխի հատի չափ հավատք ունենա[ն]ք,- կկարողանանք սարեր տեղաշարժել (Մատթեոս 17․20)։ Ձեր «սարերը» կարող են լինել միայնությունը, կասկածները, հիվանդությունները կամ այլ խնդիրներ:

Մանանեխի սերմը ներկայացնում է փոքր, բայց աճող հավատք։ Մանանեխի սերմը սկզբից փոքր է, բայց վերածվում է այնպիսի ծառի, որն այնքան մեծ է, որ թռչունները բույն են հյուսում նրա ճյուղերի վրա: Ես ձեզ կոչ եմ անում սկսել այսօր՝ ձեր հավատքը մեծացնելու համար: Ահա մի քանի եղանակ, որով կարող եք զարգացնել ձեր հավատքն ու վստահությունը։

  1. Սովորեք Հիսուս Քրիստոսի մասին՝ կարդալով սուրբ գրությունները։ Սովորեք Նրա հրաշքների մասին։

  2. Ընտրեք Նրա հանդեպ հավատքը։ Ամեն օր մտածեք Նրա մասին։

  3. Գործեք հավատքով: Մկրտվեք և ընդունեք հաղորդությունը։

  4. Խնդրեք Երկնային Հորը, որ օգնի ձեզ։

Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը սարեր կտեղաշարժի։ Հավատքի շնորհիվ ձեր մարտահրավերները կվերածվեն հրաշալի հնարավորությունների:

Հիսուս Քրիստոսը հարություն է առել։

Նկար
May 2021 Friend

Տպել