Սիրելի՛ ընկերներ
Երկնային Հայրը խոսում է մեզ հետ Իր մարգարեների միջոցով։ Եվ անցյալ ամիս գերագույն համաժողովի ժամանակ մենք լսեցինք մարգարեներին և առաքյալներին: Խոսքերը, որոնք մենք լսում ենք համաժողովում, կարևոր են բոլորիս համար: Դրանք մեզ ասում են, թե ինչպես ավելի շատ նմանվել Հիսուս Քրիստոսին:
Համաժողովի ո՞ր մասը ձեզ դուր եկավ։ Բացեք 2-րդ էջը և կարդացեք մարգարեի հատուկ ուղերձը:
Սիրով՝
Ընկեր ամսագիր
Ո՞վ եմ ես։
Մենք խաղացինք «Ո՞վ եմ ես» խաղը և մեզ այն դուր եկավ (հունիս, 2020 թ․): Շնորհակալություն, զվարճալի խաղերի և հետաքրքիր պատմությունների համար: Մենք նաև սիրում ենք ճաշելու ժամանակ լսել Ընկեր ամսագրի պատմությունները: Դա օգնում է մեզ, որ Հոգին մեզ հետ լինի մեր տանը:
Վալենթայն և Ջուլիետ Պ., 4 և 6 տարեկան, Արիզոնա, ԱՄՆ
Մենք որտե՞ղ ենք կարդում Ընկեր ամսագիրը
Մարչելո և Ալեխանդրո Ա. եղբայրները, 6 և 3 տարեկան, Նոր Լեոնում (Մեքսիկա) կարդում են Ընկեր ամսագիրն իսպաներեն։
Ուզում եմ տեսնել տաճարը
Լարս, Մարեն և Լիվիա Բ․, 6, 11, և 3 տարեկան, Սուրբ Պողոս Մինեսոտայի տաճարի այցի ժամանակ։