2022
Հետնաբեմի դրամա
Հուլիս/օգոստոս 2022


Գրված է ձեր կողմից

Հետնաբեմի դրամա

Նկար
girl seeing kids talking by stage

Իմ կրտսեր եղբայրը սրտաբաց է, ունի մեծ երևակայություն և հոգ է տանում ուրիշների մասին: Նա իմ ամենամեծ երկրպագուներից է, երբ ես ելույթ եմ ունենում բեմում։ Նա նաև ունի հատուկ կարիքներ: Նա շատ փոքր է իր տարիքի համար, դժվարանում է կարդալ, գրել, խոսել, երբեմն էլ հասկանալ ուրիշներին: Նա նաև խուլ է:

Մի օր փորձի ժամանակ ես աստիճաններով բարձրանում էի, որ մտնեմ բեմ: Լսեցի, որ ինչ-որ մեկը վատ բան է ասում հաշմանդամություն ունեցող երեխաների մասին: Բոլորը սկսեցին կատակել ու ծիծաղել դրա վրա։

Ես գիտեմ, որ նրանք չէին ուզում վիրավորել իմ զգացմունքները, բայց ես իսկապես շատ վատ զգացի ինձ և արագ հեռացա՝ մի ծածուկ տեղ գտնելու: Երբ նստած էի իմ թաքստոցում, մի մեծահասակ մարդ նստեց կողքիս և սկսեց խոսել ինձ հետ պիեսի մասին: Ես սկսեցի ինձ ավելի լավ զգալ:

Երբ տուն գնալու ժամանակն էր, մայրիկիս ասացի, թե ինչ էր պատահել։ Նա ասաց ինձ, որ նորմալ է, երբ ես հեռանում եմ մի բանից, որի պատճառով ինձ վատ եմ զգում, և նորմալ է, որ մեծահասակի հետ խոսում եմ իմ զգացմունքների մասին:

Երբեմն մարդիկ չեն հասկանում, թե ինչ ապրումներ ես ունենում և ինչ է նշանակում, երբ հատուկ կարիքներ ունես կամ ճանաչում ես մեկին, ով հատուկ կարիքներ ունի: Ես ուզում եմ լինել սիրո և բարության օրինակ:

Նկարը` Քրիստին Սորայի

Տպել