2022
Տաճարի լույսը և խաղաղությունը
Հուլիս/օգոստոս 2022


Առաջին Նախագահությունից

Տաճարի լույսը և խաղաղությունը

Վերցված է «Սիրում եմ նայել տաճարին» հոդվածից, Լիահոնա, մայիս 2021, 28-31

Նկար
President Eyring and his daughter outside temple

Տաճարը կամ դրա նկարը տեսնելիս ձեզ մոտ կարող է ցանկություն առաջանալ մի օր ներս մտնել: Կգա մի օր, երբ դուք կկարողանաք տաճարային երաշխավորագիր ստանալ՝ տաճարում մկրտություններ կատարելու համար: Երբ դուք մկրտվում եք այն մարդու համար, որը մահացել է, դուք օգնում եք Փրկչին մեր Երկնային Հոր զավակին օրհնելու Նրա աշխատանքում:

Տարիներ առաջ իմ դստեր հետ գնացի տաճար: Նա վերջինն էր, ով մկրտվեց այդ օրը: Տաճարի ծառայողը հարցրեց դստերս՝ արդյոք նա կարող է ավելի երկար մնալ, որպեսզի մկրտվի բոլոր նրանց համար, ում անունները պատրաստ էին այդ օրը: Նա ասաց. «Այո»:

Ես տեսա, թե ինչպես է իմ դուստրը մտնում մկրտության ավազանի մեջ։ Մկրտության արարողությունը սկսվեց։ Ամեն անգամ, երբ նա դուրս էր գալիս ջրից, ջուրը հոսում էր նրա դեմքի վրայով: Նրան կրկին ու կրկին հարցնում էին. «Կարո՞ղ ես ավելին անել»: Ամեն անգամ նա վճռական ձայնով ասում էր՝ «այո»: Նա մնաց այնքան ժամանակ, մինչև ցուցակում նշված վերջին մարդը մկրտվեց Հիսուս Քրիստոսի անունով:

Ես դեռ հիշում եմ լույսի և խաղաղության զգացումը, երբ միասին դուրս էինք գալիս տաճարից: Ահա թե ինչպես է տաճարային ծառայությունը բարձրացնում և վերափոխում մեզ:

Տաճարի լույսը

Նկար
temple pictures to cut out

Տեղադրեք այս նկարները ձեր տանը, որպեսզի դրանք հիշեցնեն ձեզ, որ մի օր դուք կարող եք մտնել տաճար:

Նկարները` Դեյվիդ Հաբբենի

Տպել