2022
Նոր դպրոց, նոր ընկեր
Հուլիս/օգոստոս 2022


Նոր դպրոց, նոր ընկեր

Ինչպե՞ս կարող էր Ադան ընկեր գտնել, եթե չէր խոսում չինարեն:

Նկար
Mom hugging young girl wearing backpack

«Ես վախենում եմ»,- ասաց Ադան: Դա նրա առաջին դպրոցական օրն էր Թայվանում: Բայց նա չինարեն չէր խոսում, ինչպես մյուս աշակերտները: Նա ինչպե՞ս կարող էր ընկերներ գտնել: Ո՞ւմ հետ պետք է խաղար դասամիջոցին:

Մայրը ամուր գրկեց Ադային: «Վախենալը նորմալ է»:

Ադան հոնքերը կիտեց։ «Ես չգիտեմ, թե ինչպես ընկերներ գտնեմ այստեղ»:

Մայրը մեկ անգամ ևս գրկեց նրան: «Եթե դու հուզվում ես, գուցե մտածես Երեխաների միության երգի մասին: Գուցե դա կօգնի՞»։

Ադան գլխով արեց։ Հետո նա մայրիկի հետ մտավ իր դասարան: Ուսուցիչը սպասում էր նրան։ «Նի հաո»,- ասաց ուսուցիչը: Ադան փորձեց ժպտալ։ Նա չգիտեր, թե ինչ են նշանակում այդ խոսքերը:

Ադան հրաժեշտ տվեց մայրիկին: Հետո նստարան գտավ և նստեց։

Ապա նայեց մյուս երեխաներին: Նրանցից ոմանք խոսում էին իրար հետ։ Մյուսները Ադայի նման հանգիստ նստած էին։ Ադան հուզված էր: Նա այնպիսի զգացում ուներ, կարծես ստամոքսում մեղուներ էին բզզում:

Հետո Ադան տեսավ մի աղջկա, որը լաց էր լինում։ Ադան ուզում էր օգնել նրան։ Բայց ինչպե՞ս կարող էր օգնել, եթե չէր կարողանում չինարեն խոսել: Իսկ եթե աղջիկը չի ուզում, որ իրեն օգնե՞ն:

Բայց Ադան արեց այն, ինչ ասել էր մայրիկը: Նա մտածեց Երեխաների միության իր սիրելի երգի խոսքերի մասին. «Սիրե՛ք միմյանց այնպես, ինչպես Հիսուսն է սիրում ձեզ»: Ադան գիտեր, որ Սուրբ Հոգին իրեն խնդրում է օգնել աղջկան:

Նկար
girl comforting other child who is crying

Ադան նստեց աղջկա կողքին։ Նա փաթաթվեց աղջկան: Հետո շոյեց աղջկա մեջքն այնպես, ինչպես դա անում էր մայրիկը, երբ Ադան տխուր էր: Աղջիկը դադարե՛ց լացել։ Նա նույնպես գրկեց Ադային։

Ադան ձեռքով ցույց տվեց ինքն իրեն: «Ադա»:

Աղջիկն էլ ձեռքով ցույց տվեց իրեն: «Մեյ»,- ասաց նա։

Ադան ժպտաց։ Ամբողջ օրը նա նստեց Մեյի մոտ: Չնայած նրանք նույն լեզվով չէին խոսում, այնուամենայնիվ միասին լավ ժամանակ էին անցկացնում: Նրանք միասին ճաշեցին։ Միասին խաղում էին դասամիջոցին։ Եվ Մեյն օգնեց Ադային չինարեն բառեր սովորել:

Նկար
two girls jumping rope together

Ադան անհամբեր էր՝ ուզում էր մայրիկին պատմել իր նոր ընկերուհու մասին: Նա գիտեր, որ եթե հետևի Հիսուսին, ոչ մի բանից վախենալու առիթ չի ունենա:

Նկարները՝ Շոնա Ջ. Ք. Թեննեյի

Տպել