2022
Հիսուսը կերակրեց քաղցածներին
Հուլիս/օգոստոս 2022


Օգնենք Հիսուսի օրինակով

Հիսուսը կերակրեց քաղցածներին

Նկար
Jesus breaking bread for his disciples

Մի օր Հիսուս Քրիստոսը ուսուցանում էր ավելի քան 5000 հոգուց բաղկացած խմբի: Երբ արդեն ուշ էր, աշակերտները ուզում էին մարդկանց տուն ուղարկել՝ սնվելու։ Հիսուսը չէր ցանկանում, որ նրանք հեռանան: Նա ցանկանում էր կերակրել նրանց: Բայց նրանք ունեին ընդամենը հինգ հաց և երկու ձուկ։

Հիսուսը օրհնեց կերակուրը։ Այնուհետև աշակերտները այն բաժանեցին մարդկանց։ Սնունդը բավարարեց բոլորին: Դա հրա՜շք էր։

Նկար
group of boys with all the socks they collected

Մի խումբ տղաներ Յուտա նահանգում (ԱՄՆ) կազմակերպեցին գուլպաների հավաքման միջոցառում, որպեսզի օգնեն տեղական բարեգործական կազմակերպություններին, որոնք օգնում են անտուն մարդկանց: Նրանք թռուցիկներ բաժանեցին։ Մի քանի օր անց նրանք հավաքեցին գուլպաներ և գումար՝ ավելի շատ գուլպաներ գնելու համար։ Այսպիսով, նրանք կարողացան նվիրաբերել 750 զույգ գուլպա։

Նկար
Page from the July/August 2022 Friend Magazine.

Նկարները՝ GoodSalt, Inc.-ից

Տպել