2022
Ողջույննե՜ր Կամբոջայից
Հուլիս/օգոստոս 2022


Ողջույննե՜ր Կամբոջայից

Միացեք Մարգոյին և Պաոլոյին, երբ նրանք ճանապարհորդում են աշխարհում՝ Աստծո զավակների մասին իմանալու համար:

Կամբոջան պետություն է Հարավային Ասիայում։ Այն ունի ավելի քան 15 միլիոն բնակչություն:

Սահուն նավարկություն

Նկար
boy and girl on a colorful boat

Գետերով և լճերով ճամփորդելու համար մարդիկ օգտագործում են սամպան կոչվող նավակներ:

Այլ հավատքների ընկերներ

Նկար
Buddhist monks in orange robes

Կամբոջայում մարդկանց ավելի քան 95 տոկոսը հետևում է բուդդայականություն կոչվող կրոնին: Բուդդայական վանականները կրում են նարնջագույն զգեստներ՝ իրենց հավատքը ցույց տալու համար:

Մեկ պաշտոնական լեզու

Նկար
Church sign in Khmer

Սա եկեղեցու անվանումն է քմերերեն՝ Կամբոջայի պաշտոնական լեզվով:

Բերքահավաքի օգնականը

Նկար
girl helping in rice field

Կամբոջայում բրինձը հիմնական մթերքներից մեկն է։ Այս աղջիկը օգնում է հավաքել բրնձի բերքը ջրով ողողված դաշտում, որը կոչվում է պադի:

Առաջին տաճարը

Նկար
drawing of temple in Cambodia

Կամբոջայում առաջին տաճարի մասին հայտարարվել է 2018 թվականի հոկտեմբերին: Եկեղեցու անդամներն այնքա՜ն ուրախ էին:

Նկար
Page from the July/August 2022 Friend Magazine.

Նկարները` Քեթի Մակդիի

Տպել