2022
Ֆաթիմայի սիրելի երգը
Հուլիս/օգոստոս 2022


Ֆաթիմայի սիրելի երգը

Նկար
girl and mom walking together in Guatemala

Ֆաթիման ցատկելով քայլում էր փողոցում Նա մայրիկի հետ դպրոցից տուն էր գնում: Փողոցում քայլելիս նա մի երգ էր երգում:

«Տիկին Լոպեսը մեզ խնդրեց մի երգ սովորել»,ասաց Ֆաթիման: «Կարո՞ղ ես ինձ մի երգ սովորեցնել»:

Մայրիկը ժպտաց: «Իհարկե»:

Երբ նրանք տուն հասան, մայրիկը և Ֆաթիման միասին երգեր երգեցին: Նրանք շատ երգեր երգեցին: Բայց նրանք չէին երգել ֆաթիմայի սիրելի երգը:

«Կարո՞ղ եմ Երեխաների միության երգը երգել»,- հարցրեց Ֆաթիման:

«Իհարկե»,- ասաց մայրիկը:

Ֆաթիման երգեց «Ընտանիքները կարող են հավերժ միասին լինել» երգը։ Նա կրկնեց բառերը մայրիկի հետ: Հետո նա մենակ երգեց։ Նա երգեց այն այնքան ժամանակ, մինչև որ բոլոր բառերը ճիշտ հիշեց:

Դպրոցում Ֆաթիման ոգևորված ցանկանում էր այս երգով կիսվել դասարանի հետ:

«Որևէ մեկը ցանկանո՞ւմ է կիսվել իր երգով»,- ասաց տիկին Լոպեսը:

Ֆաթիման բարձրացրեց ձեռքը և ասաց. «Ես»:

Նա վեր կացավ և ժպտաց: «Ես ընտանիք ունեմ այստեղ՝ երկրի վրա: Նրանք այնքան ջերմ ու բարի են»,- երգեց նա:

Երգելիս Ֆաթիման իրեն երջանիկ էր զգում։ Նա հիշեց ամբողջ երգը: Դասարանում բոլորը ծափահարեցին։

Նկար
girl singing to classmates

Դասից հետո մայրիկը եկավ Ֆաթիմային տանելու: Տիկին Լոպեսը մայրիկին ասաց.

«Նա երգեց մի գեղեցիկ երգ: Եվ նա ընդհանրապես վախեցած չէր»:

Ֆաթիման ժպտաց: Մայրիկը նույնպես ժպտաց:

«Մենք ամեն շաբաթ գեղեցիկ երգեր ենք երգում եկեղեցում»,- ասաց Ֆաթիման:

«Դուք կարող եք մեզ հետ գալ ցանկացած ժամանակ»,- ասաց մայրիկը:

Տիկին Լոպեսը ժպտաց: «Շնորհակալություն»:

Ֆաթիման երգում էր, երբ մայրիկի հետ տուն էր գնում: Նրան դուր եկավ, երբ դասարանի հետ կիսվեց իր սիրելի երգով: Երգելը նրան երջանկացնում էր։

Նկարները` Ալեսսիա Ջիրասոլեի

Տպել