2022
Շրջագայություն տաճարում
Հուլիս/օգոստոս 2022


Շրջագայություն տաճարում

Նկար
temple with palm trees outside

Ինչպիսի՞ն է տաճարը ներսից: Ուսումնասիրենք Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի տաճարը ներսից: Տաճարը մի վայր է, որտեղ մարդիկ ստանում են արարողություններ (սրբազան գործողություններ կամ ծիսակատարություններ, որոնք կատարվում են քահանայության իշխանությամբ, օրինակ՝ մկրտություն):

Երաշխավորագրի սեղան

Նկար
check-in desk with painting of Jesus on wall

Երբ դուք մտնում եք տաճար, կամավորը ողջունում է ձեզ: Եթե դուք եկել եք մկրտվելու և հաստատվելու ուրիշների համար, պետք է ցույց տաք ձեր տաճարային երաշխավորագիրը: Այն ցույց է տալիս, որ դուք պատրաստ եք մտնել տաճար: Երաշխավորագիրը կարող եք ստանալ ձեր եպիսկոպոսից կամ ճյուղի նախագահից, երբ լրանա ձեր 12 տարին:

Մկրտության սենյակ

Նկար
baptistry inside temple

Տաճարում դուք կարող եք մկրտվել ձեր նախնիների և ուրիշների համար, ովքեր մահացել են առանց մկրտվելու: Դուք կարող եք նաև հաստատվել նրանց համար, որպեսզի նրանք ստանան Սուրբ Հոգու պարգևը:

Արարողությունների սենյակ

Նկար
room with chairs and curtain

Այստեղ դուք ավելին կիմանաք Երկնային Հոր երջանկության ծրագրի և մեզ համար երկրի վրա Նրա նպատակի մասին: Մի օր դուք կարող եք գալ այստեղ՝ Նրա հետ հատուկ ուխտեր կամ խոստումներ կապելու համար:

Սելեստիալ սենյակ

Նկար
beautiful room with chandelier and tall windows

Այս գեղեցիկ, խաղաղ սենյակը աղոթելու և ձեր կյանքում ամենակարևոր բաների մասին մտածելու վայր է: Այն հիշեցնում է մեզ, թե ինչպիսին կարող է լինել մեր երկնային տունը:

Կնքման սենյակ

Նկար
beautiful room with mirrors, chairs, and an altar to kneel at

Այս սենյակում ամուսինն ու կինը ամուսնանում են հավերժության համար: Դա կոչվում է կնքում: Զույգերը ծնկի են իջնում խորանի առաջ՝ կնքվելու համար: Երեխաները իրենց ծնողների հետ նույնպես կարող են կնքվել այստեղ, եթե նրանք որդեգրվել են կամ ծնվել են մինչև իրենց ընտանիքի կնքումը:

Նկար
Page from the July/August 2022 Friend Magazine.

Տպել