2022
Վառելափայտ հավաքելու մրցույթ
Հուլիս/օգոստոս 2022


Վառելափայտ հավաքելու մրցույթ

Մարգարեն ասել է, որ մենք երբեք չպետք է դադարենք նախապատրաստվել:

Նկար
boy holding firewood

Լյուկը ամբողջ ուժով վազում էր։ Նա հետ նայեց։ Նրա եղբայրը՝ Ռոբերտը, հասնում էր իրեն:

«Բռնվեցի՛ր: Հիմա դու ես բռնողը»,- ասաց Ռոբերտը:

Լյուկը ծիծաղեց: Նա վազեց ավագ քրոջ՝ Միլիի հետևից, որ բռնի նրան։

Խաղից հետո բոլորը նստեցին հանգստանալու։

«Ի՞նչ խաղ կարող ենք խաղալ հիմա»,- hարցրեց Միլին:

Լյուկը ուրախ էր, որ քույրեր ու եղբայրներ ունի, որոնց հետ կարող է խաղալ: Բայց COVID-19-ը շատ բան փոխեց: Նրանք չէին կարող գնալ մարդաշատ վայրեր: Երբեմն նրանց նույնիսկ թույլ չէին տալիս դրսում գտնվել:

Լյուկը փորձեց մի խաղ մտածել, որը նրանք կարող էին խաղալ: Հետո նա մտածեց մի բանի մասին, որը լսել էր Երեխաների միությունում:

«Կարծում եմ, որ մենք պետք է ինչ-որ բան անենք, որպեսզի նախապատրաստվենք»,- ասաց Լյուկը:

«Ի՞նչ նկատի ունես»,- hարցրեց Միլին:

Լյուկը նայեց իրենց տան շուրջը գտնվող գուավայի ծառերին։ «Մարգարեն ասել է, որ մենք երբեք չպետք է դադարենք նախապատրաստվել: Գուցե այսօր վառելափայտ հավաքենք։ Մենք կարող ենք դա խաղ դարձնել. տեսնենք, թե ով ամենաշատ վառելափայտը կհավաքի»:

Նկար
boy and girl running and holding firewood

Լյուկը, իր քույրերն ու եղբայրները վազեցին դեպի իրենց տան մոտ գտնվող ծառերը: Լյուկը փայտեր դիզեց իր գրկում և հետ վազեց՝ փայտը ցախանոցում շարելու համար։ Երբ նրա քույրերն ու եղբայրները հասան ցախանոց, նա նրանց նույնպես օգնեց շարել իրենց բերած փայտը: Նրանք վազում էին հետ ու առաջ, մինչև հավաքեցին վառելափայտի մի հսկայական կույտ:

«Սա բավական է մի ամբողջ շաբաթ կերակուր պատրաստելու համար»,- ասաց Միլին:

«Փայտ հավաքելը զվարճալի էր»,- ասաց Ռոբերտը: «Ինձ դուր է գալիս, երբ նախապատրաստված եմ»:

«Ինձ նույնպես», - ասաց Լյուկը Նա ուզում էր էլի ինչ-որ բան անել նախապատրաստվելու համար:

Այնուհետև Լյուկը և իր քույրերն ու եղբայրները իրենց այգում տնկեցին բելե (կանաչ բանջարեղեն): Լյուկը ցողուններ կտրեց հին բույսերից, որպեսզի տնկեն դրանք և նոր բույսեր աճեցնեն:

Մինչ նրանք աշխատում էին, տատիկը, պապիկը և ծնողները դուրս եկան։

«Դուք ինքնուրո՞ւյն եք բելե տնկել»,- հարցրեց պապիկը:

«Այո»,- ասաց Լյուկը: «Մենք նաև վառելափայտ ենք հավաքել»:

«Շնորհակալ եմ»,- ասաց հայրիկը: «Այսօր ես իսկապես զբաղված էի: Ես չէի կարողանա դա անել»:

Կեսօրին Լյուկը նստած էր տանը՝ իր ընտանիքի հետ: Նրանք ռադիոյով հայտարարություն լսեցին, որ բոլորը պետք է չորս օր մնան տանը՝ COVID-19-ի տարածումը դադարեցնելու համար։ Ոչ ոքի թույլ չէր տրվում դուրս գալ տնից։

«Լավ է, որ այսօր վառելափայտ հավաքեցինք: Հիմա մենք չէինք կարողանա դա անել»,- ասաց Միլին:

Լյուկը ժպտաց: Նա ուրախ էր, որ իրենք հետևել էին մարգարեի՝ նախապատրաստվելու առաջարկին:

Նկարները՝ Շոնա Ջ. Ք. Թեննեյի

Տպել