2022
Կանայք Հին Կտակարանում
Հուլիս/օգոստոս 2022


Զվարճալի բաներ

Կանայք Հին Կտակարանում

Նկար
illustration of different women from the Bible

Յուրաքանչյուր անուն համապատասխանեցրեք ճիշտ նկարագրության հետ:

  1. Ես առաջին կինն էի Երկրի վրա: Իմ ամուսինը Ադամն է: Մենք ապրում էինք Եդեմի պարտեզում: (Տես Ծննդոց 3.20:)

  2. Մի մարդ ինձնից ջուր խնդրեց ջրհորից։ Ես նրան ու իր 10 ուղտերին ջուր տվեցի։ Այնուհետև ես գնացի նրա հետ՝ հանդիպելու Իսահակ անունով մի մարդու։ Իսահակը դարձավ իմ ամուսինը: (Տես Ծննդոց 24.15–19, 64–67)

  3. Իմ ժողովուրդը նեղության մեջ էր: Ես խնդրեցի նրանց աղոթել և ծոմ պահել ինձ համար: Հետո ես խնդրեցի իմ ամուսնուն՝ թագավորին, որ փրկի նրանց։ Նա լսեց, և իմ ժողովուրդը փրկվեց: (Տես Եսթեր 7․2-4:)

  4. Ես երկար տարիներ չէի կարողանում երեխաներ ունենալ։ Տերը խոստացավ, որ ես որդի կունենամ: Ես ունեի հավատք ու համբերություն։ Տերն օրհնեց ինձ, և ես որդի ունեցա, որին կոչեցինք Իսահակ։ (Տես Ծննդոց 21․1-3:)

  5. Ես դատավոր էի և մարգարե։ Ես օգնեցի իսրայելացիներին ավելի շատ մոտենալ Աստծուն։ Երբ Աստված օգնեց մարդկանց, ես մի երգ երգեցի՝ Նրան փառաբանելու համար: (Տես Դատավորաց 4.4, 5․1-2:)

  6. Երբ տղաս մահացավ, նրա կինը՝ Հռութը, խնամեց ինձ։ Երբ Հռութը նորից ամուսնացավ և երեխա ունեցավ, ես օգնեցի նրան հոգ տանել իր որդու մասին: (Տես Հռութ 1․8, 14-18:)

  1. Ռեբեկա

  2. Եսթեր

  3. Դեբորա

  4. Նոեմի

  5. Սարա

  6. Եվա

Նկարները՝ Սիմինի Բլոքերի

Տպել