Ընկեր
Սուրբ Զատիկի շուշանների պատրաստում
Մարտ 2024


«Սուրբ Զատիկի շուշանների պատրաստում», Ընկեր, մարտ 2024, 17։

Զվարճալի բաներ

Սուրբ Զատիկի շուշանների պատրաստում

Սուրբ Զատիկի շուշանները կարող են օգնել մեզ հիշել Հիսուս Քրիստոսի Հարությունը։ Շուշանները երկար ժամանակ աճում են գետնի տակ, մինչ նրանք ծաղկում են գարնանը։ Մահից հետո Հիսուսի մարմինը դրվեց գերեզմանում։ Բայց երեք օր անց նա կրկին ապրեց։

Պատրաստեք Սուրբ Զատիկի ձեր շուշանները՝ հետևելով այս քայլերին։

  1. Թղթի վրա գծեք ձեր ձեռքի ուրվագիծը և կտրեք այն։

  2. Ծալեք այն կոնի տեսքով և ամրացրեք։ Ներքևում թողեք մի փոքր անցք։

  3. Յուրաքանչյուր մատի ծայրը շրջանաձև ամրացրեք մատիտին։

  4. Ձեր ծաղիկի անցքի միջով մի փայտ անցկացրեք՝ ցողուն ստանալու համար։ Ծաղիկն ամրացրեք փայտիկին։ Լրացուցիչ. ներկեք փայտիկի վերին մասը դեղին, իսկ ստորին մասը կանաչ։ Ավելացրեք թղթե տերևներ։

Նկար
Պատմություն PDF

Նկարը՝ Աննա Օլդրոյդի

Տպել