Ընկեր
Ավելի շատ ժամանակ Մաքսի հետ
Մարտ 2024


«Ավելի շատ ժամանակ Մաքսի հետ», Ընկեր, մարտ 2024, 42։

Ձեր գրած հոդվածները

Ավելի շատ ժամանակ Մաքսի հետ

Մի անգամ ընտանիքիս, մի քանի ընկերների և շանս՝ Մաքսի հետ գնացի արշավի լողափում։ Ողջ օրը մենք լողացինք ու խաղացինք։ Իսկ երբ մութն ընկավ, հրավառություն դիտեցինք։ Մենք բոլորս հրաշալի ժամանակ անցկացրինք։

Երբ հրավառությունն ավարտվեց, ես փնտրեցի Մաքսին։ Բայց նա չկար։ Ես խուճապի մատնվեցի և գոռացի, որ Մաքսը չկա։ Արցունքները հոսում էին դեմքիս վրայով, երբ մենք բոլորս նրան էինք փնտրում անտառում։ Ես մի նուրբ ձայն զգացի, որը հուշում էր ինձ աղոթել, ուստի, ես սկսեցի աղոթել։ Բայց ես ինձ շատ թույլ էի զգում և վախենում էի Մաքսի համար։

Մենք չգտանք նրան, ուստի շարժվեցինք դեպի մեր վրանը։ Ես անընդհատ աղոթում էի մտքում, բայց սկսեցի կորցնել հույսս։ Այնքան լաց եղա, մինչև քնեցի։

Մի քանի ժամ անց ծնողներս արթնացրին ինձ։ Մաքսը նստած էր իմ կողքին։ Ծնողներս մեր վրանից դուրս լսել էին Մաքսի վզկապի ձայնը։ Ես ամուր գրկեցի նրան և լուռ շնորհակալություն հայտնեցի Աստծուն իմ աղոթքներին պատասխանելու համար։

Նկար
alt text

Երեք տարի անց Մաքսը վնասեց մեջքը և ուժեղ ցավեր ուներ։ Նրան հնարավոր չէր բուժել, ուստի մենք ստիպված էինք հրաժեշտ տալ նրան։ Երկնային Հայրը մխիթարեց ինձ և խաղաղություն տվեց։ Սուրբ Հոգին հիշեցրեց ինձ, որ մենք գրեթե կորցրել էինք Մաքսին երեք տարի առաջ, բայց Աստված օգնեց մեզ գտնել նրան։ Ես երախտապարտ եմ, որ Նա մեզ ավելի շատ ժամանակ տվեց Մաքսին սիրելու համար։

Ես գիտեմ, որ Աստված պատասխանում է աղոթքներին և մխիթարում է փորձությունների ժամանակ։ Հիսուս Քրիստոսի Քավությունը բոլորի համար է։ Ես այնքան շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ Հիսուս Քրիստոսը և Երկնային Հայրն արել են իմ և իմ ընտանիքի համար։

Նկար
Պատմություն PDF

Նկարը` Քեմերի Բրանսոնի

Տպել