«Եկ, հետևիր ինձ․ միջոցառումներ», Ընկեր, մարտ 2024, 28-29։
Եկ, հետևիր ինձ. միջոցառումներ
Ընտանեկան երեկոյի համար, սուրբ գրությունների ուսումնասիրության համար, կամ պարզապես զվարճանալու համար։
Փետրվարի 26-մարտի 3
Թղթե տաճարներ
2 Նեփի 11-19 գլուխների համար
Եսայիան ուսուցանել է, որ տաճարները հատուկ վայրեր են, որտեղ մենք սովորում ենք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին (տես 2 Նեփի 12.3)։ Պատրաստեք ձեր սեփական տաճարը։ Թուղթը ծալեք երեք հավասար մասերի։ Մի ծայրը կտրեք եռանկյունաձև։ Բացեք թուղթը և մեջտեղում նկարեք ինքներդ ձեզ։
Մարտի 4-10
Երգող վկայություններ
2 Նեփի 20-25 գլուխների համար
Եսայիան կիսվում է Հիսուս Քրիստոսի մասին իր վկայությամբ։ Նա ասել է, որ Հիսուսն իր ուժն ու երգն է (տես 2 Նեփի 22.2)։ Հիսուսի մասին ո՞ր երգերն եք դուք սիրում։ Խոսեք այն մասին, թե ինչու եք սիրում դրանք։ Այնուհետև միասին երգեք դրանք։
Մարտի 11-17
Տող առ տող պատմության ժամ
2 Նեփի 26-30 գլուխների համար
Երկնային Հայրը օգնում է մեզ սովորել «տող առ տող» կամ քիչ-քիչ (2 Նեփի 28․30)։ Միասին տող առ տող պատմեք սուրբգրային մի սիրելի պատմություն։ Բոլորը հերթով ասում են պատմության մեկ նախադասությունը, մինչև պատմությունն ավարտվի։
Մարտի 18–24
Հիսուսին հետևելու քայլեր
2 Նեփի 31-33 գլուխների համար
Նեփին ուսուցանել է, որ մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսին, երբ հավատում ենք Նրան, ապաշխարում ենք, մկրտվում, ստանում Սուրբ Հոգու պարգևը և համբերում մինչև վերջ (տես 2 Նեփի 31)։ Յուրաքանչյուր քայլը գրեք տարբեր թերթիկների վրա, ապա տարածեք դրանք հատակին։ Մեկ մարդ փակում է աչքերը և հաշվում մինչև 10, իսկ մնացածը կանգնած են են թերթիկի վրա։ Այնուհետև հաշվողը ասում է Հիսուսին հետևելու քայլերից մեկը։ Հաջորդը հաշվում է այդ թերթիկի վրա կանգնած անձնավորությունը։
Մարտի 25-31
Սուրբ Զատիկի շուշաններ
Սուրբ Զատիկի համար
Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք կրկին կապրենք մահից հետո (տես Ալմա 40․22-25)։ Պատրաստեք 17-րդ էջի Սուրբ Զատիկի շուշանները։ Տեղադրեք ձեր շուշանները ձեր ընտանիքի համար տեսանելի տեղում, որը կօգնի ձեզ հիշել Փրկչին այս շաբաթ։