«Ի՞նչ կա քո մտքում» Ընկեր, մարտ 2024, 38։
Ավագ խմբի երեխաների բաժին
Ի՞նչ կա քո մտքում
Ինչու է այդքան կարևոր այն, ինչ դուք ընտրում եք դիտել կամ լսել։ Դա ոչ մեկին չի վնասում։
Անվնասը Հելսինկիում
Սիրելի անվնաս,
Այն ամենը, ինչ դուք դիտում կամ լսում եք, ազդում է ձեր մտածողության, զգացմունքների և գործողությունների վրա։ Եվ դա ազդում է այն բանի վրա, թե ով եք դուք դառնում։
Ձեր լավագույն եսը դառնալու համար դիտեք և լսեք ամենալավ բաները։ Մեզ սովորեցրել են փնտրել բաներ, որոնք «առաքինի, գեղեցիկ, բարեհամբավ, գովեստի արժանի» են (Հավատո Հանգանակ 1․13)։ Եվ մենք կարող ենք իմանալ, որ ինչ-որ բան լավ է, եթե դա մեզ մոտ ցանկություն է առաջացնում անել բարին և «հավատալ Քրիստոսին» (Մորոնի 7․16)։ Այն, ինչ դուք դիտում կամ լսում եք, անչափ կարևոր է, քանի որ դուք եք անչափ կարևոր։
Սիրով՝
Ընկեր ամսագիր
Լավ լրատվամիջոցների ստուգաթերթ
Օգտագործեք այս ստուգաթերթը՝ համոզվելու համար, որ ձեր հիանալի ուղեղին տալիս եք միայն հիանալի լրատվամիջոցներ։
-
Դա վեհացնող է և օգնում է ինձ ներքուստ լավ զգալ։
-
Այն ինձ ուսուցանում է լավ բաներ։
-
Այն օգնում է ինձ ցանկանալ հնազանդվել Աստծո պատվիրաններին։
-
Այն ոգեշնչում է ինձ բարիք գործել։
-
Այն հարգանք է ներշնչում և համապատասխանում է իմ ընտանիքի չափանիշներին։