«Ես կարող եմ հետևել Հիսուսին՝ երախտապարտ լինելով իմ մարմնի համար», Ընկեր, մարտ 2024, 44-45։
Ես կարող եմ հետևել Հիսուսին՝ երախտապարտ լինելով իմ մարմնի համար
Իմ մարմինը պարգև է Աստծուց։
Այն կարող է անել զանազան հրաշալի բաներ։
Քանի որ իմ մարմինը պարգև է, ես ուզում եմ լավ հոգ տանել դրա մասին։
Երբ ես հոգ եմ տանում իմ մարմնի մասին, իմ հոգին ևս երջանիկ է լինում։
Միջոցառման ժամ
Դուք կարող եք օգնել ձեր մարմնին զարգանալ՝ առողջ սնունդ ուտելով։ Նայեք յուրաքանչյուր օրինակին։ Հաջորդը ո՞ր գույնի բանջարեղենն է լինելու։