Ընկեր
Ջանիլինը դադարում է թերթել էկրանը
Մարտ 2024


«Ջանիլինը դադարում է թերթել էկրանը», Ընկեր, մարտ 2024, 36-37։

Ջանիլինը դադարում է թերթել էկրանը

Նա շատ էր ուզում տեսնել հաջորդ տեսահոլովակը Եվ հաջորդը։ Եվ հաջորդը։

Այս պատմությունը տեղի է ունեցել Մալայզիայում։

alt text

Ջանիլինը բթամատը սահեցնում էր հեռախոսի էկրանի վրայով։ Տեսանյութերը հետևում էին միմյանց։ Նա կանգ առավ դրանցից մեկի վրա, հետո նորից շարունակեց արագ թերթել։ Ապա նա կանգ առավ մեկ այլ տեսանյութի վրա։ Խոսում էին շատ վատ բառապաշարով, սակայն դա զվարճալի էր, ուստի, նա շարունակեց դիտել։ Եվ հետո շարունակեց թերթել էկրանը։

«Ջանիլին, ուզո՞ւմ ես նկարել»։ Նրա կրտսեր քույրը՝ Ջոջոն, օդում թափահարեց մի թերթիկ։

Ջանիլինը հայացքը բարձրացրեց։ «Ոչ հիմա»։

«Լավ»։ Ջոջոն խոժոռվեց և թուղթը ցած դրեց։

Թերթեց։ Թերթեց։ Թերթեց։ Գեղեցիկ կենդանիների տեսանյութեր։ Հայտնի մարդկանց տեսանյութեր։ Պարող երեխաների տեսանյութեր։ Եվս մի քանի տեսանյութ, բայց Ջանիլինը գիտեր, որ պետք չէ դիտել դրանք։ Նույնիսկ ավելին էին, քան մի քանիսը։ Ջանիլինը սկսեց այնպիսի զգացողություն ունենալ, որ ինքը պետք է դադարեցներ դիտել դրանք։

Բայց մարդիկ նաև շատ լավ բաներ են տեղադրում, - մտածեց նա։ Նա նույնիսկ սովորել էր նկարելու նոր հմտություններ մի քանի տեսանյութերից։

«Ջանիլին»,- կանչեց մայրիկը։

«Հը՞մ»։ Ջանիլինն այս անգամ նույնիսկ հայացքը չբարձրացրեց։

«Այս երեկո մենք բրինձ ենք ուտելու տապակած ծովամթերքով»,- ասաց մայրիկը։ «Կօգնե՞ս ինձ պատրաստել այդ ամենը»։

Ջանիլինը սիրում էր բրինձը տապակած ծովամթերքով։ Սակայն նա չէր ցանկանում օգնել այդ պահին։

«Կարո՞ղ եմ ես պարզապես սեղան գցել»,- հարցրեց նա։ «Ես կարող եմ հետո նաև օգնել ամանները լվանալիս»,- խնդրեց նա։

«Լավ»,- ասաց մայրիկը։ «Բայց դու պետք է սեղան գցես հենց այն պահին, երբ ասեմ։ Եվ այդ ժամանակ նաև պետք է վերադարձնես հեռախոսը։ Պայմանավորվեցի՞նք»։

«Պայմանավորվեցինք»,- ասաց Ջանիլինը։

Ջանիլինը շարունակում էր տեսանյութեր դիտել։ Կրկին նա զգում էր, որ չպետք է դիտեր դրանք։ Բայց նա շատ էր ուզում տեսնել հաջորդ տեսանյութը։ Եվ հաջորդը։ Եվ հաջորդը։ Թերթեց։ Թերթեց։ Դժվար էր կանգ առնել։

Ի վերջո, Ջանիլինը ցած դրեց հեռախոսը։ Դե, միգուցե նա կարող է պարզապես ավարտել վերջին տեսանյութը։ . . .

Ոչ, ինքն իրեն հաստատակամորեն ասաց Ջանիլինը։ Սուրբ Հոգին հուշում էր նրան, և նա ուզում էր լսել։ Նրա ձեռքը դեռ պտտվում էր հեռախոսի շուրջը։ Դա այնքան գայթակղիչ էր։ Ջանիլինը ամուր փակեց աչքերը։

Սիրելի Երկնային Հայր, - լուռ աղոթեց նա։ Ես ջանում եմ լսել Սուրբ Հոգուն, բայց ես օգնության կարիք ունեմ։ Ես ուզում եմ դադարեցնել այս տեսանյութերի դիտումը, բայց ես վստահ չեմ՝ ինչպես անել դա։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հենց այդ պահին մայրիկը կանչեց նրան, որ սեղան գցի։ Ջանիլինը վեր թռավ և ժպտաց։ Դա եղանակներից մեկն էր՝ օգնելու նրան հեռացնել հեռախոսից։

Ջանիլինը ափսեները շարեց սեղանին։ «Մայրիկ, ես մի քանի վատ բան տեսա հեռախոսով»,- հանկարծակի ասաց նա։

Մայրիկը հայացքը դարձրեց նրա կողմը։ «Ի՞նչ բաներ»։

«Պարզապես վատ խոսքեր և վատ տեսանյութեր»։ Ջանիլինը թոթվեց ուսերը։ «Բայց ամեն ինչ այդքան էլ վատ չէ»։

«Դու ինչպե՞ս վարվեցիր, երբ տեսար վատ բաներ»,- հարցրեց մայրիկը։

Ջանիլինը մի պահ լուռ էր։ Նա ամեն ափսեի մոտ մի բաժակ դրեց։

«Ես շարունակում էի դիտել»,- ասաց նա։ «Ես չգիտեմ, թե ինչու։ Բայց Սուրբ Հոգին ինձ ասաց, որ դադարեցնեմ, ուստի ես օգնության համար աղոթեցի»։

Մայրիկը սեղանին դրեց շոգեխաշած բրնձով և տապակած ծովամթերքով ափսեն։ «Երբեմն իսկապես դժվար է դադարել անել բաներ, նույնիսկ երբ մենք գիտենք, որ դա վատ է»,- ասաց նա։ «Եվ երբ դա տեղի է ունենում, լավագույնը, որ մենք կարող ենք անել, աղոթելն է»։

Ջանիլինը ժպտաց։ «Այսպիսով, ես ճիշտ եմ վարվել»։

«Իհարկե»։ Մայրիկը Ջանիլինին գդալներ տվեց սեղանին դնելու համար։ «Եվ ինտերնետն ամենևին էլ վատ բան չէ։ Այն կարող է օգնել մեզ կապվել ընկերների հետ և կիսվել գաղափարներով։ Բայց կարող է դժվար լինել նաև բոլոր վատ բաներից հեռու մնալը։ Այսուհետ, եթե պատրաստվում ես տեսանյութեր դիտել, արի դրանք միայն միասին դիտենք։ Այդ կերպ ես և հայրիկը կարող ենք օգնել, եթե ինչ-որ վատ բան տեսնես»։

Ջանիլինը գլխով արեց։ Հաջորդ անգամ նա տեսանյութեր կդիտեր մայրիկի և հայրիկի հետ միասին։ Բայց մինչ այդ, կային բազմաթիվ զվարճալի բաներ, որոնք նա կարող էր անել առանց հեռախոսի։

«Կասե՞ս բոլորին, որ ընթրիքի ժամն է»,- հարցրեց մայրիկը։

«Այո։ Իսկ ընթրիքից հետո ես պատրաստվում եմ նկարել Ջոջոյի հետ»։

alt text
Պատմություն PDF

Նկարները՝ Միչ Միլլերի