Ընկեր
Հավը և ճուտիկները
Մարտ 2024


«Հավը և ճուտիկները», Ընկեր, մարտ 2024, 4-5։

Հավը և ճուտիկները

«Հիսուս Քրիստոսն այս մասին խոսել է սուրբ գրություններում», - ասաց հայրիկը։

Այս պատմությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում։

Նկար
alt text

Հինգ փափկամազ դեղին ճուտիկները նայում էին Կլարային։ Ծիվ, ծիվ, ծիվ։

Ամեն գարուն Կլարայի ընտանիքը ճուտիկներ էր գնում՝ խնամելու համար։ Այսօր նա պետք է օգնի հայրիկին դրանց տանել տուն՝ ապրելու իրենց մյուս հավերի հետ։

Ճանապարհը, որով մեքենան անցնում էր, խորդուբորդ էր։ Բայց Կլարան իր գրկում ամուր պահել էր տուփը, որտեղ ճուտիկներն էին։ Նա մատի ծայրով նրբորեն շոյում էր դրանցից մեկին։ Ճուտիկն այնքան փափուկ էր։

Երբ Կլարան և հայրիկը հասան տուն, քայլեցին դեպի հետնաբակում գտնվող հավանոցը։ Հավանոցը մի փոքրիկ տնակ էր, որտեղ ապրում էին բոլոր հավերը և պատրաստում էին իրենց բները։

«Ո՞ր հավի հետ դնենք ճտերին»,- հարցրեց հայրիկը։

Կլարան նայեց շուրջը։ Հավերից մեկը ծղոտ էր տեղափոխում և հավաքում թումբի մեջ։ Ծղոտը նոր ճտերի համար հարմարավետ բույն կստեղծեր։ Գուցե նա լավ մայր հավիկ կլիներ։

«Սա»,- ասաց Կլարան՝ ցույց տալով հավին։

Հայրիկը նրբորեն արկղից մի ձագ հանեց և դրեց հավի կողքին։ Հավը նայեց ճուտիկին։ Նա տարածեց իր թևը, և հանկարծ ճուտիկն անհետացավ։

«Ո՞ւր գնաց ճուտիկը։ Արդյոք նա լա՞վ է»,- Հարցրեց Կլարան։

Հայրիկը գլխով արեց։ «Նայիր»,-

Ճուտիկը գլուխը հանեց հավի փետուրների տակից։

«Ինչո՞ւ հավը արեց դա»,- հարցրեց Կլարան։

«Ճուտիկին պաշտպանելու համար»,- ասաց հայրիկը։ «Նա ապահով ու տաք կպահի նրան իր թևերի տակ»։

Կլարան օգնեց հայրիկին մյուս ճտերին դնել իրենց նոր մայր հավի մոտ։ Հավը տարածեց թևերը, որպեսզի բոլորին իր մոտ հավաքի։

«Գիտես, Հիսուս Քրիստոսն այս մասին խոսել է սուրբ գրություններում»,- ասաց հայրիկը։

«Իսկապե՞ս,- ասաց Կլարան,- Նա ի՞նչ է ասել»։

«Ես քեզ ցույց կտամ»։

Կլարան և հայրիկը գնացին տուն։ Հայրիկը բերեց իր սուրբ գրությունները։ Ապա սկսեց կարդալ։

«Որքան հաճախ ես ձեզ կհավաքեմ, ինչպես հավն է իր թևերի տակ հավաքում իր ճտերին, եթե դուք սրտի ողջ նվիրվածությամբ ապաշխարեք և վերադառնաք ինձ մոտ»։*

Կլարան մտածեց հավի փետուրների տակ գտնվող յուրաքանչյուրի ճուտիկի մասին։ «Ուրեմն Հիսուսը մեզ հավաքում է այնպես, ինչպես հա՞վն է իր թևերի տակ հավաքում ճուտիկներին»,- հարցրեց Կլարան։

«Ճիշտ այդպես»,- ասաց հայրիկը։ «Նա մեզ ապահով է պահում՝ այնպես, ինչպես հավն է պահում իր ճտերին։ Բայց Նա մեզ պաշտպանում է ոչ միայն ցրտից, այլև շատ այլ վտանգներից։ Նա գիտի, թե մենք երբ ենք վիրավորված, հիվանդ կամ տխուր։ Նա մեզ խաղաղություն ու մխիթարություն է տալիս։ Նա հոգում է մեր մասին»։

Հաջորդ առավոտ Կլարան կերակրեց հավին և նրա նոր ճտերին։ Դա նրան ստիպեց մտածել հայրիկի կարդացած սուրբ գրության մասին։ Նա ժպտում էր, մինչ մտածում էր Հիսուսի մասին։ Նա գիտեր, որ Հիսուսը սիրում է իրեն և հոգ է տանում իր մասին, ինչպես հավն է հոգ տանում ճտերի մասին։

Նկար
Պատմություն PDF

Նկարը` Ասյա Իերադիի

Տպել