«Միասին հետևենք Հիսուսին», Ընկեր, մարտ 2024, 20-21։
Միասին հետևենք Հիսուսին
Երեխաների Միության երեխաները Շեֆայում (Վանուատու) սովորում են իրենց ընտանեկան պատմության մասին։ Նրանք պատրաստում են իրենց ընտանեկան ծառի պաստառները և կիսվում են, թե ինչ են սովորել Երեխաների միության վարժությունը կատարելիս։
«Գեթսեմանի պարտեզը», Միթչել Հ., 10 տարեկան, Արիզոնա (ԱՄՆ)
«Այստեղ չէ, այլ հարություն առավ», Ռեյչլ Օ․, 7 տարեկան, Արկանզաս (ԱՄՆ)
Կլարա և Բրայթոն Ս., 5 և 7 տարեկան, Բավարիա (Գերմանիա)
Ադելին Բ., 12 տարեկան, Տեխաս (ԱՄՆ)
Մենք սիրում ենք ձու ներկել և խաղալ Զատիկի ձվերի որս խաղը։ Միշտ լինում է մեկ պլաստիկ ձու, որը դատարկ է լինում։ Այն հիշեցնում է մեզ Հիսուսի հարությունից հետո դատարկ գերեզմանի մասին։
Էլի Վ., 6 տարեկան, Կալիֆորնիա (ԱՄՆ)
Սուրբ Զատիկի առավոտյան մենք գնում ենք եկեղեցի և վերադառնում տուն, որ ավելին սովորենք մեր Փրկչի մասին։ Մենք ունենք Սուրբ Զատիկի 12 ձու, որոնք ներկայացնում են Նրա կատարած գործերը։ Վերջին ձուն միշտ դատարկ է, քանի որ այն ներկայացնում է Հիսուսի հարությունը։
Սկարլետ Ա., 10 տարեկան, Նյու Մեքսիկո (ԱՄՆ)
Ես գիտեմ, որ Երկնային Հայրը սիրում է մեզ և տվեց Իր Որդուն մեզ փրկելու համար։ Ես սիրում եմ եկեղեցի գնալ ընտանիքիս հետ և հանդիպել իմ ընկերներին Երեխաների միությունում։ Ես սիրում եմ Երեխաների միության իմ ուսուցիչներին, քանի որ նրանք դասարանում երգում են մեզ հետ։
Մելանի Ք., 6 տարեկան, Բլանտայր (Մալավի)
Հինգ տարեկանից ես դաշնամուր եմ նվագել և շատ եմ պարապում։ Դաշնամուր նվագելիս ես ինձ երջանիկ եմ զգում։ Ես շատ եմ սիրում նվագել ընկերներիս համար նրանց մկրտության ժամանակ։
Ջուլիան Գ․, 7 տարեկան, Մաուլ (Չիլի)
Ես սովորեցի Հավատո Հանգանակները, որպեսզի պատրաստվեմ իմ մկրտությանը։ Իմ ծնողները օգնեցին ինձ սովորել ուխտերի մասին, որոնք ես կապելու էի իմ մկրտության ժամանակ։
Լոգան Մ․, 9 տարեկան, Կոահուիլա (Մեքսիկա)
Իմ ընտանիքը շատ է տեղափոխվում։ Ես սովորել եմ՝ ինչպես նոր ընկերներ ձեռք բերել նոր վայրերում։ Ես մարդկանց հարցնում եմ՝ կարո՞ղ եմ նստել նրանց կողքին ճաշի ժամանակ։ Ես ընկերներ եմ ձեռք բերում, երբ հարցեր եմ տալիս ուրիշներին և զրուցում նրանց հետ։
Անի Վ., 11 տարեկան, Հիմնական նահանգ (Բահրեյն)