«Միացեք», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2022 թ.։
Միացեք
Ադամ Լ․
15 տարեկան, Ջամայկա
Ծնողներս ինձ օրինակ են ցույց տալիս, թե ինչպես լինել Քրիստոսանման: Նրանք միշտ օգնում են մարդկանց: Եվ երբ նրանք ծառայում են ուրիշներին, երբեք չեն բողոքում: Նրանք սուրբ են պահում Հանգստության օրը։ Նրանք նաև աղոթում են ամեն առավոտ և երեկո:
Ես այլ բաներ էլ եմ սովորում ծնողներիցս: Հայրս հրաշալի նկարիչ է: Նա հատկապես մատիտով լավ գծանկար է անում: Ես նպատակ եմ դրել լավացնել իմ նկարչական հմտությունները, ուստի ուշադիր հետևում եմ նրան:
Մեկ այլ նպատակ ունեմ՝ լավ գնահատականներ ստանալ դպրոցում: Երբեմն ես անհանգստանում եմ քննությունների ժամանակ: Մի անգամ իսկապես շատ էի անհանգստանում, ուստի աղոթեցի: Դրանից հետո թեթևություն և երջանկություն զգացի: Ես կարողացա քննությունը հանձնել առանց խնդիրների: Ես գիտեմ, որ Սուրբ Հոգին օգնեց ինձ չվախենալ:
Մի անգամ ծառայության ծրագրով օգնում էի ներկել մոտակա դպրոցի պատերը: Սկզբում ես չէի ուզում այնտեղ լինել, բայց հետո սկսեցի դրանից ավելի լավ զգալ: Այժմ, երբ ես անցնում եմ այդ դպրոցի մոտով, դա ինձ հատուկ զգացում է պարգևում: Ես գիտեմ, որ օգնել եմ այնտեղի երեխաներին: