«Քահանայության զորությունը համավարակի ժամանակ», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2022 թ․։
Թեման և ես
Երիտասարդները կիսվում են, թե ինչպես են ապրում Երիտասարդ կանանց և Ահարոնյան քահանայության քվորումի թեմաների խոսքերով:
Քահանայության զորությունը համավարակի ժամանակ
«Ես կսիրեմ Աստծուն, … և կօգտագործեմ Նրա քահանայությունը ուրիշներին ծառայելու համար՝ սկսելով իմ ընտանիքից»։
Երբ COVID-19 համավարակի պատճառով մենք սկսեցինք եկեղեցու երկրպագության ժողովները անցկացնել մեր տանը, ես օգնեցի հաղորդություն բաժանել իմ ընտանիքին: Հաճելի էր, որ կարողացա դա անել իմ տանը, և դրա շնորհիվ ես հասկացա, թե որքան շնորհակալ եմ հաղորդության համար: Երախտապարտ եմ, որ կարողացա ապրել այս ժամանակաշրջանում, երբ եկեղեցու երկրպագության ժողովները անցկացնում ենք մեր տներում։
Մեր հարևաններից մեկը կարիք ուներ հաղորդության սպասավորության: Նրա տանը ոչ ոք չկար, որ կարողանար պատրաստել կամ օրհնել հաղորդությունը, քանի որ ամուսինը մահացել էր մի քանի տարի առաջ: Համավարակի պատճառով նա նաև զգուշավոր էր այցելուների հետ։ Ես և հայրս նրա սպասավորող եղբայրներն ենք, ուստի մենք առաջարկեցինք հաղորդություն մատուցել նրան՝ դիմակներ կրելով և նրա անվտանգության համար այլ նախազգուշական միջոցներ ձեռնարկելով:
Նա շատ շնորհակալ էր, որ մենք կարող էինք այցելել իրեն: Մի փոքր տխրեցի, որ նա միայնակ էր և համավարակի ժամանակ մենակ էր ապրում իր տանը: Բայց նաև երախտապարտ էի, որ կարող էի ինչ-որ կարևոր բան առաջարկել՝ նրան երջանիկ դարձնելու համար: Հաճելի էր, որ կարողացա նրան ծառայել: Ինձ ուրախացրեց այն, որ ես և հայրս կարողացանք գնալ և ծառայել մեր հարևանին:
Ես երախտապարտ եմ քահանայության համար, քանի որ դա օգուտ է բերում ոչ միայն ինձ, այլ նաև այլ մարդկանց: Դա օգնում է ինձ դառնալ ավելի լավ մարդ և օգնում է ինձ հասկանալ, թե ինչպես կարող եմ ծառայել ուրիշներին: Հաղորդությունը մատուցելով իմ տանը և հարևանիս՝ իմ աչքերը բացվեցին: Ես պետք է օգտվեմ հաղորդությունը մատուցելու հնարավորությունից և ծառայեմ այն մարդկանց, ովքեր չեն կարող ինքնուրույն անել դա: Երախտապարտ եմ, որ կարողացա օգտագործել քահանայությունը՝ օրհնելու այլ մարդկանց և իմ ընտանիքին:
Հեղինակն ապրում է Յուտայում (ԱՄՆ):