«Ինչո՞ւ Տերը փոխեց Հակոբի անունը և այն դարձրեց Իսրայել», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2022 թ․
Նշանակետին
Ինչո՞ւ Տերը փոխեց Հակոբի անունը և այն դարձրեց Իսրայել
Հակոբը Իսահակի որդին էր և Աբրահամի թոռը: Հակոբը նրանց նման ուներ արդար ցանկություններ և փնտրում էր Տիրոջ օրհնությունները:
Իր կյանքի վճռորոշ պահին «Հակոբը գոտեմարտեց լուրջ մարտահրավերի դեմ: Նրա ազատ կամքը փորձվեց: Այս գոտեմարտի միջոցով Հակոբը ապացուցեց, թե ինչն է իր համար ամենակարևորը: Նա ցույց տվեց, որ պատրաստ է թույլ տալ, որ Աստված տնօրինի իր կյանքը: Ի պատասխան՝ Աստված Հակոբի անունը փոխեց Իսրայել, ինչը նշանակում է՝ «Թող Աստված տնօրինի»: Հետո Աստված խոստացավ Իսրայելին, որ բոլոր խոստումները, որոնք խոստացվել էին Աբրահամի սերունդներին, կլինեն նաև նրանը» (Ռասսել Մ․ Նելսոն, «Թող Աստված տնօրինի», հոկտեմբեր 2020 գերագույն համաժողով [Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 92])։ Այս նոր անունը վերցնելը նշան էր այն ուխտը ստանալուն, որը ստացել էին իր հայրն ու պապը:
Երբ մկրտվում ենք, մենք ուխտ ենք կապում։ Մենք նաև ցույց ենք տալիս Հիսուս Քրիստոսի անունը մեզ վրա վերցնելու մեր պատրաստակամությունը: Բացի այդ, մենք դառնում ենք Իսրայելի տան մի մասը՝ նրանց, ովքեր ուխտեր են կապել Աստծո հետ և խոստացել են թույլ տալ, որ «Աստված տնօրինի» իրենց կյանքում: Այնուհետև Աստված մեզ խոստանում է նույն օրհնությունները, ինչ խոստացել էր Աբրահամին, Իսահակին և Հակոբին: