2022
Հոգին կօգնի ինձ իմանալ, թե ինչպես ծառայել
Մարտ 2022 թ․


«Հոգին կօգնի ինձ իմանալ, թե ինչպես ծառայել», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2022 թ․

Թեման և ես

Երիտասարդները կիսվում են, թե ինչպես են ապրում Երիտասարդ կանանց և Ահարոնյան քահանայության քվորումի թեմաների խոսքերով:

Հոգին կօգնի ինձ իմանալ, թե ինչպես ծառայել

«Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ, ես ձգտում եմ նմանվել Նրան: Ես ձգտում և գործում եմ ըստ անձնական հայտնության և սպասավորում եմ ուրիշներին Նրա սուրբ անունով»:

Նկար
երիտասարդ կին

COVID-19 համավարակի ժամանակ շատերն ավելի քիչ էին վաստակում կամ, նույնիսկ, կորցնում էին աշխատանքը: Ես ուզում էի մի փոքր թեթևացնել նրանց բեռը: Մայրիկիս ու հայրիկիս աջակցությամբ և օգտագործելով իմ անձնական գումարը, ես սկսեցի սնունդ բաժանել կարիքավորներին: Ես սովորաբար դա անում էի՝ մոտոցիկլետով առաքվող հավելվածի միջոցով ուրիշների համար ուտելիք պատվիրելով: Երբեմն ես սնունդ էի թողնում այն վայրերում, որոնք նախատեսված էին կարիքավորների համար:

Ինդոնեզիայում մոտոցիկլետ վարող տաքսու վարորդներ շատ կան: Մեր հեռախոսներում մենք օգտագործում ենք ծրագիր՝ նրանց ծառայությունները ամրագրելու համար: Համավարակի ժամանակ վարորդները դժվարությամբ են պատվերներ ստանում:

Մի օր պատահական վարորդին օգնելու համար ես հետևեցի Հոգու հուշմանը: Մոտոցիկլետով առաքվող հավելվածի միջոցով ես ուտելիք պատվիրեցի։ Բայց երբ նա հասավ ռեստորան, որպեսզի վերցնի պատվերը, ես նրան հաղորդագրություն ուղարկեցի՝ ասելով, որ ուտելիքն իրականում իր համար է: Նա զարմացավ և չհավատաց, որ դա իր համար է: Երբ ես ասացի, որ դա իր համար է, նա անմիջապես շնորհակալություն հայտնեց և աղոթեց ինձ համար: Նա ասաց, որ ուտելիքը կտանի տուն և կտա իր երեխային: Նա շատ ուրախ էր: Այդ քայլից ես նույնպես լավ զգացի։

Չնայած ես և իմ ընտանիքը նույնպես բախվում էինք որոշ դժվարությունների, ես լսեցի Հոգուն և որոշեցի ծառայել: Մենք կարողացանք ուրախություն և երջանկություն զգալ, ինչն օգնեց մեզ հաղթահարել մեր մարտահրավերները:

Ես շատ շնորհակալ եմ Սուրբ Հոգու համար: Այս փորձառությունն ինձ հիշեցնում է Նոր Կտակարանի Հովհաննես 13.34 հատվածը. «Նոր պատվիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրեք. ինչպես ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրեք»: Ես գիտեմ, երբ հետևենք Հոգուն, մենք հրաշալի օրհնություններ կստանանք Երկնային Հորից:

Հեղինակն ապրում է Արևմտյան Ջավայում (Ինդոնեզիա):

Տպել