2022
Ինչպե՞ս եք դուք հետևում «Լսիր Նրան» կոչին
Մարտ 2022 թ․


«Ինչպե՞ս եք դուք հետևում «Լսիր Նրան» կոչին», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2022 թ․։

Վերջին բառը

Ինչպե՞ս եք դուք հետևում «Լսիր Նրան» կոչին

Նկար
գլուխկոտրուկի մասեր
Նկար
մարդկանց պատկերներ, որոնց մոտ բացակայում են գլուխկոտրուկի մասեր

Նկարների հեղինակ՝ Ակսանա Գրիվինա

Սուրբ Հոգու կողմից տրված խաղաղ հրահանգի հետ միասին, ժամանակ առ ժամանակ Աստված հզոր կերպով և խիստ անհատապես հավաստիացնում է մեզանից յուրաքանչյուրին, որ Ինքը ճանաչում է մեզ։ Ապա` դժվարության պահերին Փրկիչը այս զգացողությունները մեր միտքն է բերում:

Մտածեք ձեր սեփական կյանքի մասին: Այս փորձառությունները կարող են տեղի ունենալ մեր կյանքի կարևոր պահերին կամ նախապես աննշան թվացող դեպքերի ժամանակ։ Այս կարևոր հոգևոր պահերը գալիս են տարբեր ժամանակներում և տարբեր եղանակներով՝ մեզանից յուրաքանչյուրի համար անհատականացված:

Ջոզեֆ Սմիթը բացատրել է, որ մենք երբեմն ստանում ենք «մտքերի հանկարծակի բռնկում», իսկ երբեմն՝ մաքուր բանականություն:1

Նախագահ Դալլին Հ. Օուքսը այսպիսի խորհուրդ է տվել մի մարդու, ով անկեղծորեն պնդում էր, որ երբեք չի ունեցել նմանատիպ փորձառություն. «Գուցե դուք կրկին ու կրկին ստացել եք ձեր աղոթքների պատասխանները, բայց ակնկալել եք, որ կստանաք որևէ մեծ նշան կամ կլսեք մի բարձր ձայն․ դրա համար էլ կարծում եք, թե պատասխան չեք ստացել»:2

Մենք վերջերս լսեցինք նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի խոսքերը. «Ես հրավիրում եմ ձեզ խորապես ու հաճախ մտածել այս կարևոր հարցի շուրջ. Ինչպե՞ս եք դուք հետևում Լսիր Նրան կոչին: Ես նաև հրավիրում եմ ձեզ քայլեր ձեռնարկել, որպեսզի ավելի լավ ու ավելի հաճախ լսեք Նրան»:3

Տպել