2022
Ձեր ընտանիքում հակառակությունը նվազեցնելու երեք խորհուրդ
Մարտ 2022 թ․


«Ձեր ընտանիքում հակառակությունը նվազեցնելու երեք խորհուրդ», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2022 թ․

Կյանքի օգնություն

Ձեր ընտանիքում հակառակությունը նվազեցնելու երեք խորհուրդ

Արդյո՞ք ձեր ընտանիքում վեճեր լինում են: Դուք մենակ չեք:

Նկար
երիտասարդ կին
Նկար
երիտասարդ տղամարդ

Նկարների հեղինակ՝ Ալիսա Գոնզալես

  • «Դա արդար չէ: Հիմա իմ հերթն է»:

  • «Ինչո՞ւ ես առանց հարցնելու վերցրել»։

  • «Հայրիկ։ Անիտան հենց նոր լեզու ցույց տվեց ինձ»:

Եթե այդ դիտողություններից որևէ մեկը ծանոթ է թվում, ապա հավանական է, դուք պարզապես ընտանիքում եք: Եվ ոչ մի ընտանիք ապահովագրված չէ հակասություններից։ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը մի անգամ պատմել է, որ իր երեխաները բողոքել էին. «Մայրիկ, նա շնչում է իմ օդը»:1

Բնական է, որ ընտանիքում հակառակություն կլինի։ Իրականում, ինչ-որ մեկը մեծ ջանքեր է գործադրում դա իրականացնելու համար: Փրկիչը հստակ ուսուցանել է․ «Նա, որ ունի հակառակության ոգին, ինձանից չէ, այլ դևից է, որը հակառակության հայրն է, և նա դրդում է մարդկանց սրտերը՝ բարկությամբ վիճելու մեկը մյուսի հետ» (3 Նեփի 11․29

Բայց մի՛ վախեցիր։ Ավետարանն ուսուցանում է, որ շատ բան կարող ենք անել մեր ընտանիքներում հակառակությունը նվազագույնի հասցնելու և մեծ ուրախություն զգալու համար:

Խորհուրդ 1․ Հեռացրեք վառելիքը

Նկար
վառելիքի տարայով աղջիկ

Վառելիք է անհրաժեշտ հրդեհ ստեղծելու համար։ Հակառակությունը նույն դերն է կատարում: Եվ ոչինչ այնպես չի բորբոքում վեճը, ինչպես շարունակական վիճաբանությունները: Այսպիսով, ինչ կարող ենք անել, եթե ինչ-որ մեկը սկսում է վիճել մեզ հետ:

Պարզապես կարող ենք հրաժարվել վիճելուց: Փրկիչը դրա կատարյալ օրինակն է: Իր ծառայության ընթացքում Նրան ատում էին, վատ էին վերաբերվում, դավաճանում էին և, ի վերջո, խաչեցին: Այնուամենայնիվ, նույնիսկ երբ Նրա պատասխանները հաստատուն և անմիջական էին, Նա երբեք հակառակության ոգի չուներ: Եվ, ի վերջո, Նա չհակառակվեց նույնիսկ այն ժամանակ, երբ կարող էր օգնության կանչել «ավելի քան տասներկու գունդ հրեշտակներ[ի]» (Մատթեոս 26․53)։ Փոխարենը, Նա աղոթեց Իր թշնամիների համար, նույնիսկ, երբ խաչի վրա էր (տես Ղուկաս 23.34):

Վիճաբանությունից հրաժարվելով՝ մենք դառնում ենք ավելի լավ ունկնդիր: Եվ երբ մենք ավելի լավ ենք լսում, մենք կարող ենք ավելի լավ շփվել և դառնալ խաղաղարար: Վիճաբանությունից հրաժարվելով՝ մենք հանգիստ ձայնով ենք պատասխանում և անում ենք հնարավորը՝ մեր զգացմունքները զսպելու համար:

Առանց լրացուցիչ վառելիքի՝ վեճերի և հակառակությունների մեծ մասը փոքրանում են: Ինչպես սուրբ գրություններն են ուսուցանում․ «Մեղմ պատասխանը կհանգստացնէ բարկութիւնը» (Առակաց 15․1

Խորհուրդ 2․ Սեր ցուցաբերեք

Նկար
ընտանիք

Ձեր ընտանիքի անդամների հանդեպ սեր ցուցաբերելով՝ դուք լավագույնս կխուսափեք հակամարտությունից ձեր տներում։ Դրանով դուք կարող եք նույնիսկ սկզբում դադարեցնել վիճաբանությունը:

Այնուամենայնիվ, նույնիսկ այն ժամանակ, երբ վիճաբանությունը կոտրում է մեր պաշտպանությունը, սերն ու բարությունը դեռ կարող են փոխել դրությունը:

Հիշեք շնության մեջ բռնված կնոջ աստվածաշնչյան պատմությունը: Մովսեսի օրենքի համաձայն նրան պետք է քարկոծեին: Զայրացած ամբոխը պահանջում էր, որ Հիսուսը դատապարտի նրան:

Բայց ո՞րն էր Փրկիչի պատասխանը: Սկզբում Նա անմիջապես չպատասխանեց նրանց պահանջներին: Խոսելուց առաջ նա կռացավ և մի պահ նկարում էր հողի վրա։ (Հուշում. Երբեմն ավելի լավ է անմիջապես չարձագանքել, երբ շատ եք զայրացած):

Հետո Նա սեր և կարեկցանք ցուցաբերեց կնոջ նկատմամբ, երբ ասաց ամբոխին. «Ձեզանից ով որ անմեղ է, թող առաջ նա քար գցէ դորա վերայ» (Հովհաննես 8․7

Հիսուսը սիրով վերաբերվեց կնոջը, այլ ոչ թե դատապարտեց: Նա ցույց տվեց նրան ներելու Իր պատրաստակամությունը, երբ հրավիրեց կնոջը «գնալ, եւ այսուհետեւ մեղք մի գործիր» (Հովհաննես 8.11):

Ասացեք ձեր ընտանիքի անդամներին, որ սիրում եք նրանց: Այդ սերը ցուցաբերեք՝ ներելով նրանց և թույլ տալով, որ նրանք փոխվեն, նույնիսկ եթե նրանք զայրացած են ձեզ վրա: Սերը կարող է ամեն ինչ փոխել:

Խորհուրդ 3․ Աղոթեք

Նկար
երիտասարդ աղջիկն աղոթում է

Աղոթքի միջոցով մենք ստանում ենք Աստծո օրհնությունները մեր կյանքում: Մորմոնի Գրքում Ամուղեկն ուսուցանել է. «Դուք պիտի դուրս թափեք ձեր հոգիները ձեր սենյակներում և ձեր գաղտնի տեղերում և ձեր անապատում:

Այո, … թող ձեր սրտերը լցված լինեն՝ ուղղված նրան, շարունակ աղոթքով՝ ձեր բարօրության համար և նաև նրանց բարօրության համար, ովքեր ձեր շրջապատում են» (Ալմա 34․26–27

Անշուշտ, «նրանք, ովքեր ձեր շրջապատում են», ընդգրկում են քո ընտանիքը, նույնիսկ ընտանիքի այն անդամներին, ովքեր գուցե հիմա ձեզ հետ չեն ապրում: Այսպիսով, աղոթեք ձեր ընտանիքի հետ: Աղոթեք ձեր ընտանիքի համար: Աղոթեք, որ կարողանաք վերահսկել ձեր բնավորությունը, երբ ինչ-որ մեկը ձեզ վրդովեցնում է: Աղոթեք, որ իմանաք, թե ինչպես արձագանքել ձեր ընտանիքում առաջացած դժվարին իրավիճակներին: Աղոթեք աստվածային օգնության համար: Աղոթեք, որ ավելի շատ ծիծաղ և սեր մտնի ձեր տուն: Իսկ հետո ամեն ինչ արեք՝ դա իրականացնելու համար։

Երբ ձգտեք լիարժեք ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով, դուք կտեսնեք, որ ձեր ընտանիքը նույնպես օրհնվում է: Հակառակությունը կնվազի, և ձեր ուրախությունը կմեծանա:

Տպել