2022
Կագայանում, Ֆիլիպիններ
Մարտ 2022 թ․


«Կագայանում, Ֆիլիպիններ», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2022 թ.։

Ինչպես ենք մենք երկրպագում

Կագայանում (Ֆիլիպիններ)

Նկար
փարոս լողափին

Լուսանկարը տրամադրել է Getty Images կայքը։

Magandang araw! Kamusta?
(Նշանակում է «Բարի օր։ Ինչպե՞ս ես», տագալերեն։)

Նկար
երիտասարդ կին

Իմ անունն է Ագրավեյն Լ.։

Նկար
ընտանիք

Ես Ֆիլիպինների Կագայան մարզի մի փոքրիկ քաղաքից եմ: Ես ապրում եմ երկու քույրերիս, մայրիկիս, տատիկիս և տատիկիս ծնողների հետ: Այո, մենք մեծ ընտանիք ունենք: Դա բավականին տարածված է այստեղ՝ Ֆիլիպիններում: Ֆիլիպինցիները հայտնի են ամուր ընտանեկան կապերով: Դա ինձ դուր է գալիս։ Իսկ արևադարձային եղանակը լրացնում է այդ դրականը:

Նկար
քարտեզ

Իմ ամենասիրած զբաղմունքներն են՝ կարդալ ամսագրեր, լսել հեռարձակումներ ու ոգեշնչող երաժշտություն: Ես նաև սիրում եմ նամակներ գրել իմ ապագա եսին, ամուսնուն և երեխաներին:

Ինչպես ուսումնասիրել և կիսվել

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ լինելու լավագույն կողմն այն է, որ ես գտնվում եմ Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցում: Ես սիրում եմ այցելել տաճար, կիսվել ավետարանով և սեմինարիա հաճախել ընկերներիս հետ: Ես շատ բան եմ սովորում այս բոլոր փորձառություններից:

Նկար
երիտասարդ կինը տաճարում

Երբեմն դժվարանում են համբերել մինչև վերջ: Բայց ամեն ինչ անում եմ, որ ամեն երեկո ուսումնասիրեմ իմ սուրբ գրությունները: Եկ, հետևիր ինձ ծրագիրը շատ է օգնում իմ անձնական ուսումնասիրության ժամանակ։ Ես նաև սիրում եմ Եկեղեցու ամսագրերից կարդալ այլ երիտասարդների մասին պատմություններ: Ես օգտագործում եմ Gospel Library հավելվածը, որպեսզի գրպանումս ունենամ ոգեշնչող ուղերձներ, անկախ նրանից, թե որտեղ եմ գտնվում:

Դպրոցում իմ ընկերներից շատերը Եկեղեցու անդամ են: Նախկինում ես կարծում էի, որ դրա պատճառով ես ավետարանով կիսվելու ոչ մի հնարավորություն չեմ ունենա: Բայց ես հասկացել եմ, որ ավետարանով չպետք է կիսվենք միայն տարբեր հավատքի մարդկանց հետ: Դպրոցում ես սիրում եմ իմ վկայությամբ կիսվել իմ լավագույն ընկերոջ հետ. նա նույնպես անդամ է:

Հանգստության օրը

Մեր տունը հեռու է Եկեղեցու շենքից, այնպես որ ես և քույրս պետք է նախօրոք ծրագրենք՝ ժամանակին (կամ ավելի շուտ) մեր ժողովներին հասնելու համար:

Մենք արթնանում ենք առավոտյան 4։00-ին և քայլում դեպի մորաքրոջս տուն, որը եկեղեցու շենքի ճանապարհին է: Մենք քայլելու համար նախատեսված ամենօրյա հագուստը փոխում ենք և հագնում մեր զգեստները: Հետո մենք նորից քայլում ենք ևս 30 րոպե, որպեսզի հասնենք Եկեղեցու շենք (կամ երբեմն 25 րոպե, եթե շատ արագ ենք քայլում): Քանի որ մենք նախօրոք ենք պատրաստվում կիրակի օրվան, երբեք չենք ուշանում: Դե, գրեթե երբեք։ Անձրևի ժամանակ ճանապարհն իսկապես ցեխոտվում է: Մի անգամ այնքան անձրև տեղաց, որ ես խրվեցի ցեխի մեջ և չկարողացա շարժվել:

Նկար
ընտանիքը եկեղեցում

Բայց ամեն ինչ մոռանում ենք, երբ հասնում ենք եկեղեցի: Ես խաղաղություն և ուրախություն եմ զգում՝ խոսելով ավետարանի մասին և տարածելով մեր Փրկիչի մասին բարի ավետիսը։ Ես սիրում եմ կիսվել իմ վկայությամբ յուրաքանչյուր ծոմի և վկայության ժողովի ժամանակ: Կիրակնօրյա դպրոցի դասերը նույնպես հիանալի հնարավորություն են՝ Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին իմ պատկերացումներով կիսվելու և ուրիշներից սովորելու համար։

Տպել