2022
Լինահեյի ձայնը
Մարտ 2022 թ․


«Լինահեյի ձայնը», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2022 թ.։

Լինահեյի ձայնը

Ե՛վ երաժշտության մեջ, և՛ ընտանեկան պատմության մեջ Լինահեյը տեղին է օգտագործում իր ձայնը։

Նկար
երիտասարդ կինը ծովափին

Լուսանկարների հեղինակ՝ Ստեֆան Սայեբ, նկարների հեղինակ՝ Կլեր Լոք

Թաիթիից Լինահեյ Դ.-ն գիտի, թե իր ձայնի միջոցով ինչպես օրհնի ուրիշներին՝ մեկից ավելի եղանակներով: Օրինակ, նա սովորում է, որ մի օր լոգոպեդ դառնա: «Ես ուզում եմ օգնել երեխաներին, որ նրանց արտասանությունը և խոսելաձևը ճիշտ լինի», - ասում է նա:

Եվ դա միայն սկիզբն է։ Ծնվելով տաղանդավոր երաժիշտների ընտանիքում՝ 14-ամյա Լինահեյը բազմաթիվ հնարավորություններ է ունենում օգտագործել իր ձայնը երգելու համար: «Ես և եղբայրս սիրում ենք միասին երգել: Նա սովորաբար կիրառում է բարձր տոնայնության ձայնը, իսկ ես՝ ցածր»:

Եվ կա նաև մի ամբողջ ընտանեկան նվագախումբ: «Մայրս դաշնամուր է նվագում, որպեսզի մեզ երգեր ուսուցանի, իսկ հայրս կիթառ և ուկուլելե է նվագում»: Իսկ ի՞նչ է ընտանեկան նվագախումբն առանց փոքր հարվածային գործիքների: «Ես և հայրս սիրում ենք նվագել տոեր (to‘ere), որը պոլոնեզիական ավանդական թմբուկ է»:

Նկար
երիտասարդ կինը նվագում է ուկուլելե

Երբ նրան աջակցում է մի ամբողջ համույթ, նրա ընտանիքն օգնում է նրան ոչ միայն երաժշտությամբ: «Ծնողներս միշտ քաջալերում են ինձ ուսման մեջ, իսկ հայրս ինձ տալիս է քահանայության օրհնություններ»: Երբ դժվար ժամանակներ են գալիս, Լինահեյը գիտի, որ կարող է նաև դիմել իր Երկնային Հորը: «Ես գիտեմ, թե որքան է շատ է Տերը սիրում ինձ, և որ Նա միշտ Իր զավակների կողքին է»:

Նկար
ընտանիքը երգում և նվագում է

Լինահեյը ոչ միայն իր ձայնն է օգտագործում երաժշտության և աղոթքի համար, այլև խոսում է վարագույրի մյուս կողմում գտնվող ընտանիքի անդամներին օգնելու մասին:

Սիրո ձայն վարագույրից այն կողմ գտնվող ընտանիքի համար

«Մի գիշեր երազում տեսա հարյուրավոր մարդկանց, բայց նրանք չէին կարողանում շփվել միմյանց հետ», - ասում է նա: «Ես կարծում էի, որ ճանաչում եմ նրանց, բայց վստահ չէի»:

Լինահեյը սկզբում չգիտեր, թե ինչ էր խորհրդանշում երազը: Այնուհետև նրա գլխում մի հետաքրքիր միտք ծագեց․ «Նախքան COVID-19-ի արգելափակումը, ես ավելի քան 100 մկրտություն էի կատարել իմ նախնիների համար. իմ երազի այդ մարդիկ կարող էին ներկայացնել ընտանիքի այդ անդամներին»:

Նկար
երիտասարդ կինը նախնիներից մեկի լուսանկարը ձեռքին

Ընտանեկան պատմությամբ ավելի քան երբևէ ոգևորված, Լինահեյն ամեն ինչ արեց, որպեսզի այդ անունների համար տաճարում կատարվեն մնացած արարողությունները: Շուտով Լինահեյն ու նրա մայրը կանչվեցին որպես իրենց ծխի ընտանեկան պատմության խորհրդատուներ:

«Մենք օգնեցինք մեր ծխի մի կնոջ բացել FamilySearch հաշիվ: Երբ նա տեսավ իր տոհմածառը, շատ ուրախացավ. դա առաջին անգամն էր, երբ նա տեսավ իր բոլոր նախնիներին»:

Նկար
երիտասարդ կինը և մայրը կատարում են ընտանեկան պատմության աշխատանքը

«Նախկինում ես նյարդայնանում էի, երբ մոտենում էի իմ ծխի մարդկանց», - խոստովանում է Լինահեյը: «Բայց այժմ, երբ մայրիկս ինձ հետ է, ես ավելի վստահ եմ մարդկանց սովորեցնում ընտանեկան պատմության մասին»:

Բարձրացրեք ձեր ձայնը

Նկար
երիտասարդ կին

Այժմ Լինահեյը անհամբերությամբ սպասում է, որ օգնի մարդկանց իմանալ իրենց նախնիների մասին: «Սիրում եմ նայել, թե որքան երջանիկ են մարդիկ, երբ կատարում են իրենց ընտանեկան պատմության աշխատանքը: Կարծում եմ, որ մեր նախնիները երջանիկ են, որ մենք հետաքրքրված ենք իրենցով և իրենց արարողությունները կատարելով»:

Լինելով ընտանեկան պատմության խորհրդատու՝ նա վերջերս միջոցառում կազմակերպեց իր ծխի երիտասարդ կանանց համար: Նա ոչ միայն օգնեց նրանց գտնել անուններ՝ տաճար տանելու համար, այլ նաև օգնեց Երեխաների միության երեխաներին օգտահաշիվներ ստեղծել, որպեսզի կարողանան մասնակցել:

«Մենք շուտով տաճար կգնանք», - ասում է նա:

Նկար
երիտասարդ կինը և մայրը տաճարում

Ցանկանո՞ւմ եք լինել նույնքան լավը, որքան Լինահեյը: Մի անհանգստացեք, դա միանշանակ հնարավոր է: «Երիտասարդները կարող են առաջ տանել Աստծո աշխատանքը՝ օգտագործելով տեխնոլոգիաները», - ասում է Լինահեյը: «Այն ամենը, ինչն օգնում է մեզ մտածել մեր նախնիների մասին, հիանալի է: Ես գիտեմ, որ ընտանեկան պատմության աշխատանքը բոլորին ավելի մեծ ուրախություն կբերի իրենց կյանքում: Ընտանեկան պատմությունն ինձ ավելի է մոտեցրել իմ նախնիներին և Քրիստոսին»:

Կարելի է վստահ ասել, որ իր նախնիների համար կատարելով ընտանեկան պատմության աշխատանքը, Լինահեյը չի կենտրոնանում միայն պատմության վրա։

Տպել