2022
Աստված կարող է օգնել մեզ դժվար ժամանակներում
Մարտ 2022 թ․


«Աստված կարող է օգնել մեզ դժվար ժամանակներում», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2022 թ․։

Աստված կարող է օգնել մեզ դժվար ժամանակներում

Հիսուս Քրիստոսը գիտի, թե ինչպես սատարի յուրաքանչյուրիս՝ անկախ մեր փորձություններից:

Նկար
Հիսուս Քրիստոս

Փրկիչը քայլեց ջրի վրայով, Վոլթեր Ռեյն

Ես հիշում եմ, թե ինչ զգացողություններ ունեի դեռահասության տարիներին՝ ապրելով դժվար ժամանակներում: Մոլեգնում էր Համաշխարհային պատերազմը: Ինձնից տարիքով մի քիչ մեծ երիտասարդները զոհվում էին մարտերում: Մոտակա թաղամասերում փողոցի հեղինակությունների կռիվներ էին: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը դեռ չէր ավարտվել, և շատ մարդիկ աղքատ էին: Ես և իմ ընտանիքը միակ Վերջին Օրերի Սրբերն էինք այն քաղաքում, որտեղ մենք ապրում էինք:

Այնուամենայնիվ, ես ուրախ և լավատես էի: Ձեզ նման, ես նույնպես սովորել էի, որ մեր փորձությունները հնարավոր օրհնություն են, եթե մեզ օգնելու համար դրանք մեզ դարձնում են դեպի Երկնային Հայրը և Փրկիչը:

Ինչո՞ւ ենք փորձություններ ունենում

Փորձությունները մեզ ընձեռում են հավատք գործադրելու արժեքավոր հնարավորություն: Մենք կարող ենք աղոթքով օգնություն խնդրել Հիսուս Քրիստոսից, ով գիտի, թե ինչպես աջակցի մեզ: Նա կրեց յուրաքանչյուր փորձություն, որը մենք երբևէ կունենանք: Նա հիանալի գիտի, թե ինչպես սատարի մեզանից յուրաքանչյուրին: Եվ Նա սիրում է մեզ:

Կյանքի մարտահրավերների նպատակն է տեսնել, թե ինչ ընտրություն ենք կատարելու: Անկախ մեր ունեցած փորձությունից, արդյո՞ք մենք հավատք կգործադրենք Նրա տված պատվիրանները պահելու համար։ Սիրող Աստված միշտ անում է այն, ինչը լավագույնն է մեզ համար: Նա կարող է հեռացնել կամ փոքրացնել մեր փորձությունը, եթե դա կամրապնդի մեր հավատքը: Որոշ դեպքերում Նա դա չի անի։

Հին Կտակարանի մարգարեների վաղ շրջանի կյանքն ուսումնասիրելիս դուք տեսել եք, թե ինչպես է Տերն օգնում մեզ՝ քայլ առ քայլ հաղթահարել ծանր փորձությունները: Օրինակ՝ Հովսեփին և Մովսեսին օգնելու Տիրոջ ուղին ինձ ուսուցանեց, թե ինչպես օգնություն խնդրել և օգնություն ստանալ դժվար ժամանակներում:

Հովսեփի փորձությունները

Հակոբի սիրելի որդի Հովսեփին նրա եղբայրները նետեցին փոսի մեջ, իսկ հետո ստրկության վաճառեցին Եգիպտոսում: Հովսեփի հորը եղբայրները հայտնեցին, որ նա սպանվել է: Մինչ Հովսեփը որպես ստրուկ էր ծառայում, Տերը նրան զորություն տվեց մեկնաբանելու փարավոնի երազները: Նա ցույց տվեց Հովսեփին, թե Եգիպտոսն ինչպես կարող էր հաղթահարել գալիք սովը: Նա բարոյական ուժ տվեց Հովսեփին՝ դիմակայել գայթակղությանը, ազատվել բանտից և 32 տարեկանում փարավոնի կողմից ստանձնել բարձր պաշտոն: Փարավոնը Հովսեփի մասին ասաց. «Կարո՞ղ ենք գտնել սորա պէս մի մարդ, որի մէջ լինի Աստուծոյ Հոգին»:1

Ես սովորեցի, որ ինչպես Տերն օգնեց Հովսեփին, այնպես էլ Նա կարող է օգնել մեզ դժվար ժամանակներում:: Շարունակելով կատարել ճիշտ ընտրություններ, Տերը զորացրեց Հովսեփին, տվեց նրան հոգևոր զորություն և փափկացրեց շրջապատի մարդկանց սրտերը:

Նկար
Տերը հայտնվում է Մովսեսին

Մովսեսը տեսնում է Եհովային, Ջոզեֆ Բրիքի

Մովսեսի փորձությունները

Նմանապես, Մովսեսի փորձությունների ժամանակ նրան օգնության հասնելու Տիրոջ օրինակը նման է Հովսեփի օրինակին։ Մովսեսի փորձությունները նույնպես սկսվեցին նրա երիտասարդության տարիներին: Մովսեսին բաժանեցին իր ծնողներից: Մովսեսի մանկության փորձությունն այն էր, որ փարավոնի դուստրը մեծացրեց նրան։ Պաշտպանելով մի իսրայելացու՝ նա սպանեց մի եգիպտացու և ստիպված եղավ փախչել անապատ:

Տերը հայտնվեց Մովսեսին և կանչեց նրան, որ ազատի Իսրայելի որդիներին Եգիպտոսի գերությունից: Այդ անհնարին թվացող խնդիրը մի փորձություն էր, որը, Մովսեսի կարծիքով, իր ուժերից վեր էր։ Ձեր կյանքում ամենադժվար փորձություններն ու խնդիրները կպատահեն այն ժամանակ, երբ Տիրոջ կողմից ձեզ տրվի մի առաջադրանք, որը կթվա չափազանց դժվար, և դուք կզգաք, որ Աստծո օգնության կարիքն ունեք:

Սկզբում Տերը Մովսեսին տվեց այն օգնությունը, որն անհրաժեշտ կլիներ: Նա ասաց Մովսեսին, որ Ինքը կզորացներ նրան առաջիկա փորձությունների ժամանակ:

«Ես եմ ՈՐ ԵՄ. Եւ ասեց. Այսպէս ասիր Իսրայէլի որդիներին. Ինձ ԵՄը ուղարկեց ձեզ մօտ»։2 Ունենալով այդ հավաստիացումը, իրեն հանձնարարված առաջադրանքի ժամանակ Մովսեսը ձեռք բերեց հավատ և ուժ՝ իր առջև դրված փորձությունները հաղթահարելու համար։ Տերը ոչ միայն կանչեց նրան, այլև թվում էր, թե Տերը հրաշքով քայլում էր նրա առջևից:

Նկար
Հիսուս Քրիստոս

Աշխարհի լույսը, Վոլտեր Ռեյն

Ձեր փորձությունները

Ձեր և իմ առջև ծառացող դժվար ժամանակները լինելու են եզակի: Երկու իրար նման կյանք չկա։ Փորձությունները համապատասխանեցված են սիրող Երկնային Հոր և Նրա սիրելի Որդի Հիսուս Քրիստոսի կողմից: Օգնության մեր աղոթքներին նրանց արձագանքը կլինի մեզ համար լավագույնը: Ոմանց դա կարող է ամրապնդել, իսկ ոմանց՝ ուրախություն պարգևել, երբ պայքարում են հավատքով:

Օգնությունը, որի կարիքը ամենից շատ ունենք փորձության ենթարկվելիս՝ անկախ դրա ձևից և տևողությունից, դա կենդանի հավատքն է Հիսուս Քրիստոսի հանդեպ: Այդ հավատքն էր, որ թույլ տվեց Հովսեփին մեկնաբանել երազները Եգիպտոսում: Հիսուս Քրիստոսի հանդեպ հաստատուն հավատքն էր, որ քաջալերեց և զորացրեց Մովսեսին իր դժվար հանձնարարության մեջ՝ օգնել Տիրոջն ազատել Իր ժողովրդին:

Ձեր երիտասարդության տարիներին դուք արդեն փորձության եք ենթարկվել, ինչպես՝ ես: Բայց ինձ նման, ձեզ նույնպես սովորեցրել են վստահել Հիսուս Քրիստոսին: Ես հիմա հասկանում եմ, թե ինչու էի երիտասարդ ժամանակ նման լավատեսություն և նույնիսկ ուրախություն զգում: Այնպես չէր, որ ես սպասում էի, որ ժամանակները կդառնան ավելի լավը կամ ավելի հեշտ: Ես վստահ էի, որ եթե վստահեմ և ծառայեմ Նրան, ամեն ինչ լավ կլինի:

Տատիկս խնդրեց հայրիկիս միանալ և երգել իր հետ տուն վերադառնալիս, երբ նրան ասացին, որ շուտով նա կմահանա քաղցկեղից. «Իսկ թե մեռնենք ճամփան դեռ չավարտած՝ լավ է, լավ, ամեն բան»: Լավ է, լավ, ամեն բան»։3 Ես բերում եմ ձեզ իմ վկայությունը, որ հարություն առած Հիսուս Քրիստոսը գիտի, թե ինչպես սատարի յուրաքանչյուրիս՝ անկախ մեր փորձություններից: Մենք պետք է միայն հավատքով խնդրենք Նրան:

Հիսուս Քրիստոսը սիրում է ձեզ և կօգնի ձեզ բոլոր ժամանակներում և ըստ նրա, ինչը լավագույնն է ձեզ համար: Ես այդ մասին վկայում եմ՝ ձեր և Նրա հանդեպ սիրով, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Տպել