2010–2019 թթ․
Մաքուր սեր` Հիսուս Քրիստոսի յուրաքանչյուր ճշմարիտ հետևորդի իսկական նշան
2018թ․ ապրիլ


2:3

Մաքուր սեր`Հիսուս Քրիստոսի յուրաքանչյուր ճշմարիտ հետևորդի իսկական նշան

Հիսուս Քրիստոսի ավետարանը կենտրոնացած է մեր հանդեպ Հոր և Փրկիչի սիրո վրա և Նրանցու միմյանց հանդեպ մեր սիրո վրա:

Մենք սիրում ենք և կարոտում Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին և մենք սիրում ու հաստատում ենք Նախագահ Ռասսել Մ. Նելսոնին: Նախագահ Նելսոնը հատուկ տեղ ունի իմ սրտում:

Երբ ես երիտասարդ հայր էի, մեր փոքրիկ որդին, ով հինգ տարեկան էր, մի օր տուն եկավ դպրոցից և հարցրեց իր մորը. «Ինչպիսի՞ աշխատանք է կատարում հայրիկը»: Հետո նա բացատրեց, որ իր նոր համադասարանցիները սկսեցին վիճել իրենց հայրիկների աշխատանքի վերաբերյալ:Մեկն ասաց, որ իր հայրը քաղաքի ոստիկանապետն էր, մինչ մյուսը հպարտ հայտարարեց, որ իր հայրը մեծ ընկերության ղեկավար էր:

Այսպիսով, երբ հարցրեցին իր հայրիկի մասին, որդիս պարզապես ասաց. «Իմ հայրն աշխատում է գրասենյակում համակարգչի վրա»: Հետո նկատելով, որ իր պատասխանը տպավորություն չգործեց իր նոր փոքրիկ ընկերների վրա, նա ավելացրեց. «Եվ ի դեպ, հայրս տիեզերքի առաջնորդն է»:

Ենթադրում եմ դա եղավ խոսակցության ավարտը:

Ես ասացի կնոջս. «Ժամանակն է նրան ուսուցանել որոշ մանրամասներ փրկության ծրագրի մասին, և թե ով է իրականում պատասխանատուն»:

Բայց, երբ մենք ուսուցանեցինք մեր երեխաներին փրկության ծրագիրը, նրանց սերը Երկնային Հոր և Փրկիչի հանդեպ աճեց, երբ նրանք իմացան, որ դա սիրո ծրագիր էր: Հիսուս Քրիստոսի ավետարանը կենտրոնացած է մեր հանդեպ Հոր և Փրկիչի սիրո վրա և Նրանցու միմյանց հանդեպ մեր սիրո վրա:

Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդն ասել է․ «Ողջ հավերժության առաջին մեծ պատվիրանն է սիրել Աստծուն մեր ողջսրտով, զորությամբ, մտքով և ուժով, դա է առաջին մեծ պատվիրանը։ Բայց ողջ հավերժության առաջին մեծ ճշմարտություննէ, որ Աստված սիրում է մեզ Իր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով։ Այդ սերը հավերժության հիմնական սկզբունքն է, և այն պետք է լինի հավերժության հիմնական սկզբունք մեր առօրյա կյանքում»։

Լինելով մեր առօրյա կյանքի հիմնաքարը, մաքուր սերը պահանջ է Հիսուս Քրիստոսի յուրաքանչյուր ճշմարիտ աշակերտի համար:

Մորմոն մարգարեն ուսուցանել է. «Ուստի, իմ սիրելի՛ եղբայրներ, աղոթեք Հորը, սրտի ողջ կորովով, որ դուք կարողանաք լցված լինել այդ սիրով, որը նա շնորհել է բոլոր նրանց, ովքեր նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներն են»։

Հիսուս Քրիստոսի յուրաքանչյուրճշմարիտ աշակերտի համար սերն է իսկապես ճշմարիտ նշանը:

Ճշմարիտ աշակերտները սիրում են ծառայել: Նրանք գիտեն, որ ծառայելը ճշմարիտ սիրո և ուխտի արտահայտություն է, որ նրանք կատարել են մկրտության ժամանակ: Անկախ Եկեղեցում իրենց կոչումներից կամ հասարակության մեջ իրենց դերից, նրանքաճող ցանկություն են զգում սիրել և ծառայել Տիրոջը և մեկը մյուսին:

Ճշմարիտ աշակերտները սիրում են ներել: Նրանք գիտեն, որ Փրկիչի Քավությունը ծածկում է մեզանից յուրաքանչյուրի բոլոր մեղքերն ու սխալները: Նրանք գիտեն, որ գինը, որ Նա վճարեց «ամեն ինչ ներառող գին է»: Հոգևոր հարկերը, վճարները, տուգանքներն ու մեղադրանքները՝ կապված մեղքերի, սխալների և անիրավությունների հետ, բոլորը ծածկվում են: Ճշմարիտ աշակերտները արագ են ներում և արագ են ներողություն խնդրում:

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, եթե դուք մաքառում եք ուժ գտնել ներելու համար, մի մտածեք, թե ինչ են ուրիշներն արել ձեզ, այլ մտածեք այն մասին, թե ինչ է Փրկիչն արել ձեզ համար, և դուք կգտնեք խաղաղություն Նրա Քավության փրկագնող օրհնություններում:

Ճշմարիտ աշակերտները սիրում են ենթարկվել Տիրոջը՝ խաղաղությունն իրենց սրտերում:Նրանք խոնարհ են և ենթարկվող, որովհետև նրանք սիրում են Նրան: Նրանք ունեն հավատք՝ լիովին ընդունելու Նրա կամքը, ոչ միայն այն, թե ինչ Նա անում է, այլև, թե ինչպես և երբ: Ճշմարիտ աշակերտները գիտեն, որ իսկական օրհնությունները միշտ նրանք չեն,ինչ իրենք են կամենում, այլ այն, ինչ Տերն է կամենում իրենց համար:

Ճշմարիտ աշակերտները Տիրոջն ավելի են սիրում, քան աշխարհը և անսասան են ու հաստատուն իրենց հավատքում:Նրանք մնում են ուժեղ և ամուր փոփոխվող և խճճված աշխարհում: Ճշմարիտ աշակերտները սիրում են լսել Հոգու և մարգարեների ձայնը և չենշփոթվում աշխարհի ձայներից: Ճշմարիտ աշակերտները սիրում են «կանգնել սուրբ վայրերում» և սիրում են սուրբ դարձնել այն վայրերը, որտեղ իրենք են կանգնում: Ուր էլ որ նրանք գնում են, բերում են սեր Տիրոջ հանդեպ և խաղաղություն ուրիշների սրտերին: Ճշմարիտ աշակերտները սիրում են հնազանդվել Տիրոջ պատվիրաններին և նրանք հնազանդվում են, որովհետև սիրում են Տիրոջը:Երբ նրանք սիրում և պահում են իրենց ուխտերը, նրանց սրտերը նորոգվում են և նրանց բուն էությունն է փոխվում:

Մաքուր սերըՀիսուս Քրիստոսի յուրաքանչյուր ճշմարիտ հետևորդի իսկական նշանն է:

Ես իմ մայրիկից սովորեցի մաքուր սիրո մասին: Նա Եկեղեցու անդամ չէր:

Մի օր շատ տարիներ առաջ ես այցելեցի մայրիկիս, ով մաքառում էր քաղցկեղի դեմ: Ես գիտեի, որ նա մահանալու էր, բայց ես մտահոգված էի, որ նա տառապում էր: Ես ոչինչ չասացի, բայց ինձ լավ ճանաչելով, նա ասաց. «Տեսնում եմ մտահոգված ես»:

Ապա, ի զարմանս ինձ, նա հարցրեց թույլ ձայնով. «Կարո՞ղ ես սովորեցնել ինձ, թե ինչպես աղոթեմ: Ես ուզում եմ քեզ համար աղոթել: Ես գիտեմ, որ սկսում եք՝ ասելով. «Սիրելի Երկնային Հայր», բայց հետո ի՞նչ պետք է ասեմ»:

Երբ ես ծնկի իջա նրա մահճակալի կողքին և նա աղոթեց ինձ համար, ես զգացի մի սեր, որը երբեք չէի զգացել նախկինում:Այն պարզ, ճշմարիտ, մաքուր սեր էր: Չնայած նա չգիտեր փրկության ծրագրի մասին, նա իր սրտում ուներ իր սիրո անձնական ծրագիրը, մոր սիրո ծրագիրը իր որդու համար: Նա, ցավերի մեջ մաքառելով, նույնիսկ ուժ գտավ աղոթելու:Ես հազիվ էի լսում նրա ձայնը, բայց անշուշտ զգում էի նրա սերը:

Հիշում եմ, որ մտածեցի. «Ինչպես կարող է մեկը, ով այդպիսի մեծ ցավերի մեջ է, աղոթել մեկ ուրիշի համար: Նա է այն մեկը, ով կարիքի մեջ է»:

Այդ ժամանակ միտքս եկավ հստակ պատասխան՝ մաքուր սեր: Նա այնքան շատ էր սիրում ինձ, որ մոռացել էր իր մասին: Նույնիսկ ճգնաժամի մեջ, նա ինձ ավելի էր սիրում, քան իրեն:

Այժմ, սիրելի՛ եղբայրներ և քույրեր, միթե՞ սա այն չէ, ինչ Փրկիչն արեց: Իհարկե, հավերժական և շատ ավելի լայնածավալ հեռանկարով: Բայց Իր մեծագույն ցավի մեջ պարտեզում այն գիշեր, Նա էր այն մեկը, ով օգնության կարիք ուներ, տառապելով մի ձևով, որը մենք, նույնիսկ, չենք կարող պատկերացնել կամ ըմբռնել: Բայց վերջում, Նա մոռացավ Իր մասին և աղոթեց մեզ համար, մինչև Նա վճարեց լրիվ գինը: Ինչպե՞ս կարողացավ Նա անել այդ: Մեր և Հոր հանդեպ Իր մաքուր սիրո շնորհիվ, ով ուղարկեց Նրան: ՆաՀորը և մեզ ավելի շատ էր սիրում, քան Իրեն:

Նա վճարեց մի բանի համար, որը Նա չէր արել: Նա վճարեց մեղքերի համար, որոնք Նա չէր գործել: Ինչո՞ւ: Մաքուր սիրո համար: Վճարելով լրիվ գինը, Նա մի դիրքում էր, որ մատուցեր մեզ օրհնությունները Իր վճարածի համար, եթե մենք ապաշխարենք:Ինչո՞ւնա մատուցեց դա։ Կրկին և միշտ մաքուր սեր:

Մաքուր սերըՀիսուս Քրիստոսի յուրաքանչյուր ճշմարիտ հետևորդի իսկական նշանն է:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է. «Թող որ մենք սկսենք այժմ, հենց այս օրը, արտահայտենք սեր բոլոր Աստծո զավակներին, լինեն նրանք մեր ընտանիքի անդամները, մեր ընկերները, մեր ծանոթները, թե միանգամայն անծանոթներ: Երբ մենք վեր ենք կենում ամեն առավոտ, եկեք որոշենք արձագանքել սիրով և բարությամբ, ինչ էլ որ պատահի մեր ճանապարհին»:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, Հիսուս Քրիստոսի ավետարանը սիրո ավետարան է: Ամենամեծ պատվիրանը սիրո մասին է: Ինձ համար, այդ ամբողջը սիրո մասին է: Հոր սիրո, ով զոհաբերեց Իր Որդուն մեզ համար: Փրկիչի սիրո մասին, ով զոհաբերեց ամեն ինչ մեզ համար: Մոր կամ հոր սիրո մասին, ովքեր կտան ամեն ինչիրենց երեխաների համար: Նրանց սիրո մասին, ովքեր ծառայում են լռելայն և հայտնի չեն մեզանից շատերի համար, բայց հայտնի են Տիրոջը: Նրանց սիրո մասին, ովքեր ներում են ամեն ինչ և միշտ: Նրանց սիրո մասին, ովքեր տալիս են ավելի շատ, քան իրենք ստանում են:

Ես սիրում եմ իմ Երկնային Հորը: Ես սիրում եմ իմ Փրկիչին։ Ես սիրում եմ ավետարանը։ Ես սիրում եմ այս Եկեղեցին։ Ես սիրում եմ իմ ընտանիքին: Ես սիրում եմ այս սքանչելի կյանքը: Ինձ համար այդ ամբողջը սիրո մասին է:

Թող Փրկիչի Հարության այս հիշատակի օրը լինի հոգևոր նորոգման օր մեզանից յուրաքանչյուրի համար: Թող այս օրը լինի սիրով լի կյանքի սկիզբը. «մեր ամենօրյա կյանքի հիմնաքարը»:

Թող մեր սրտերը լցված լինեն Քրիստոսի մաքուր սիրով՝ Հիսուս Քրիստոսի իսկական աշակերտի ճշմարիտ նշանով: Ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով՝ ամեն: