2010–2019 թթ․
Փոքր և հասարակ բաներ
2018թ․ ապրիլ


2:3

Փոքր և հասարակ բաներ

Մենք պետք է հիշենք, որընդհանրապես և որոշակի ժամանակի ընթացքումփոքր թվացող բաները իրականացնում են մեծ բաներ:

I.

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ձեզ նման, ես խորապես զգացվեցի, կատարելագործվեցի և ոգեշնչվեցի ուղերձներից, երաժշտությունից և միասինանցկացվածայս ժամանակի զգացմունքներից: Համոզված եմ, որ խոսում եմ ձեզ համար՝ արտահայտելով շնորհակալություն մեր եղբայրներին և քույրերին, ովքեր, որպես գործիքներ Տիրոջ ձեռքերում, տվեցին մեզ այս միասնական ժամանակի զորացնող ազդեցությունը:

Երախտապարտ եմԶատիկի կիրակի օրը այս լսարանի համար խոսելու համար։ Այսօր մենք միանում ենք մյուս քրիստոնյաների հետ` տոնելով Տեր Հիսուս ՔրիստոսիՀարությունը:Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամների համարՀիսուս Քրիստոսի ճշգրիտ Հարությունը հանդիսանում է մեր հավատքի սյունը:

Քանի որ մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսի ճշգրիտ Հարության Աստվածաշնչի և Մորմոնի Գրքի պատմություններին, մենք նաև հավատում ենք բազմաթիվ սուրբգրային ուսմունքներին, որ նմանատիպ հարություն տեղի կունենա բոլոր մահկանացուների հետ, ովքեր երբևէ ապրել են այս երկրի վրա: Այդ հարությունը տալիս է մեզ ինչպես Պետրոս Առաքյալն է կոչել «կենդանի հույս» (Ա Պետրոս 1.3): Այդ կենդանի հույսը մեր համոզմունքն է, որ մահը ոչ թե մեր ինքնության ավարտն է, այլ պարզապես մեր Երկնային Հոր ողորմած ծրագրում Իր զավակների փրկության համար անհրաժեշտ քայլ: Այդ ծրագիրը կոչ է անում անցում կատարել մահկանացու կյանքից դեպի անմահություն:Այդ անցման համար էականը մահվան մայրամուտն է և փառահեղ առավոտը, որը հնարավոր է դառնում մեր Տիրոջ և Փրկիչի Հարության միջոցով, որը մենք տոնում ենք այս Զատիկի Կիրակի օրը:

II.

Մի հրաշալի օրհներգում, որի բառերը գրվել են Էլիզա Ռ. Սնոույի կողմից, մենք երգում ենք.

Որքան մեծ, որքան փառահեղ, որքան կատարյալ է,

Փրկագնման սքանչելի ծրագիրը,

Ուր կա սեր, գութ և արդարություն,

Ներդաշնակությամբ աստվածային:

Այդ աստվածային նախագծի և ներդաշնակությանզարգացման համար, մենք հավաքվում ենք ժողովների, ներառյալ այս համաժողովը՝ միմյանց ուսուցանելու և խրախուսելու համար:

Այս առավոտ զգացի, որ պետք է որպես թեմա օգտագործեմ Մորմոնի գրքում գրված Ալմայի ուսմունքը՝ ուղղվածիր որդի Հելամանին. «Փոքր և հասարակ բաներով են իրականացվում մեծ բաները» (Ալմա 37.6):

Հիսուս Քրիստոսի ավետարանում մեզ ուսուցանվում են բազմաթիվ փոքր և հասարակ բաներ:Մենք պետք է հիշենք, որ ընդհանրապես որոշակի ժամանակի ընթացքում այդ փոքր թվացող բաները իրականացնում են մեծ բաներ:Այս թեմայի վերաբերյալ Բարձրագույն Իշխանավորների և այլ հարգված ուսուցիչների կողմից եղել են բազմաթիվ ելույթներ: Թեման այնքան կարևոր է, որ զգում եմ, որ դրա մասին կրկին պետք է խոսվի:

Ես հիշեցի, թե ինչ ուժ ունենփոքր և հասարակ բաները ժամանակի ընթացքում, այն բանի միջոցով, որը տեսա այս առավոտ զբոսանքի ժամանակ:Ահա նկարը, որը ես լուսանկարեցի: Հաստ և ամուր բետոնե մայթը ճաքճքվում է: Միթե՞ դա ինչ-որ մեծ և հզոր հարվածի արդյունքում է եղել:Ոչ, այս ճաքն առաջացել է հարակից ծառի արմատներից մեկի դուրս եկող դանդաղ, փոքր աճից: Ահա նմանատիպ մի օրինակ, որը ես տեսամեկ այլ փողոցում:

Ճեղք մայթի մեջ
Մեկ այլ ճեղք մայթի մեջ

Հրող ուժը, որը ճեղքել է այդ ծանր բետոնե մայթերը, խիստ փոքր էր ամեն օր կամ նույնիսկ ամեն ամիս չափելու համար, բայց դրա ազդեցությունը ժամանակի ընթացքում աներևակայելիորեն հզոր էր:

Այդպես է ժամանակի ընթացքում փոքր և հասարակ բաների հզոր ազդեցությունը, որոնք ուսուցանվում են սուրբ գրություններում և ապրող մարգարեների կողմից:Մտածեք սուրբ գրությունների ուսումնասիրության մասին, որոնք մեզ սովորեցրել էին կիրառել մեր ամենօրյա կյանքում:Կամ մտածեք անհատական աղոթքների և ընտանեկան ծնկաչոք աղոթքների մասին, որոնք կանոնավորապես գործադրվում ենհավատարիմ Վերջին Օրերի Սրբերի կողմից:Մտածեք սեմինարիայի կամ ինստիտուտի դասերին երիտասարդ չափահասների հաճախելու մասին:Չնայած այս գործընթացներից յուրաքանչյուրը կարող է թվալ փոքր և հասարակ, ժամանակի ընթացքում դրանք կարող են առաջացնել հզոր հոգևոր վերելքներ և աճ:Սա տեղի է ունենում, որովհետև այս փոքր և հասարակ բաներից յուրաքանչյուրը հրավիրում է Սուրբ Հոգու՝ Վկայողի ընկերակցությունը, ով լուսավորում է մեզ և առաջնորդում մեզ դեպի ճշմարտություն, ինչպես Նախագահ Այրինգը բացատրեց:

Մեկ այլ հոգևոր վերելքի և աճի աղբյուր է, նույնիսկ փոքր թվացող օրինազանցություններից ապաշխարության շարունակվող գործընթացը: Մեր անձնական ոգեշնչմամբ ինքնագնահատումները կարող են օգնել մեզ տեսնել, թե ինչպես ենք պակաս գտնվել և ինչպես կարող ենք ավելի լավ գործել: Այդպիսի ապաշխարությունը պետք է նախորդի մեր ամենշաբաթյա հաղորդությունը ճաշակելուն:«Արդյո՞ք գործել եմ որևէ բարիք» օրհներգում որոշ թեմաներ առաջարկվում են ապաշխարության այս գործընթացում մտածելու համար:

Արդյո՞ք արել եմ այսօր բարի գործ աշխարհում՝

Կարիքավոր մարդու օգնել,

Տխուր սիրտ սփոփել, մեկին ուրախացրել:

Եթե ոչ, ուրեմն, իսկապես ձախողվել եմ:

Արդյո՞ք բեռը մեկի թեթև եմ դարձրել,

Քանզի կամեցել եմ կիսվել:

Արդյո՞ք հիվանդ, հոգնած մարդու եմ ես օգնել,

Երբ իմ կարիքն ունեին, արդյոք այնտե՞ղ էի ես:

Իհարկե սրանք փոքր բաներ են, բայց անշուշտ լավ օրինակներ են այն բաների, որոնք Ալման ուսուցանեց իր որդի Հելամանին. «Եվ Տեր Աստված գործում է այս միջոցներով, որպեսզի իրականացնի իր մեծ և հավերժական նպատակները և խիստ փոքր միջոցներով է Տերը … իրականացնում բազում հոգիների փրկությունը» (Ալմա 37.7):

Նախագահ Սթիվեն Ք. Ուիլրայթը ելույթ ունեցավ Բրիգամ Յանգի Համալսարանում՝ Հավայիում, Ալմայի ուսմունքի այս ոգեշնչված նկարագրությամբ. «Ալման հաստատում էիր որդուն, որձևանմուշը, որին իսկապես հետևում է Տերը, երբմենք հավատք ենք գործադրում Իր հանդեպ և հետևում Նրա խորհրդին փոքր և հասարակ բաներում, այն է, որ Նա օրհնում է մեզ փոքր ամենօրյա հրաշքներով, իսկ ժամանակի ընթացքում՝ հրաշալի գործերով»:

Նախագահ Հովարդ Վ. Հանթերն ուսուցանել է, որ «հաճախ սովորական գործերի կատարումն է, որ դրական մեծ ազդեցություն է ունենում ուրիշների կյանքի վրա, համեմատած այն բաների հետ, որոնքայնքան հաճախ աշխարհը կապում է մեծության հետ:

Այս նույն սկզբունքի մի համոզիչ աշխարհիկ ուսմունք տրվել է Ինդիանայի Սենատոր Դան Քոութսի կողմից, ով գրել է. «Միակ նախապատրաստությունը այն մեկ խորիմաստ որոշման համար, որը կարող է փոխել կյանքը կամ նույնիսկ ազգին, այն հարյուրավոր և հազարավոր կիսագիտակցված, ինքնորոշող, անկարևոր թվացող որոշումներն էին, որոնք ընդունվել էին հոգու խորքում»:

Այդ «անկարևոր թվացող» անձնական որոշումները ներառում են այն, թե ինչպես ենք օգտագործում մեր ժամանակը, ինչ ենք դիտում հեռուստացույցով և համացանցում, ինչ ենք կարդում, արվեստը և երաժշտությունը, որով շրջապատում ենք մեզ աշխատավայրում և տանը, ինչի ենք ձգտումզվարճության համար, և ինչպես ենք կիրառում ազնիվ և հավատարիմ լինելու մեր պարտավորությունը:Մեկ այլ թվացյալ փոքր և հասարակ բան էքաղաքավարի և կենսախինդ լինելը մեր անձնական փոխհարաբերություններում:

Այս ցանկալի փոքր և հասարակ բաներից ոչ մեկը չի բարձրացնի մեզ դեպի մեծ բաներ, մինչև դրանք հետևողականորեն և շարունակաբար չգործադրվեն:Նախագահ Բրիգամ Յանգն ասել է. «Մեր կյանքը բաղկացած է փոքր, հասարակ հանգամանքներից, որոնք մեծ նշանակություն ունեն, երբ ի մի են բերվում և ամփոփում տղամարդու կամ կնոջ ողջ կյանքը»:

Մենք շրջապատված ենք լրատվության ազդեցություններով և մշակույթիվատթարացմամբ, որը մեզ կտանի հոսանքն ի վար մեր արժեքներում, եթե մենք անընդհատ չդիմադրենք: Որպեսզի շարժվենք հոսանքն ի վեր՝ դեպի մեր հավերժական նպատակը, մենք պետք է անընդհատ շարունակենք թիավարել: Օգնում է, երբ մենք մի թիմի մասն ենք կազմում, ովքեր միասին են թիավարում, ինչպես թիավարող աշխատակազմը գործի մեջ: Այդ օրինակն ավելի հեռուն տարածելով՝ մշակութային հոսանքներն այնքան ուժեղ են, որ եթե երբևէ դադարում ենք թիավարելը, մենք տարվում ենք հոսանքն ի վար՝ դեպի մի վայր, որին մենք չենք ձգտում, բայց որն անխուսափելի է դառնում, եթե մենքանընդհատջանք չենք թափում առաջ շարժվել:

Մի թվացյալ փոքր իրադարձության մասին պատմելուց հետո, որը մեծ հետևանքներ ունեցավ, Նեփին գրել է. «Եվ այսպիսով, մենք տեսնում ենք, որ փոքր միջոցներով Տերըկարող է առաջ բերել մեծ բաներ» (1 Նեփի 16.29): Հին Կտակարանը պարունակում է սրա վերաբերալ մի հիշարժան օրինակ: Այնտեղ մենք կարդում ենք, թե ինչպես իսրայելացիները պատուհասվեցին կիզող օձերով:Շատ մարդիկ մահացան նրանց խայթոցներից (տես Թվոց 21.6): Երբ Մովսեսն աղոթեց օգնության համար, նա ոգեշնչվեց «պղնձի օձ շինել եւ նորան դնել մի ձողի վերայ»: Այնուհետև, «եթե ով որ կծուի, թող նորան մտիկ տայ, եւ կապրէ» (հատված 9): Այդպիսի փոքրիկ բան և այդպիսի հրաշագործ արդյունք: Այնուամենայնիվ, երբ Նեփին ուսուցանում էր, բացատրեց այս օրինակը նրանց, ովքեր ապստամբել էին Տիրոջ դեմ, նույնիսկ, երբ Տերը պատրաստել էր մի պարզ ուղի, որով նրանք կարող էին բժշկվել. «միջոցի պարզության կամ հեշտության պատճառով եղան շատերը, որ կործանվեցին» (1 Նեփի 17.41):

Այդ օրինակը և այդ ուսուցումը հիշեցնում է մեզ, որ եղանակի պարզությունը կամ պատվիրված առաջադրանքի հեշտությունը չի կարող նշանակել, որ մեր արդար ցանկությանը հասնելն անկարևոր է:

Նմանապես, նույնիսկ անհնազանդության փոքրիկ քայլերը կամ արդար գործառույթներին հետևելու փոքրիկ ձախողումները կարող են քաշել մեզ վար՝ դեպի մի արդյունքի, որի մասին մեզ նախազգուշացվել է խուսափել:Իմաստության Խոսքը սրա մի օրինակն է: Հավանաբար մեկ գլանակի,մի բաժակ ալկոհոլի կամ թմրադեղի մեկ դոզայի ազդեցությունը չի կարող չափվել:Բայց ժամանակի ընթացքում ազդեցությունը հզորանում է և կարող է անդառնալի լինել:Հիշեք մայթի ճաքը, որը պայմանավորված էր ծառի արմատի աստիճանական փոքր տարածումով:Մի բան հաստատ է, որևէ բանի օգտագործումը, որը կարող է հակում առաջացնող դառնալ, ինչպես թմրադեղերը, որոնք ախտահարում են մեր մարմինները կամ պոռնոգրաֆիկ նյութերը, որոնք այլասերում են մեր մտքերը, լիովին հնարավոր է խուսափել, եթե մենք երբեք չճաշակենք առաջին անգամ, նույնիսկ մեկ անգամ:

Շատ տարիներ առաջ Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը նկարագրել է գերագույն համաժողովի ունկնդիրներին «ինչպես փոքր և սովորական բաները կարող են բացասական և կործանարար ազդեցություն ունենալ մարդու փրկության համար»: Նա ուսուցանել է. «Մանրաթելերի նման, որոնք ստեղծում են մանվածք, հետո հյուսք և վերջապես պարան, այս փոքր բաները միմյանց հետ միացված կարող են դառնալ խիստ ուժեղ՝ այն կտրելու համար:Մենք պետք է միշտ գիտակցենք, որ փոքր և հասարակ բաները կարող են հոգևորը կառուցելու ուժ ունենալ»,- ասել է նա:Միևնույն ժամանակ, մենք պետք է տեղյակ լինենք, որ սատանան կօգտագործիփոքր և հասարակ բաներ՝ մեզ հուսահատության և թշվառության մատնելու համար»:

Նախագահ Ուիլրայթը տվել է նմանատիպ զգուշացում իր ԲՅՀ–Հավայիի ունկնդիրներին. «Փոքր և հասարակ բաներ անելիս ձախողվելն է, որ հավատքը տատանում է, հրաշքները դադարում են և առաջընթացը դեպի Տերը և Նրա արքայությունը սկզբում հետաձգվում է, իսկ հետո սկսվում է խճճվել, քանի որ Աստծո արքայության հանդեպ ձգտումը փոխարինվում է ավելի ժամանակավոր զբաղմունքներով և աշխարհիկ հավակնություններով»:

Որպեսզի պաշտպանվենք կուտակվող բացասական ազդեցություններից, որոնք կործանարար են մեր հոգևոր առաջընթացի համար, մենք պետք է հետևենք փոքր և հասարակ բաների հոգևոր ձևանմուշին:Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը նկարագրել է այս սկզբունքը ԲՅՀ կանանց մի համաժողովում. «Մենք շատ բան կարող ենք սովորել այդ հոգևոր ձևանմուշի բնույթի և կարևորության մասին … հողը ոռոգելու շատ դանդաղ կաթիլային եղանակից»՝ ի հակադրություն հեղեղման կամ ցողման ջրի մեծ քանակություններին, որտեղ դա գուցե անհրաժեշտ չէ:

Նա բացատրել է. «Ջրի հաստատուն կաթիլները ներծծվում են հողի խորքերը և ապահովում բարձր խոնավության մակարդակ հողում, որի շնորհիվ բույսերը կարող են փթթել: Նույն ձևով, եթե դուք և ես կենտրոնացած ենք և հաճախ ենք ստանում հոգևոր սնուցման հաստատուն կաթիլներ, ապա ավետարանի արմատները կարող են ներթափանցել մեր հոգու խորքերը, կարող են ամուր հաստատվել և հիմնավորվել և կարող են առաջացնել արտասովոր և համեղ պտուղ:

Շարունակելով, նա ասել է. «Փոքր և հասարակ բաների հոգևոր ձևանմուշն առաջ է բերում մեծ բաներ՝ առաջացնում հաստատունություն և անսասանություն, խորացնում նվիրվածությունն ու ավելի լիարժեք դարձը դեպի Տեր Հիսուս Քրիստոս և Նրա ավետարանը:»

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է այս սկզբունքը խոսքերով, որոնք այժմ ներառված են Վարդապետություն և Ուխտերում. «Թող ոչ ոքաննշան չհամարի դրանք, քանզի սրբերին վերաբերող շատ բաներ կան … որոնք կախված են այդ բաներից» (ՎևՈւ 123.15):

Եկեղեցին Միսսուրիում հիմնադրելու ամենավաղ փորձերի հետ կապված, Տերը խորհուրդ տվեց համբերել, քանի որ «բոլոր բաները պետք է լինեն իրենց ժամանակին» (ՎևՈւ 64.32): «Ուստի, մի ձանձրացեք բարին գործելուց, քանզի դուք դնում եք հիմքը մի մեծ գործի: Փոքր բաներից է առաջանում այն, ինչը մեծ է» (ՎևՈւ 64.33):

Ես հավատում եմ, մենք բոլորս կամենում ենք հետևել «ուխտի արահետի վրա» առաջ մղվելու Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի մարտակոչին»: Այդպես անելու մեր պարտավորությունն ուժեղանում է՝ հետևողականորեն հետևելով «փոքր բաներին», որոնք ուսուցանվում են մեզ՝ Հիսուս Քրիստոսի ավետարանի և Նրա Եկեղեցու առաջնորդների կողմից:Ես վկայում եմ Նրա մասին և խնդրում, որ Նրա օրհնությունները լինեն բոլորի վրա, ովքեր ձգտում են մնալ Նրա ուխտի արահետի վրա, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: