2007
Արձագանքներ
Ապրիլ 2007թ.


Արձագանքներ

Ուժ մասնակի անդամ ընտանիքում

Ես իմ կյանքի մեծ մասն անցկացրել եմ մասնակի անդամ ընտանիքում: Ես շատ դժվարությունների եմ դիմակայել, երբ փորձել եմ շարունակել ապրել ավետարանով: Եկեղեցական ոգեշնչող նյութերն ունենալը, հատկապես Լիահոնան, օգնում է ինձ պահել Հոգին:

Շատ շնորհակալություն ամեն ամիս ինձ հիշեցնելու համար, որ ավետարանը կյանքեր է փոխում:

Սանդրա Վինոկունա, Էկվադոր

Մարգարեի ձայնը

Ինձ համար հատկապես սքանչելի էր Լիահոնայի 2005 թվականի թողարկումը: Ես իսկապես շնորհակալ եմ նրա յուրաքանչյուր հոդվածի համար, հատկապես Նախագահ Ջեյմս Է. Ֆաուստի «Սիրո հազարավոր թելեր» ուղերձի համար: Կարծում եմ, ամեն ոք պետք է կարդա այն: Ես շնորհակալ եմ Երկնային Հորը այս վերջին օրերում մեզ առաջնորդող մարգարեներով օրհնելու համար:

Երեց Էմենիկե Հոուփ Օնվուչեկվա, Նիգերիա Իբադանի Միսիա

Շնորհակալություն PDF տարբերակի համար

Լիահոնան այնպիսի ոգեշնչում է իմ ընտանիքի համար և այն օգնում է մեզ, երբ մենք ապրում ենք և կիսվում ավետարանով: Մենք անկասկած օրհնվում ենք ձեր ջանքերով: Ոչ միայն բովանդակությունն է հոգևոր առումով ուժեղ և հավատք առաջացնող, այլ նաև ձևավորումն ու նկարազարդումներն են գեղեցիկ:

Մենք նաև շնորհակալ ենք այն բանի համար, որ այժմ ամսագրերը մատչելի են բազմաթիվ լեզուներով ինտերնետում PDF ֆորմատով` այլևս պետք չէ կտրատել և փչացնել թղթե տարբերակները: Երբ ես ուզում եմ մեջբերում կամ նկար սոսնձել սառնարանի վրա կամ նյութեր բերել միացյալ ժամին կամ ընտանեկան երեկոյին, ես ուղղակի տպում եմ այն, ինչ ինձ հարկավոր է: Հիանալի է չէ՞:

Քրիստիան Կարլսոն, ԱՄՆ

Հիշեք` Լիահոնան ինտերնետի www.lds.org կայքում մատչելի է մի քանի լեզուներով: Անգլերենի համար սեղմեք “Gospel Library,” այլ լեզուների համար սեղմեք աշխարհի քարտեզի վրա:

Ամենապայծառ թանկարժեք քարը

Ես երախտապարտ եմ տպագրված յուրաքանչյուր Լիահոնայի համար: Յուրաքանչյուրի միջոցով մենք իմանում ենք Տիրոջ կամքը, և մեր վկայություններն ուժեղանում են: Այն իսկապես թանկարժեք պայծառ քար է այս վերջին օրերում:

Առաջին Նախագահության ուղերձները դրդում են մեզ ապրել Փրկչի նման և սովորեցնում են մեզ Տեր Հիսուս Քրիստոսի մաքուր ավետարանը: Մենք կարող ենք ունենալ տարբեր մշակույթներ, բայց մենք ունենք նույն նպատակը: Ես ուրախությամբ եմ լցվում իմանալով, որ իմ երկրի սահմաններից դուրս և նույնիսկ վիթխարի օվկիանոսի մյուս ափին կա մի Վերջին Օրերի Սուրբ, որը կարդում է նույն ամսագիրը:

Խոսե Ռամիրես, Վենեսուելա

Իմ սեփական լեզվով

Ես Ուկրաինայից եմ, բայց ութ ամիս առաջ ամուսինս և ես տեղափոխվեցինք Այդահո (Միացյալ Նահանգներ): Ես այնքան էլ լավ չեմ խոսում անգլերեն, իսկ երբեմն էլ իսկապես չեմ հասկանում այն, ինչ լսում եմ Եկեղեցում կիրակի օրը: Չնայած զգում եմ Սուրբ Հոգին ժողովների ժամանակ, բայց ես շատ երախտապարտ եմ մեր ղեկավարների խոսքն այժմ իմ մայրենի լեզվով կարդալու հնարավորության համար: Ինձ համար Լիահոնան իսկապես բերում է մեզ սուրբ գրություններ:

Լենա Կանտոր, ԱՄՆ

Ուղղակի շնորհակալ եմ

Լիահոնան հրաշալի ուղեկից է և օգնական ինձ համար: Ամեն ամիս ես դժվարություններ եմ ունենում իմ կյանքում, բայց մի քանի ամիս առաջ, ես զգացի, որ Լիահոնան գրված էր հենց իմ դժվարությունների և ինձ համար: Ես գիտեմ Աստված ուզում է, որ մենք երջանիկ լինենք` լինելով հնազանդ:

Ջորջիա Ադոլֆո Պահուլայա, Ֆիլիպիններ

Տպել