Տող առ տող
Տասանորդ և այլ նվիրատվություններ
Ուզում եք տարբերություն մտցնել աշխարհում, բայց չգիտեք ինչպե՞ս: Պատասխանն այնքան մոտ է, որքան ձեր տասանորդի ծրարը: Ահա մի տեսակետ, թե ինչպես է փողը, որը դուք այդ փոքրիկ ծրարի մեջ եք դնում, օգնում կառուցել Տիրոջ արքայությունը ողջ աշխարհում, և հենց ձեր իսկ ծխում կամ ճյուղում:
Անուն
Կարող է բավականին պարզ լինել, բայց ուշադիր եղեք, որպեսզի ամեն անգամ ճիշտ նույն ձևով լրացնեք այս տողը: Դա այն նպատակով է, որ ձեր ծխի կամ ճյուղի գործավարը ստիպված չլինի մտածել արդյո՞ք Կ. Անդերսոնը և Կիմ Անդերսոնը իսկապես նույն մարդն են, թե ոչ:
Տասանորդ
Ձեր 10 տոկոսն ուղարկվում է Եկեղեցու վարչություն Յուտա, Սոլթ Լեյք Սիթի, որտեղ Եկեղեցու ղեկավարները հեռատեսորեն որոշում են, թե որտեղ է այն ամենաշատն անհրաժեշտ. գուցե պետք է օգնել նոր ժողովատուն կառուցել աշխարհի ինչ-որ մասում:
Ծոմի նվիրատվություն
Վերջին Օրերի Սրբերն ամեն ծոմի կիրակի հնարավորություն ունեն նվիրաբերել ծոմի նվիրատվության ֆոնդին: Առաջինը եպիսկոպոսը կամ ճյուղի նախագահն օգտագործում է այս փողը` օգնելու մարդկանց հենց ձեր ծխում կամ ճյուղում, ովքեր փողի կարիք ունեն ուտելիք գնելու կամ բնակարանի վարձը տալու համար: Այնուհետև, եթե կա ավելցուկ, ծոմի զոհաբերությունները փոխանցվում են այլ տարածքների կարիքավորներին օգնելու համար:
Ծխի միսիոներական ֆոնդ
Նվիրաբերեք այստեղ ձեր ծխի կամ ճյուղի միսիոներներին օգնելու համար:
Ընդհանուր միսիոներական ֆոնդ
Նվիրաբերեք այստեղ միսիոներներին և միսիոներական աշխատանքին ողջ Եկեղեցում տեղերում օգնելու համար:
Մորմոնի Գրքի ֆոնդ
Եթե դուք կամենում եք օգնել Մորմոնի Գրքի օրինակներ գնելու համար, որոնք կարող են դարձի բերել մարդկանց ողջ աշխարհում, նվիրաբերեք այստեղ:
Մարդասիրական օգնություն
Որտեղ որ մեծ բնական աղետ է տեղի ունենում աշխարհում, Եկեղեցին այնտեղ է, օգնելով ուղարկել առաջին օգնության պարագաներ: Մարդասիրական օգնության ֆոնդը նաև ուտելիք է ուղարկում մարդկանց, ովքեր տառապում են թերսնումից կամ սովից և դպրոցական պարագաներով պայուսակներ` կարիքավոր երեխաների համար: Օրինակ` Մարդասիրական Օգնության Ֆոնդը վերջերս օգնեց կարմրուկի դեմ պատվաստում կատարել միլիոնավոր աֆրիկացի երեխաների:
Տաճարի կառուցման ֆոնդ
Եթե կամենում եք օգնել վճարելու տաճարների կառուցման համար ողջ աշխարհում, նվիրաբերեք այստեղ:
Մշտական կրթական ֆոնդ
Աշխարհի շատ տարածաշրջաններում միջնակարգ դպրոցից հետո կրթությունը բազմաթիվ Վերջին Օրերի Սուրբ երիտասարդների համար անհասանելի է: Կրթության մշտական ֆոնդը կրթության համար վարկեր է հատկացնում շատ երկրների ուսանողների` ապագան ավելի պայծառ դարձնելու համար:
Այլ
Պետք է վճարե՞լ անդամավճար սկաուտների ճամբարի, Երիտասարդ կանանց ճամբարի, կամ որևէ այլ Եկեղեցու կողմից հովանավորվող միջոցառման համար: Գրեք այս ֆոնդերը «այլ» տողում: Չնայած այս ֆոնդերը փաստորեն նվիրատվություններ չեն, այս կետը թույլ է տալիս ծխի կամ ճյուղի ղեկավարներին հաշվարկել փողը և ձեզ ստացական տալ:
«Մի խումբ մարդիկ խոսում էին Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետ մի օր, երբ լուր ստացվեց, որ մի աղքատ եղբոր տունն այրվել է … Բոլորը արտահայտեցին իրենց ցավակցությունը պատահածի վերաբերյալ: Մարգարեն մի րոպե լսեց, հետո «տարավ ձեռքն իր գրպանը, հանեց հինգ դոլար և ասաց. «Ես այս եղբոր համար ցավակցում եմ հինգ դոլարի չափով, որքանո՞վ եք դուք ցավակցում» … Անցյալ տարի ձեզանից միլիոնավոր մարդիկ արձագանքեցին ուրիշների վշտին ձեր միջոցներով, քնքուշ սրտերով և օգնող ձեռքերով: Շնորհակալություն ձեր սքաչելի առատաձեռնության համար»:
Եպիսկոպոս Հ. Դեյվիդ Բըրթն, Նախագահող Եպիսկոպոս, «Քնքուշ սրտեր և օգնող ձեռքեր», Լիահոնա, մայիս, 2006, 8: