2007
Թաբերնաքլի Երգչախումբը պարգևատրվում է Մայր Թերեզայի անվան մրցանակով
Ապրիլ 2007թ.


Թաբերնաքլի Երգչախումբը պարգևատրվում է Մայր Թերեզայի անվան մրցանակով

Հանգուցյալ Մայր Թերեզան մի անգամ ասել է. «Աշխարհը քաղցած է ոչ միայն ուտելիքի, այլ նաև գեղեցկության»: 2006 թվականի նոյեմբերին Մորմոնական Թաբերնաքլի Երգչախումբը պարգևատրվեց նրա պատվին կոչվող մի մրցանակով, ընդունելով «նվաճումները նրանց, ովքեր գեղեցկացնում են աշխարհը, հատկապես կրոնի, սոցիալական արդարության և արվեստների բնագավառում»:

«Սա միակ երգչախումբն է, որը հուզել է ողջ աշխարհը իր գեղեցկությամբ»,- ասաց Դան Պաուլոսը, Սուրբ Բերնադետի անվան Աստվածաբանական Գիտությունների Ինստիտուտի տնօրենը, որը պարգևատրում է Մայր Թերեզայի Մրցանակը: «Աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ երգչախմբեր, բայց ոչ մեկն այդքան նշանավոր չէ: Դա Աստծո պարգևն է և այն պետք է կիսվի աշխարհի հետ»:

Երգչախմբի անդամները մեծարվեցին պարզ ծիսակատարությամբ, որին հետևեց ամենշաբաթյա Երաժշտություն և Խոսք ծրագրի 2006 թվականի նոյեմբերի 19-ի կիրակնօրյա հեռարձակումը: Մադելինի մայր տաճարի ծխական քահանա Պատվելի Ջոզեֆ Մայորը հանձնեց մրցանակը Մակ Քրիսչենսենին, երգչախմբի նախագահին և Քրեգ Ջեսոփին` երաժշտության գծով տնօրենին, որն ընդունեց այն երգչախմբի անունից:

«Մեզ համար մեծ պատիվ է ընդունել այս մրցանակը բոլոր կամավորների անունից, որոնցից կազմված է մեր երգչախումբը: Մեզ համար պատիվ է նաև պարգևատրվել մի մրցանակով, որը կոչվում է այդ սուրբ կնոջ` Մայր Թերեզայի անունով»,- նշեց Սկոթ Լ. Բարիքը՝ երգչախմբի գլխավոր տնօրենը:

Ինստիտուտը մշակել է մրցանակի ծրագիրը «օրինականորեն ճանաչելու հոգևոր ձեռքբերումներն աշխարհիկ այս աշխարհում»:

Արձանիկը Մայր Թերեզայի արդիական կերպարն է: Դափնեկիրներն առաջադրվում են լայն հասարակայնության կողմից և ընտրվում Մայր Թերեզայի Մրցանակների Տնօրենների Խորհրդի կողմից:

Ամբողջովին կամավորներից կազմված երգչախումբը բաղկացած է 350 տղամարդկանցից և կանանցից, ովքեր տարբեր ծագման, մասնագիտության և տարիքի մարդիկ են: Երգչախումբը համաշխարհային ճանաչում է գտել իր բազմաթիվ ձայնագրությունների, ուղևորությունների և ամենշաբաթյա հետուստատեսային և ռադիո հեռարձակումների միջոցով:

Նախկին դափնեկիրների շարքում են Հովհաննես Պողոս II Պապը, Մայա Անգելոուն, Նելսոն Մանդելան և Ջիմմի Կարտերը:

Տպել