2007
Թանգարանը հայտարարում է արվեստի ութերորդ միջազգային մրցույթը
Ապրիլ 2007թ.


Թանգարանը հայտարարում է արվեստի ութերորդ միջազգային մրցույթը

Եկեղեցու Պատմության և Արվեստի թանգարանը հայտարարում է իր ութերորդ արվեստի միջազգային մրցույթի թեման և հրավիրում Եկեղեցու անդամներին ողջ աշխարհում մասնակցել ցուցահանդեսին, որը տեղի է ունենալու 2009 թվականի մարտի 20-ից մինչև հոկտեմբերի 11-ը:

Ցուցահանդեսի թեման «Հիշելով Աստծո մեծ գործերը» ներառում է Վերջին Օրերի Սրբերի փորձառություններն ամենուրեք: Արվեստի ստեղծագործությունները պետք է ներկայացնեն թեմա, գաղափար, պատմություն, ժողովուրդ կամ վայր` կապված (1) Վերջին Օրերի Սրբերի վարդապետությունների, համոզմունքների և ուսմունքների հետ` ներառյալ պատմություններ սուրբ գրքերից և մարգարեների ուսմունքներից, (2) դեպքեր, տեսարաններ և անձնավորություններ` կապված Եկեղեցու պատմության և նրա ժողովրդի հետ, (3) կրոնական արժեքների կիրառումը Վերջին Օրերի Սրբերի կյանքում, ներառյալ` Եկեղեցի, ընտանիք և անհատական գործունեություն:

Մրցույթը բաց է 18 տարեկան և բարձր տարիքի Եկեղեցու անդամների համար մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը: Յուրաքանչյուր արվեստագետ կարող է ուղարկել մեկ աշխատանք: Համաշխարհային մշակույթի և էսթետիկ ավանդույթների, արվեստի ոճերի և տարբեր ուղղություններից բոլորը ողջունելի են: Մասնակիցների գրանցումը կսկսվի 2006 թվականի հունվարի 1-ին:

Գրանցման պաշտոնական ձևերը կուղարկվեն արվեստագետներին 2008 թվականի ապրիլին` ըստ թանգարանի հասցեացուցակների: Ձևերը մատչելի կլինեն նաև թանգարանի ինտերնետային կայքում: Հասցեացուցակում ընդգրկվելու համար կամ ձեր տվյալները փոխելու համար, եթե դուք արդեն հասցեացուցակում եք, գրեք թանգարան հետևյալ հասցեով. Eighth International Art Competition, Museum of Church History and Art, 45 North West Temple St., Rm. 200, Salt Lake City, UT, 84150-3470, USA կամ ուղարկեք էլեկտրոնային փոստով church museum@ldschurch.org հասցեով:

Գնահատման առաջին փուլը հիմնված կլինի գրանցման ձևի հետ էլեկտրոնային փոստով կամ փոստով ուղարկված արվեստի ստեղծագործությունների լուսանկարների վրա մինչև 2008 թվականի հոկտեմբերի 10-ը: Արվեստի ստեղծագործությունը կգնահատվի ըստ թեմայի հաջող արտացոլման, գեղարվեստական և տեխնիկական կատարման, ստեղծագործական, ինքնատիպության և արվեստի որակական հատկանիշներով: Մրցանակները ներառում են մի քանի գնման պարգևներ, որոնցով արվեստի ստեղծագործությունը գնվում է Եկեղեցու հավաքածուի համար, կան 25 կանխիկ դրամական պարգևատրումներ որակի համար, որոնք շնորհվում են հանձնաժողովի կողմից, և այցելուների ընտրությամբ կանխիկ դրամական 3 պարգևատրումներ:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կամ նախորդ ցուցահանդեսների արվեստի ստեղծագործությունները նայելու համար, այցելեք թանգարանի ինտերնետային կայքը www.lds.org/churchhistory/museum/ competition հասցեով:

Տպել