2007
Իմ որդին նույնպես ապրում է
Ապրիլ 2007թ.


Իմ որդին նույնպես ապրում է

Մի կին իմ ծխում սովորեցրեց ինձ կարևոր մի դաս այն քաղցր խաղաղության մասին, որը գալիս է Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ անսասան հավատքից:

Այդ կնոջ հայրապետական օրհնությունը խոստանում էր նրան մայրության ուրախությունները: Բայց տարիներն անցան նրա և իր ամուսնու աղոթքներով և երեխաների սպասելով: Ի վերջո, նրանց աղոթքները պատասխանվեցին: Ինն ամիս նրանց կյանքը լցված էր ուրախալի սպասումներով: Նրանք ներկեցին հատուկ մի սենյակ, գնեցին կահույք, հագուստներ և այլ մանկական պարագաներ և շատ աղոթեցին: Բժիշկներն ասացին, որ նա այլևս ուրիշ երեխա չէր ունենալու այդ մեկից հետո, այսպիսով նրա բոլոր երազանքներն ամփոփված էին այդ երեխայի մեջ:

Եկավ օրը, երբ այդ քույրը ծննդաբերեց և լսեց իր երեխայի ճիչը:

«Գեղեցիկ տղա է», - ասաց բուժքույրը:

Մայրը փակեց աչքերը և իր երախտագիտությունը հայտնեց աղոթքով: Չորս րոպե անց մանկիկը մահացավ:

Երկու շաբաթ անց, ես տեսա նրան հաղորդության ժողովի ժամանակ: Որպես երաժշտության ղեկավար, նա քայլեց դեպի աղոթատան առջևի մասը և զբաղեցրեց իր տեղը երգեհոնի կողքին: Նրա ղեկավարությամբ մենք երգեցինք. «Գիտեմ ապրում է Փրկիչն իմ» (Հիմներ և մանկական երգեր, էջ 38): Նա կանգնած էր ուղիղ և ձիգ, դեմքը պայծառ, շողարձակող իր վկայությամբ: Երբեմն խոսքերը մեծ դժվարությամբ էին դուրս գալիս նրա համար: Նա կուլ էր տալիս և միմյանց սեղմում շրթունքները: Հետո նա դադարեց երգելը, բայց նրա ձեռքը շարունակում էր շարժվել ղեկավարելով մեր երգեցողությունը:

Հետո արցունքները այտերով հոսելով այդ քույրը բերեց իր վկայությունն այս հասարակ խոսքերով. «Ես գիտեմ, որ Փրկիչս ապրում է: Ես գիտեմ, որ Նա արդար է, և որ Նա սիրում է մեզ: Եվ քանի որ Նա ապրում է, իմ որդին նույնպես ապրում է»:

Նրա հավատքում ես տեսա մեր Փրկչի իրականության վերաբերյալ վստահություն, որի Քավությունը մեզ համար հնարավոր է դարձնում անմահությունն ու հավերժական կյանքը: Նրա որդին վերցվել էր, բայց նա գիտեր, որ նա մի օր իրեն կվերադարձվեր:

Տպել