Գնացել էինք ձկնորսության
Հեղինակն ապրում է Ջորջիայում, ԱՄՆ:
Հեյդնը անհամբեր սպասում էր, որ ձկնորսության գնային: Եթե միայն Դանը ևս չգար: …
«Ընտանիք ունեմ երկրի վրա՝ Այնքան ջերմ ու բարի»: (Երեխաների երգարան, 188):
«Եկեք վերցնենք սարքը, Ժամանակն է ձկնորսության»,- ասաց հայրիկը:
Հեյդնը լայն ժպտաց նայելով իր շուրջ բոլորը: Ամեն ինչ պայծառ էր և բզզոց էր լսվում: Ամբողջ լիճը նրանց էր պատկանում:
Հետևելով հայրիկին, Հեյդնը քայլեց դեպի մեքենայի ետնամասը և հանեց ձկնորսական պարագաների մեծ տուփը բեռնախցիկից: Ծանր էր, բայց նա ուշադրություն չդարձրեց: Նա կրկնակի ծանրություն կբարձրացներ, եթե դա հայրիկի հետ ձկնորսության գնալու համար էր:
Ձկնորսական ձողերը չխչխկացին, երբ հայրիկը դրանք դուրս հանեց: «Ոնց որ Դանը քնով է անցել»,- ասաց նա: «Չե՞ս արթնացնի նրան»:
Հեյդնը զսպեց հառաչանքը: «Այո, իհարկե»:
Նա գրեթե մոռացել էր, որ իր փոքր եղբայրը՝ Դանը, նույնպես եկել էր: Դանը միշտ վազվզում էր և բարձր խոսում: Նա կվախեցնի բոլոր ձկներին:
Նա բաց պատուհանից ներս նայեց: «Դան, արթնանալու ժամանակն է»:
Բայց, Դանը դեռ խորը քնած էր:
Հեյդնը դադար տվեց: Գուցե բախտները բերեր և Դանը քներ ողջ ուղևորության ընթացքում:
Հեյդնը անաղմուկ քարշ տվեց ձկնորսական պարագաների տուփը դեպի ափին գտնվող հայրիկի ձկնորսությանվայրը:
«Ահա խայծը, որդերը և բոլորը»:
Հայրիկը նրանից վերցրեց ձկնորսական պարագաների տուփը: «Հիանալի է, շնորհակալություն»: Ապա հայրիկը նայեց վեր: «Ո՞ւր է եղբայրդ»:
Հեյդնը նայեց դեպի մեքենան: Հանկարծ անհանգստացավ, թե ինչպես նա կզգար, եթե արթնանար մենակ նոր տեղում: Ոչ լավ, որոշեց Հեյդնը: Փաստորեն, հավանական էր, որ բավական կվախենար: Իսկ Դանը ընդամենը հինգ տարեկան էր:
«Մի վայրկյան հայրիկ: Հենց հիմա կգամ»: Բայց երբ նայեց մեքենայի մեջ, Դանը չկար:
Հեյդնը այլևս չէր լսում միջատների բզզոցը: Ամեն ինչ կարծես լռել էր:
«Դանը այստեղ չէ»: Բղավեց Հեյդնը:
Հայրիկը արագ եկավ և ստուգեց մեքենան:
«Նա երևի մեզ է որոնում»,-ասաց հայրիկը: «Դա ընդամենը մեկ րոպե տևեց»: «Նա հեռու չի լինի»:
Հեյդնը աշխատում էր հանգիստ մնալ, բայց նրա ստամոքսը տակնուվրա էր լինում: «Կարո՞ղ եմ աղոթել»:
«Կարծում եմ, դա լավ միտք է»:
Հեյդնը շնորհակալություն հայտնեց Երկնային Հորը իր փոքր եղբոր համար և խնդրեց, որ իրենք գտնեին Դանին անմիջապես, որպեսզի նա չվախենար:
Երբ Հեյդնը վերջացրեց, նրա դադարեց սրտնեղվել:
Հայրիկը ձեռքը դրեց Հեյդնի ուսին: «Ի՞նչ կանեիր եթե լինեիր Դանը: Ո՞ւր կգնայիր»:
Հեյդնը նկատեց, որ մեքենայի դուռը մյուս կողմում բաց էր: Դանը երևի իրենց չէր նկատել ափին: Հեյդնը մատնացույց արեց դեպի մոտակա արահետը: «Ես երևի կսկսեի քայլել այդ ճանապարհով»,- ասաց նա:
Նրանք շտապեցին քայլել այդ արահետով:
Ամեն վայրկյանը դանդաղ և ծանր էր անցնում: Երբ քայլում էր, Հեյդնը շարունակում էր աղոթել իր սրտում: Մի քանի քայլ հետո, նրանք հասան արահետի մի ոլորանի և առջևում տեսան Դանին:
«Դա՜ն»։ Գոչեց Հեյդնը:
Դանը շրջվեց և ժպտաց: «Հեյ, ո՞ւր էիք գնացել տղաներ»:
Ժամանակը կրկին արագացավ: Հեյդնը վազեց դեպի Դանը և նրան ամուր գրկեց:
«Այնքան ուրախ եմ, որ գտանք քեզ»,- ասաց Հեյդնը։ Նա իր սրտում արագ շնորհակալության աղոթք ասաց:
Դանը ուղղակի լայն ժպտում էր: «Որտե՞ղ են ձկները»:
«Արի՜, ես ցույց կտամ քեզ», ասաց Հեյդնը: Նրա ոտքերը քոր էին գալիս դեպի լիճը վազելու համար: «Եկեք տեսնենք ո՞վ է բռնելու առաջին ձուկը: Ես կօգնեմ քեզ կարթին խայծ դնել»: