Երիտասարդներ
Խարույկը և հնազանդության դասերը
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը մի անգամ պատմել է մի դեպքի մասին, որի շնորհիվ ինքը հասկացավ հնազանդության կարևորությունը: Երբ նա 8 տարեկան էր, նրա ընտանիքը մեկնեց լեռներում գտնվող իրենց տնակը։ Նա և ընկերը ցանկանում էին մաքրել խոտածածկ վայրը խարույկի համար: Նրանք փորձեցին մաքրել խոտը ձեռքով, քաշելով ու պոկելով, որքան հնարավոր է ուժեղ, բայց այն, ինչ կարողացան քաղել, ընդամենը մի քանի բուռ մոլախոտ էր: Նախագահ Մոնսոնը մեկնաբանեց. «Իսկ հետո մի կատարյալ լուծում ծագեց իմ ութամյա գլխում: Ես ասացի Դենիին. «Մենք պիտի վառենք այս մոլախոտերը: Մենք այրելով մի շրջան կբացենք մոլախոտերի մեջ»:
Չնայած նա գիտեր, որ թույլատրված չէ լուցկի օգտագործել, վազեց տնակ, լուցկի բերեց և Դենիի հետ մի փոքր կրակ վառեցին այդ խոտածածկ վայրում: Նրանք ակնկալում էին, որ կրակն ինքն իրեն կմարի, բայց փոխարենը այն վերաճեց վտանգավոր հրդեհի: Նրանք վազեցին օգնություն կանչելու, և շուտով մեծահասակները շտապեցին այնտեղ` հանգցնելու կրակը, նախքան այն կհասներ ծառերին:
Նախագահ Մոնսոնը շարունակեց. «Այդ օրը ես ու Դենին սովորեցինք մի քանի դժվար, բայց կարևոր դասեր, որոնցից մեկը հնազանդության կարևորությունն էր»: (Տես «Հնազանդությունը օրհնություններ է բերում», Լիահոնա, մայիս 2013, 89–90։)
Նախագահ Մոնսոնի նման երբևէ ստիպված եղե՞լ եք այսպիսի դժվար եղանակով որևէ դաս սովորել հնազանդության մասին: Ի՞նչ նպատակներ կարող եք սահմանել` հնազանդության միջոցով ապագայում ապահով լինելու համար: