Առաջին Նախագահության Ուղերձ
Հնազանդության օրհնությունները
«Ամենամեծ դասը, որը մենք կարող ենք սովորել մահկանացու կյանքում,- ասել է Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը,- այն է, որ երբ Աստված խոսում է, իսկ մենք հնազանդվում ենք, մենք միշտ ճիշտ կլինենք»:1
Մենք նաև օրհնված կլինենք: Ինչպես Նախագահ Մոնսոնն ասաց վերջին գերագույն համաժողովի ժամանակ. «Երբ մենք պահենք պատվիրանները, մեր կյանքն ավելի երջանիկ ու հեշտ կդառնա: Մեր դժվարություններն ու խնդիրներն ավելի հեշտ տանելի կլինեն և մենք կստանանք [Աստծո] խոստացած օրհնությունները»:2
Եկեղեցու Նախագահ Մոնսոնի ումունքների հետևյալ հատվածներում նա հիշեցնում է մեզ, որ պատվիրանները ամենաապահով ուղեցույցն են դեպի երջանկությունն ու խաղաղությունը:
Ուղեցույցներ ճամփորդության համար
«Աստծո պատվիրանները տրված չեն, որ հիասթափեցնեն մեզ կամ խոչընդոտեն մեր երջանկությանը: Ճիշտ է հակառակը: Նա, ով ստեղծել է մեզ, և Նա, ով սիրում է մեզ, կատարյալ կերպով գիտի, թե մենք ինչպես պիտի ապրենք մեր կյանքը, որպեսզի ձեռք բերենք հնարավոր ամենամեծ երջանկությունը: Նա մեզ տրամադրել է ուղեցույցներ, որոնք մեզ ապահով կուղեկցեն այս, հաճախ խաբուսիկ, մահկանացու ճամփորդության ընթացքում: Մենք հիշում ենք ծանոթ հիմնի բառերը. «Պահեք պատվիրանները, Սրանում է ապահովությունը, սրանում է խաղաղությունը» [“Keep the Commandments,” Hymns, no. 303]»:3
Ուժ և գիտելիք
«Հնազանդությունը մարգարեների փորձադրոշմն է. այն ուժ ու գիտելիք է տվել նրանց դարերի ընթացքում: Անհրաժեշտ է, որ մենք գիտակցենք, որ մենք ևս իրավունք ունենք օգտվել ուժի ու գիտելիքի այս աղբյուրից: Այն մատչելի է մեզանից յուրաքանչյուրին այսօր, երբ մենք հնազանդվում ենք Տիրոջ պատվիրաններին: …
Գիտելիքը, որը մենք փնտրում ենք, պատասխանները, որոնց մենք ձգտում ենք, և ուժը, որը մենք ցանկանում ենք ունենալ այսօր` բարդ ու փոփոխական աշխարհի խնդիրներին դիմակայելիս, կարող են լինել մերը, եթե մենք պատրաստակամ հնազանդվենք Տիրոջ պատվիրաններին»։4
Ընտրեք հնազանդությունը
«Մեր ժամանակների ընդհանուր ուղղությունը ամենաթողությունն է: Ամսագրերն ու հեռուստածրագրերը պատկերում են հեռուստաէկրանների աստղերին, սպորտի ոլորտի հերոսներին, նրանց, ում հետ երիտասարդները փափագում են մրցել, ինչպես Աստծո պատվիրանների անտեսումը և մեղսավոր գործունեության ցուցադրումը`առանց որևէ վնասակար ազդեցության: Մի հավատացեք դրան: Ժամանակ կա հաշվարկելու, նույնիսկ հավասարակշռելու բալանսը: Յուրաքանչյուր Մոխրոտիկ ունի իր կեսգիշերը, եթե ոչ այս, ապա հաջորդ կյանքում: Դատաստանի օրը կգա բոլորի համար: Ես խնդրում եմ ձեզ ընտրել հնազանդությունը»:5
Ուրախություն և խաղաղություն
«Երբեմն ձեզ կարող է թվալ, որ աշխարհիկ մարդիկ ավելի շատ ուրախություններ ունեն, քան դուք: Ձեզանից ոմանք կարող են սահմանափակված զգալ այն վարքականոնով, որին մենք այնքան հավատարիմ ենք Եկեղեցում: Սակայն, իմ եղբայրներ և քույրեր, ես հայտարարում եմ ձեզ, որ չկա ոչինչ, որը կարող է ավելի մեծ ուրախություն բերել մեր կյանք կամ ավելի շատ խաղաղություն բերել մեր հոգիներին, քան Հոգին, որը կարող ենք զգալ, երբ հետևենք Փրկիչին և պահենք պատվիրանները»:6
Ուղիղ քայլեք
«Ես վկայում եմ ձեզ, որ մեզ խոստացված օրհնություններն անչափ են: Չնայած փոթորկոտ ամպեր կարող են հավաքվել, չնայած անձրևներ կարող են տեղալ մեզ վրա, ավետարանի մեր գիտելիքը և մեր Երկնային Հոր ու մեր Փրկիչի հանդեպ սերը կհանգստացնեն և կհաստատեն մեզ և ուրախություն կբերեն մեր սրտերին, եթե մենք քայլենք ուղիղ և պահենք պատվիրանները: Չի լինի ոչ մի բան այս աշխարհում, որ կարողանա հաղթել մեզ»:7
Հետևեք Փրկչին
«Ո՞վ էր այս ցավեր տեսած, վշտին ծանոթ մարդը: Ո՞վ է փառքի Թագավորը, այս զորաց Տերը: Նա մեր Տերն է: Նա մեր Փրկիչն է: Նա Աստծո Որդին է: Նա է մեր Փրկության Հեղինակը: Նա կանչում է. «Հետևիր ինձ»։ Նա սովորեցնում է. «Գնա, դու էլ այնպէս արա»: Նա խնդրում է.«Իմ պատուիրանքները պահեցեք»:
Եկեք հետևենք Նրան։ Եկեք նմանվենք Նրա օրինակին: Եկեք հնազանդվենք Նրա խոսքին: Այսպես վարվելով, մենք նրան տալիս ենք երախտագիտության աստվածային պարգևը»:8