Մինչև նոր հանդիպում
Տիրոջ Եկեղեցու աստվածային ոգին
From “He Slumbers Not, nor Sleeps,” Ensign, May 1983, 5–8. Ուղղագրությունն ու մեծատառերը ստանդարտացված են:
Աստված իր պաստառը հյուսում է համաձայն իր մեծ ծրագրի։
Այս աշխատանքի ու ղեկավարների կոչումների կազմակերպման աստվածային ոգին ակնհայտ է: Բարձրագույն Իշխանավորները բոլորը անհատներ են և տարբերվում են միմյանցից: Յուրաքանչյուրն իր պարտականությունների մեջ ներդնում է լայն բազմազանության փորձառություն և կենսագրություն: Եկեղեցու ղեկավարության խորհուրդների քննարկումների ժամանակ յուրաքանչյուրն ազատ է արտահայտելու իր տեսակետը: Երբ հետևում ենք, թե ինչպես է տեղի ունենում այդ գործընթացը, հրաշալի է տեսնել, թե Սուրբ Հոգու ուժն ինչպես է ազդում այդ մարդկանց վրա: Սկզբնական տարբերություններն ընդգծված չեն, սակայն նկատելի մեղմանում ու լուծվում են միասնության մեջ: «Ահա, իմ տունը կարգ ու կանոնի տուն է», ասել է Տերը (տես ՎևՈւ 132.8): Երբ հետևում եմ, թե ինչպես է տեղի ունենում այդ գործընթացը, ես զգում եմ հավատի մշտական նորոգում: …
Որոշ մարդիկ մտահոգություն են արտահայտում, որ Եկեղեցու Նախագահը միշտ պիտի լինի բավական տարեց մարդ, որին ես պատասխանում եմ. «Ինչպիսի օրհնություն»: Այս տնտեսության աշխատանքը առաջին անգամ գործի է դրվել Մարգարե Ջոզեֆի գործիք լինելու միջոցով: Նա այդ ժամանակ երիտասարդ ու եռանդուն էր, ում միտքը կենտրոնացած չէր իր ժամանակի ավանդույթների վրա: Նա ուներ պատանեկան միտք, որը Տերը կարող էր ձուլել որպես թարմ, խոնավ կավը, երբ Նա սկսեց Իր աշխատանքը:
Ջոզեֆի իրավահաջորդը համեմատաբար երիտասարդ էր, երբ բախվեց այն սարսափելի պարտականության հետ, որ պիտի անապատում առաջնորդեր մի ողջ ժողովրդի դեպի ռահվիրաների նոր երկիրը:
Բայց մեր վարդապետության հիմունքները հիմա ամուր են, և մենք ամուր հաստատված ենք որպես ժողովուրդ, առնվազն մինչև այն պահը, երբ Տերը պիտի հանձնարարի մեկ այլ տեղափոխություն կատարել: Մենք նորարարությունների կարիք չունենք: Մենք պիտի հավատարմությամբ նվիրված լինենք աստվածայնորեն տրված սկզբունքներին: Մենք պիտի հավատարիմ լինենք մեր ղեկավարին, ում Աստված է նշանակել: Նա մեր մարգարեն է, մեր տեսանողն ու հայտնողը: Մենք երբեք չենք լինի առանց մարգարե, եթե ապրենք մարգարեին արժանավոր կյանքով: Պարտադիր չէ, որ նա երիտասարդ լինի: Նա ունի և կունենա ավելի երիտասարդ տղամարդիկ, ովքեր կճամփորդեն աշխարհով մեկ` ծառայություն կատարելով: Նա նախագահող քահանայապետ է, սուրբ քահանայության բոլոր բանալիների պահոցը և հայտնության ձայնը` Աստծուց իր ժողովրդին:
Կա մի հին առակ, որն ասում է. «Երիտասարդությունը գործելու համար է: Տարիքը` իմաստության»:
Իմ կարծիքով ինչ-որ մեծ ու հուսալի բան կա այն իմացության մեջ, որ կանխատեսելի ապագայում մենք կունենանք Նախագահ, ում կարգավարժել են և ուսուցանել, փորձել են ու ստուգել, ում նվիրվածությունը գործին, ում ազնվությունը աշխատանքում կոփվել է ծառայության դարբնոցում, ում հավատը հասունացել է, ում նմանությունը Աստծուն զարգացել է երկար տարիների ընթացքում: …
Մենք չպիտի վախենանք ապագայից, եթե ամուր կառչենք հայտնությամբ տրված սկզբունքներին: