2016
Մեր էջը
October 2016


Մեր էջը

our page

Ուզում եմ տեսնել տաճարը

drawing of married couple at the temple

Երբ նկարում էի սա, մտածում էի, թե ինչպես, հետևելով պատվիրաններին, կկարողանամ մի օր մտնել տաճար, ինչպես իմ ծնողները, և կնքվեմ ու ունենամ իմ սեփական հավերժական ընտանիքը։ Ես սիրում եմ իմ ընտանիքին և Երկնային Հորը:

Մանոլիտա Գ., 8 տարեկան (նկարելու ժամանակ), Չիմալտենանգո, Գվատեմալա

photograph of family at the temple

Հիանալի էր տաճար գնալ ընտանիքիս հետ։ Դա երկար ճանապարհ է իմ քաղաքից մինչև տաճարը՝ գրեթե 14 ժամ։ Մենք մեկ շաբաթ ծախսեցինք տաճարի մոտակայքում։ Ես ուրախ եմ, որ դառնում եմ 12 տարեկան, որպեսզի կարողանամ մկրտություններ կատարել իմ նախնիների համար։ Իմ սիրված երգերից է «Ուզում եմ տեսնել տաճարը»։ Ես ուզում եմ ամուսնանալ տաճարում և ունենալ հավերժական ընտանիք: Ես գիտեմ, որ տաճարը Տիրոջ տունն է:

Յուլիա Ք., 11 տարեկան (լուսանկարը կատարելու ժամանակ), Գոյաս, Բրազիլիա

sisters and a drawing of the temple

Իմ փոքր քույրը և ես սիրում ենք գնալ Մերիդայի տաճարը Յուկատանում, Մեքսիկա, ամեն անգամ, երբ մեր ծուխը հանձնարարություն է ստանում գնալու։ Մենք ժամանակ ենք անցկացնում այգիներում, և խաղում ենք տաճար եկած մյուս երեխաների հետ։ Ես պատրաստվում եմ մի օր տաճար մտնելուն։

Մարթա Ս., 6 տարեկան (նկարելու ժամանակ), Յուկատան, Մեքսիկա

drawing of temple

Ալեն Ի., 10 տարեկան (նկարելու ժամանակ), Սան Սալվադոր, Էլ Սալվադոր