2016
Սերն ընդդեմ ցանկասիրության
October 2016


Սերն ընդդեմ ցանկասիրության

Եթե մենք կարողանանք ավելի լավ հասկանալ, թե իրականում ինչ է ցանկասիրությունը, մենք կարող ենք խուսափել դրանից և կատարել ընտրություններ, որոնք մեզ մոտեցնում են Սուրբ Հոգուն:

young couple

Ցանկասիրություն

Այն անշուշտ տգեղ բառ է: Մեզանից շատերը չեն ցանկանում մտածել դրա մասին, շատերն էլ քիչ գիտեն այդ մասին: Այս եզրույթն առաջացնում է նուրբ զգացում, ինչ-որ մութ, գայթակղիչ, բայց սխալ մի բան:

Դրա համար հիմնավոր պատճառ կա: Եթե «արծաթասիրութիւնը ամեն չարիքների արմատն է» (Ա Տիմոթեոս 6.10), ապա ցանկասիրությունն անշուշտ դրա գաղտնի դաշնակիցն է: Այն անազնիվ է ու ստորացուցիչ: Ցանկասիրությունը մարդկանց, իրերը և նույնիսկ գաղափարները վերածում է այնպիսի առարկաների, որոնց կարելի է տիրանալ կամ ձեռք բերել տենչանքը բավարարելու համար: Բայց եթե մենք արդեն գիտենք դա, ինչո՞ւ կարիքը կա ավելին իմանալու:

Քանի որ մենք կարող ենք ավելի լավ հասկանալ, թե իրականում ինչ է նշանակում ցանկասիրությունը, մենք կարող ենք սովորել` ինչպես ձևավորել մեր մտքերը, զգացմունքներն ու գործողությունները, որպեսզի կարողանանք խուսափել և հաղթահարել դրա դրսևորումները: Սա կարող է հանգեցնել Սուրբ Հոգու հետ ավելի սերտ շփման, որն էլ մաքրում է մեր խոհերն ու մտադրությունները և ուժեղացնում է մեզ: Եվ սա կարող է առաջնորդել մեզ դեպի ավելի երջանիկ, խաղաղ և ուրախ կյանք:

Ցանկասիրության սահմանումը

Ցանկասիրության մասին մենք հիմնականում հակված ենք մտածելու որպես մեկ այլ անձի նկատմամբ ֆիզիկական գրավչության անպատշաճ, ուժգին զգացումի, բայց հնարավոր է նաև ցանկասիրություն կամ տենչանք տածել ցանկացած բանի հանդեպ` փողի, ունեցվածքի, առարկաների և իհարկե այլ մարդկանց (տես` Սուրբ գրքերի ուղեցույց, «Ցանկասիրություն»):

Ցանկասիրությունը հարկադրում է մարդուն ձգտել ձեռք բերել ինչ-որ բան, որը դեմ է Աստծո կամքին: Այն ընդգրկում է ցանկացած զգացում կամ ցանկություն, որը ստիպում է անհատին ավելի շատ կենտրոնանալ աշխարհիկ ունեցվածքի կամ եսասիրական գործունեության վրա` ինչպիսիք են անձնական հետաքրքրությունները, ցանկությունները և ախորժակը, քան թե Աստծո պատվիրանները պահելու վրա:

Այլ խոսքով, ցանկասիրությունն այն է, երբ փափագում ենք այնպիսի բաներ, որոնք հակառակ են Աստծո կամքին կամ տենչում ենք տիրանալ որոշ բաների Աստծո կամքին հակառակ եղանակով, և դա հասցնում է դժբախտության:1

man looking at fancy car

Սեռական ցանկասիրության վտանգը

Չնայած մեզ նախազգուշացնում են խուսափել ցանկասիրությունից` որպես տենչանքի հիմնական ձևերից մեկը, սեռական համատեքստում ցանկասիրությունը հատկապես վտանգավոր է: Տերը զգուշացրել է. «Ով որ մի կնկայ վերայ մտիկ տայ նորան ցանկանալու համար, նա արդէն շնացաւ նորա հետ իր սրտի մէջ» (Մատթեոս 5.28):

Հին մարգարեները մշտապես նախազգուշացրել են ցանկասիրության դեմ այս իմաստով: Հովհաննես Առաքյալն ասել է. «Որովհետև ամեն ինչ որ աշխարհքումն է` մարմնի ցանկութիւնը, աչքերի ցանկութիւնը և այս կյանքի ամբարտաւանութիւնը և այս կեանքի ամբարտաւանութիւնը, Հորիցը չէ, այլ աշխարհքիցն է» (Ա Հովհաննես 2.16, տես նաև հատված 17, Հռովմայեցիս 13.14, Ա Պետրոս 2.11):

Եվ նախազգուշացումները շարունակվում են նաև այսօր:2 Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը մեկնաբանում է. «Ինչո՞ւ է ցանկասիրությունը մահացու մեղք: Բացի նրանից, որ այն մեր հոգուց լիովին հեռացնում է Հոգու ներգործությունը, կարծում եմ, դա մեղք է, որովհետև ապականում է ամենամեծ և ամենասուրբ հարաբերությունը, որը Աստված տվել է մահկանացու կյանքում՝ սերը, որ տղամարդն ու կինն ունեն միմյանց հանդեպ և ցանկությունը, որ զույգերն ունեն՝ զավակներ բերելու ընտանիք, որը նախատեսված է հավերժության համար»:3

Երբ թույլ ենք տալիս, որ ցանկասիրությունը սաղմնավորվի, այն դառնում է շատ մեղսավոր գործողությունների արմատը: Այն, ինչ սկսվում է թվացյալ անմեղ հայացքից, կարող է վերածվել ստոր անհավատարմության` իր բոլոր ավերիչ հետևանքներով: Դա այդպես է, քանի որ ցանկասիրությունը մեզ հեռացնում է Սուրբ Հոգուց և խոցելի է դարձնում այլ գայթակղությունների, մոլորությունների ու թշնամու խաբեությունների համար:

Թագավոր Դավիթի ընտրությունները տխուր օրինակ են այն բանի, թե որքան հզոր ու անողորմ կարող է լինել այս զգացումը: Դավիթը պատահաբար տեսավ Բերսաբեին լվացվելիս և ցանկացավ նրան: Հեշտասիրությունը հանգեցրեց գործողության և կնոջը բերել տվեց իր մոտ ու պառկեց նրա հետ: Ապա իր մեղքը թաքցնելու համար Դավիթը մոլորեցնող ջանքեր գործադրեց և հրամայեց Բերսաբեի ամուսնուն տեղափոխել կռվելու այնպիսի տեղում, որտեղ նրան անկասկած կսպանեին (տես Բ Թագավորաց 11): Արդյունքում Դավիթը կորցրեց իր վեհացումը (տես ՎևՈւ 132.38–39):

Դավիթի իրավիճակը կարող է ծայրահեղ թվալ, բայց անշուշտ հաստատում է այն տեսակետը, որ ցանկասիրությունը հզոր գայթակղություն է: Եթե անձնատուր լինենք դրան, այն կարող է մեզ ներքաշել այնպիսի բաների մեջ, որոնք ոչ մի արդար միտք չի կարող անել: Փաստը, որ այն այդքան նենգ է, հեշտությամբ է ծնվում և շատ արդյունավետ գայթակղում է մեզ հեռանալ Սուրբ Հոգուց և մեր կամքը ենթարկում ինչ-որ արգելված բանի, այն ավելի վտանգավոր է դարձնում: Դրա մեջ կարելի է հեշտությամբ ներքաշվել, երբ դիտում ենք պոռնոգրաֆիկ նյութեր, ունկնդրում անկեղծ բանաստեղծություններ և մտնում անհամապատասխան մտերմիկ հարաբերությունների մեջ: Միևնույն ժամանակ ցանկասիրությունը կարող է դրդել մարդուն դիտել պոռնոգրաֆիկ նյութեր: Այս պարբերական հարաբերությունը ծայրահեղ զորեղ է ու վտանգավոր:4

Սեռական բնույթի ցանկասիրությունը այլասերում, ստորացնում ու թուլացնում է ցանկացած հարաբերություն, որոնց մեջ Աստծո հետ հարաբերությունը վերջինը չէ: «Եվ ճշմարիտ ասում եմ ձեզ, ինչպես ասել եմ նախկինում. Նա, ով նայում է մի կնոջ վրա ցանկանալով նրան, կամ, եթե մարդիկ շնություն անեն իրենց սրտում, նրանք չեն ունենա Հոգին, այլ կուրանան հավատը և վախ կունենան» (ՎևՈւ 63.16):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը ուսուցանել է. «Սեռական անբարոյականությունը ստեղծում է մի արգելք Սուրբ Հոգու ողջ վեհացնող, լուսավորող և զորացնող ունակությունների ազդեցության դեմ»: Այն առաջացնում է հզոր ֆիզիկական և զգացմունքային խթանում: Ժամանակի ընթացքում այն ստեղծում է անհագ ախորժակ, որը զոհին մղում է ավելի լուրջ մեղքի»:5

Ինչը ցանկասիրություն չէ

couple walking on the beach

Երբ խորհում ենք, թե ինչ է ցանկասիրությունը, կարևոր է նաև հասկանալ, թե ինչը ցանկասիրություն չէ և զգույշ լինել պատշաճ մտքերը, զգացումներն ու ցանկությունները որպես ցանկասիրություն պիտակավորելիս: Ցանկասիրությունը ցանկության մի տեսակ է, բայց գոյություն ունեն նաև արդար ցանկություններ: Օրինակ, մենք կարող են ցանկանալ լավ և պատշաճ բաներ, որոնք կօգնեն իրականացնել Տիրոջ աշխատանքը:

Մտածեք հետևյալի մասին.

  • Փող ունենալու ցանկություն: Ընդհանուր առմանբ, փող ցանկանալը չարիք չէ: Պողոսը չի ասել, որ փողն է ողջ չարիքի արմատը: Նա ասել է. «արծաթասիրութւնը ամեն չարիքի արմատն է» (Ա Տիմոթեոս 6.10, շեշտադրումն ավելացված է): Հակոբի ուսմունքները լրացուցիչ պարզաբանում են ավելացնում. «Նախքան հարստություններ փնտրելը, փնտրեք Աստծո արքայությունը։ Եվ նրանից հետո, երբ դուք հույս ձեռք բերեք Քրիստոսում, դուք ձեռք կբերեք հարստություններ, եթե փնտրեք. և դուք պետք է փնտրեք դրանք բարիք անելու մտադրությամբ՝ հագցնելու մերկերին, կերակրելու սովածներին, ազատելու գերյալներին և սփոփելու հիվանդներին ու չարչարվածներին» (Հակոբ 2.18–19):

  • Ունենալ պատշաճ սեռական զգացումներ ձեր ամուսնու կամ կնոջ նկատմամբ: Աստծո կողմից տրված այդ զգացումներն օգնում են ուժեղացնել, ամրացնել և միավորել ամուսնությունը: Բայց հնարավոր է, որ ունենաք ոչ պատշաճ զգացումներ ձեր կնոջ կամ ամուսնու հանդեպ: Եթե մենք ձգտում ենք դրանց իրականացմանը միայն հանուն մեզ կամ ձգտում ենք բավարարել մեր սեփական տենչանքները կամ զգացմունքները, մենք կարող ենք ընկնել ցանկասիրության գիրկը, որն էլ կարող է վնասակար լինել ամուսնական հարաբերությունների համար: Պատշաճ ֆիզիկական մտերմության ձգտելու և այն պահպանելու բանալին մաքուր ու քնքուշ մտադրությունն է:

Կարևոր սկզբունք է` անել ամեն բան արդար նպատակին հասնելու համար, այն է` կառուցել Աստծո արքայությունը և շատացնել բարությունը աշխարհում: Փոխարենը, ցանկասիրությունը քաջալերում է մեզ դուրս գալ պատշաճության սահմաններից, որտեղ մեր ցանկությունները կարող են արժեզրկել Աստծուն և հարստությունն ու իշխանությունը վերածել հրեշավորության, որը խեղաթյուրում է մեր զգայունությունը ու վնասում մեր հարաբերությունները:

Ինչու ենք մենք հաճախ տեղի տալիս ցանկասիրությանը

Իմանալով, թե որքան վնասակար ու վտանգավոր է ցանկասիրությունը, ինչո՞ւ է այն այդքան գայթակղիչ ու գերիշխող: Ինչո՞ւ ենք մենք հաճախ թույլ տալիս, որ այն հաղթահարի մեզ: Արտաքինից թվում է, որ եսասիրությունը կամ ինքնակառավարման պակասը հանդիսանում են ցանկասիրության հիմքը: Դրանք նպաստող գործոններ են, բայց ցանկասիրության խորը արմատը հաճախ դատարկությունն է: Մարդը կարող է զիջել, տեղի տալ ցանկասիրությանը` իր կյանքի դատարկությունը լցնելու համար զուր ջանքեր գործադրելիս: Ցանկասիրությունը կեղծ զգացում է, անկեղծ սիրո, իսկական արժեքների և ամուր աշակերտության վատորակ փոխարինողն է:

Պատշաճ զգացմունքային հսկողությունը ինչ-որ իմաստով բխում է սրտից: «Որովհետև նա ինչպէս որ իր սրտումը հաշիւներ անողն է» (Առակաց 23.7): Ինչի վրա էլ որ մենք կենտրոնանաք, մեր մտավոր և հոգևոր կենտրոնացումը ժամանակի ընթացքում դառնալու է մեր մտքերի, զգացմունքների ու գործողությունների շարժիչ ուժը: Ամեն անգամ, երբ ցանկասիրությունը գայթակղում է մեզ, մենք պիտի փոխարինենք այդ գայթակղությունը որևէ պատշաճ բանով:

Անգործությունը նույնպես կարող է ցանկասեր մտքերի պատճառ դառնալ: Երբ մեր կյանքում շատ քիչ բաներ են կատարվում, մենք հակված ենք ավելի հեշտ ընկնել չարի ազդեցության տակ: Եթե ձգտենք ջերմեռանդ ներգրավվել բարի գործերի մեջ (տես ՎևՈւ 58.27) և ջանանք արդյունավետ օգտագործել մեր ժամանակը, մենք ավելի քիչ հակված կլինենք ցանկասեր մտքերին և բացասական ազդեցություններին:

Ինչպես Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսն է մեկնաբանում, ցանկությունները, որոնց մենք կառչում ենք մեր ընտրությամբ, ազդում են ոչ միայն մեր գործողությունների, այլև ի վերջո այն բանի վրա, թե ով ենք մենք դառնում. «Ցանկությունները թելադրում են մեր առաջնահերթությունները, առաջնահերթությունները ձևավորում են մեր ընտրությունները, իսկ ընտրությունները որոշում են մեր գործողությունները: Ցանկությունները, որոնց ազդեցությամբ մենք գործում ենք, որոշում են մեր փոփոխությունները, մեր ձեռքբերումներն ու ձևավորումը»:6

Այլ կերպ, մենք պիտի հսկենք ոչ միայն այն զգացմունքները, որոնցում ընդգրկվում ենք մեր իսկ թույլտվությամբ, այլև այն մտքերը, որոնք առաջանում են այդ զգացմունքների պատճառով: Ինչպես Ալման է ուսուցանել, եթե մեր մտքերն անմաքուր են, «մեր մտքերը նույնպես կդատապարտեն մեզ» (Ալմա 12.14):

Հակաթույնը Քրիստոսանման սերն է

young married couple

Ցանկասիրությունից հնարավոր է խուսափել: Քանի որ Երկնային Հայրը մեզ ընտրության ազատություն է տվել, մենք իշխանություն ունենք մեր մտքերի, զգացմունքների և գործողությունների վրա: Մենք պարտավոր չենք հետամուտ լինել ցանկասեր մտքերին ու զգացմունքներին: Երբ գայթակղությունն առաջանում է, մենք կարող ենք մեր ընտրությամբ չգնալ այդ ճանապարհով:

Ինչպե՞ս հաղթահարել ցանկասիրության գայթակղությունը: Մենք սկսում ենք` զարգացնելով պատշաճ հարաբերություններ մեր Երկնային Հոր հետ և մեր ընտրությամբ ծառայելով ուրիշներին: Եվ մենք ընդգրկվում ենք առօրյա կրոնական գործունեության մեջ, ներառյալ աղոթքը և սուրբ գրությունների ուսումնասիրությունը, որը Սուրբ Հոգուն հրավիրում է մեր կյանք: Ի վերջո, գաղտնի բաղադրիչը Քրիստոսանման սերն է` մաքուր, անկեղծ, ազնիվ սերը` Աստծո արքայությունը կառուցելու ցանկությամբ և աչքով` ուղղված Աստծո փառքին: Այդ սերը հնարավոր է միայն, երբ մենք ունենք Սուրբ Հոգու ընկերակցությունը:

Ցանկասիրությունից հրաժարումը պահանջում է անկեղծ աղոթք, որում մենք խնդրում ենք Աստծուց հեռացնել այդ զգացումները և դրանք փոխարինել գթասիրտ սիրով (տես Մորոնի 7.48): Այսպիսի ապաշխարությունը հնարավոր է դառնում Հիսուս Քրիստոսի Քավության ողորմածության միջոցով:7 Նրա շնորհիվ մենք կարող ենք սովորել սիրել այնպես, ինչպես Նա և մեր Երկնային Հայրն են սիրում մեզ:

Երբ մենք մշտապես կենտրոնանում ենք մեր Երկնային Հոր վրա, երբ մենք ապրում ենք համաձայն առաջին ու երկրորդ մեծ պատվիրանների`սիրել Աստծուն ու մեր մերձավորին` ինչպես ինքներս մեզ, (տես Մատթեոսի 22.36–39) և երբ անում ենք ամեն հնարավորը, որպեսզի կարողանանք ապրել` ինչպես Նա է ուսուցանել, ապա մաքուր և ազնիվ մտադրությունները կազդեն մեր կյանքի վրա ավելի մեծ ուժգնությամբ: Երբ մենք միաբանենք մեր կամքը մեր Հոր հետ, ցանկասիրության գայթակղություններն ու ազդեցությունները կնվազեն, փոխարինվելով Քրիստոսի մաքուր սիրով: Հետո մենք կլցվենք աստվածային սիրով, որն աշխարհիկ անազնիվ ցանկությունները կփոխարինի Աստծո արքայության կառույցի գեղեցկությամբ:

Հղումներ

  1. See Dallin H. Oaks, “Joy and Mercy,” Ensign, Nov. 1991, 75; and Thomas S. Monson, “Finishers Wanted,” Ensign, July 1972, 69.

  2. Մի քանի օրինակների համար տես Վարդապետություն և Ուխտեր 88.121; Spencer W. Kimball, “President Kimball Speaks Out on Morality,” Ensign, Nov. 1980, 94–98; Neal A. Maxwell, “The Seventh Commandment: A Shield,” Ensign, Nov. 2001, 78–80; Russell M. Nelson, “Where Is Wisdom?” Ensign, Nov. 1992, 6–8. Ցանկասիրության վերաբերյալ ավելի շատ նախազգուշացումների համար վերանայեք հետևյալը Սուրբ գրությունների ուղեցույցում. Շնություն, Հեշտասեր, Անարատություն, Նախանձ, Շնություն, Հոմոսեքսուալիզմ, Ցանկասիրություն, Մարմնական,Վավաշոտություն, Սեռական անբարոյականություն:

  3. Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Տեղ չկա իմ հոգու թշնամուն», Լիահոնա, մայիս 2010, 44–45:

  4. Այս թեմայի մասին ավելին իմանալու համար տես Դալլին Հ. Օուքս «Ազատվել պառնոգրաֆիայի ծուղակից», Լիահոնա, հոկ. 2015, 50:

  5. Richard G. Scott, “Making the Right Choices,” Ensign, Nov. 1994, 38.

  6. Դալլին Հ. Օուքս, «Ցանկություն», Լիահոնա, մայիս 2011, 42:

  7. Օրինակ` տես Դ․ Թոդ Քրիստոֆերսոն, «Ապաշխարության աստվածային պարգևը», Լիահոնա, նոյ. 2011, 38–41։