Մորմոնի Գրքի Պատմություններ Ճամփորդելով դեպի խոստացված երկիրը Եթերից 2–3, 6 Հարեդը և նրա եղբայրները իրենց ընտանիքների և ընկերների հետ ապրում էին մի հովտում: Հիսուս Քրիստոսն այցելեց Հարեդի եղբորը: Նա վերջինիս հանձնարարեց նավեր կառուցել, որպեսզի իր ժողովրդին օվկիանոսի վրայով տանի դեպի խոստացված երկիրը: Մարդիկ կառուցեցին առանց պատուհանների նավակներ: Հարեդի եղբայրն անհանգստացավ, թե ինչպես էին իրենք շնչելու և տեսնելու: Հիսուսն ասաց, որ նրանք պետք է անցքեր պատրաստեին նավակի մեջ օդի համար: Բայց ի՞նչ անենք լույսի համար: Հարեդի եղբայրը պատրաստեց 16 մաքուր քարեր: Նա խնդրեց Հիսուսին դիպչել դրանց Իր մատով փայլ տալու համար: Հարեդի եղբայրը տեսավ, թե ինչպես Հիսուսը դիպավ Իր մատով յուրաքանչյուր քարին: Քարերը պայծառ շողացին: Քանի որ նա այդքան շատ հավատ ուներ, Հարեդի եղբայրը տեսավ Հիսուս Քրիստոսին: Աստված մեծ քամիներ ուղարկեց, որպեսզի նավերը հատեին օվկիանոսը: Երբ նրանք հասան խոստացված երկիրը, Հարեդացիներն աղոթեցին, շնորհակալություն հայտնելով Աստծուն իրենց պահպանելու համար: Մենք կարող ենք լինել Հարեդի եղբոր պես, երբ վստահենք Աստծուն և ունենանք հավատ առ Հիսուս Քրիստոս: