Այցելող ուսուցիչների ուղերձ
Ընտանիքը հաստատված է Աստծո կողմից
Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և ձգտեք հասկանալ, թե ինչով կարող եք կիսվել: «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» հռչակագրի ըմբռնումը ինչպե՞ս կմեծացնի ձեր հավատն առ Աստված և կօրհնի նրանց, ում այցելում և ուսուցանում եք: Լրացուցիչ տեղեկության համար այցելեք reliefsociety.lds.org:
«[Երեխաների Խմբի] երգի բառերը «Ընտանիքն Աստծուց է», … մեզ հիշեցնում են ճշմարիտ վարդապետության մասին», — ասել է Սփոփող Միության գերագույն նախագահության առաջին խորհրդական Քույր Քերոլ Մ․ Սթեֆենսը։ Մենք ոչ միայն սովորում ենք, որ ընտանիքն Աստծուց է, այլև սովորում ենք, որ յուրաքանչյուրս Աստծո ընտանիքի մասն է: …
… Տիրոջ ծրագիրը Իր զավակների համար սիրո ծրագիր է: Դա Նրա զավակներին, Նրա ընտանիքն Իր հետ միավորելու ծրագիր է»:1
Երեց Լ. Թոմ Փերին (1922–2015) Տասներկու Առաքյալների Քվորումից ասել է. «Մենք նույնպես հավատում ենք, որ ամուր ավանդական ընտանիքները ոչ միայն կայուն հասարակության, տնտեսության և կայուն մշակույթի արժեքների հիմնական միավորներն, այլև հավերժության և Աստծո թագավորության ու կառավարության հիմնական միավորներն են:
Մենք հավատում ենք, որ երկնքի կազմակերպությունը և կառավարությունը կկառուցվի ընտանիքների և ընդլայնված ընտանիքների շուրջ»:2
«Յուրաքանչյուրը, անկախ ամուսնական կարգավիճակից կամ երեխաների քանակից, կարող է պաշտպանել Տիրոջ ծրագիրը, որը նկարագրվում է ընտանիքի վերաբերյալ հայտարարությունում», ասել է Երիտասարդ Կանանց Գերագույն Նախագահ Բոննի Լ․ Օսկարսոնը: «Եթե դա Տիրոջ ծրագիրն է, այն պիտի լինի նաև մեր ծրագիրը»։3
Լրացուցիչ սուրբ գրություններ
Ընտանիքի վարդապետությունը
Քույր Ջուլի Բ. Բեքը` Սփոփող Միության նախկին Գերագույն Նախագահը, ուսուցանել է, որ ընտանիքի աստվածաբանությունը հիմնված է Արարման, Անկման և Հիսուս Քրիստոսի Քավության վրա.
«Երկրի Արարման շնորհիվ տրամադրվեց մի վայր, որտեղ ընտանիքները կարող էին ապրել: Աստված ստեղծեց տղամարդուն և կնոջը, ովքեր ընտանիքի հիմնական կորիզն էին: Երկնային Հոր ծրագրի մի մասն այն էր, որ Ադամն ու Եվան կնքվեին և հավերժական ընտանիք կազմեին:
… Անկումը նրանց համար որդիներ ու դուստրեր ունենալու հնարավորություն ընձեռեց:
[Քրիստոսի] Քավությունը թույլ տվեց, որ ընտանիքը հավերժ միասին կնքվի: Այն թույլ է տալիս, որ ընտանիքները հավերժական աճ և կատարելագործում ունենան: Երջանկության ծրագիրը, որը նաև կոչվում է փրկության ծրագիր, ընտանիքների համար ստեղծված ծրագիր էր: …
… Սա Քրիստոսի վարդապետությունն էր: … Առանց ընտանիքի չկա ծրագիր, չկա ոչ մի հիմք մահկանացու կյանքի համար»:4